Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՌԸ ՓՈՐՁ

23/11/2018
- 23 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Դեկտմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները քիչ թե շատ կանխատեսելի ենՙ Նիկոլ Փաշինյանին սատարող կամ նրան այս կամ այն չափով հարմարված ուժերը, անշուշտ, շռնդալից հաղթանակ կտանեն: Բայց ի՞նչ է հետեւելու դրան: Կարողանալո՞ւ ենք պահել երկրի կառավարելիությունը, հասարակության կենսագործունեության բնականոն ընթացքը, թե՞ սեւերի ու սպիտակների բաժանվածՙ շարունակելու ենք բռնել միմյանց կոկորդից, պառակտել ժողովրդի հավաքական ուժը:

Գտնում եմ, որ այժմ ամենահարմար պահն է մի՛ անգամ եւս ամենայն լրջությամբ ծանրութեթեւ անելու մեր պետությանն ու ժողովրդին սպառնացող բոլոր հնարավոր վտանգները: Առաջին հերթինՙ արտաքի՛ն վտանգները: Ըստ իսՙ դրանցից մեծագույնը շարունակում է մնալ… հարեւան Թուրքիան: Եվ հատկապեսՙ նրա ներկայիս ղեկավարությունը, ի դեմս Ռեջեփ Էրդողանի: Ֆրանսիացիները խոսք ունենՙ ամեն ժողովուրդ արժանի է իր կառավարությանը: Քաղաքագիտական գրականության մեջ նշվում է, թե այդ արտահայտությամբ փորձ է արվում ժողովրդին վերագրելովՙ ծածկել կառավարողների ապաշնորհությունը: Բոլո՛ր մյուս ժողովուրդների համար դա կարող է ճիշտ լինել, իսկ թուրք ժողովրդի համարՙ խիստ վիճարկելի: Ինչո՞ւ: Որովհետեւ ըստ իսՙ իր պատմական զարգացման այս պահին թուրք ժողովուրդը ավելի լավ առաջնորդի պարզապես արժանի չէ՛: Էրդողանը բացահայտ բռնակալական հակումներ ունեցող, սեփական ժողովրդի կրոնախեւական հակումները իր կարիերային ծառայեցնելու մեծ փորձ ունեցող, երբեմնի Օսմանյան կայսրության պատմական վեհությու՜նը վերականգնելու զառանցանքներով ապրող գործիչ է: Առաջիկա մի քանի տարիներին նրա ընտրությունը ոչ մի լավ բան չի խոստանում տարածաշրջանի երկրներին, այդ թվում նաեւ Հայաստանին: Էրդողանը եղել եւ մնում է Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու կողմնակիցը: Մինչդեռ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման հայտարարությունը, ու՛մ շուրթերից էլ հնչի, այլ բան չէ, եթե ոչ արցախահայությանը իր իսկ բնօրրանում իսպառ ոչնչացնելու ծրագրի ազդարարում: Հարյուր տարուց ավելի է անցել Հայոց ցեղասպանությունից, իսկ Թուրքաիան ոչ միայն չի ճանաչել իր պապերի ոճրագործությունը, ոչ միայն ներողություն չի խնդրել այդ զարուրելի հանցանքի համար, այլեւ հանդես է գալիս համառ ժխտողականության դիրքերից: Ոչ միայն Էրդողանն ինքը, այլեւ այսպես կոչված առաջադեմ թուրք մտավորականությունը, որ ճանաչում եւ դատապարտում է սեփական նախնիների մարդակերությունը, բարձրաձայն հայտարարում է, թե ժամանակակից թուրքերն ինչո՞ւ պիտի ներում խնդրեն կամ փոխհատուցում տան իրենց պապերի արածի համար: Չէ՞ որ անձամբ իրենցից ոչ մեկը այդ ոճիրը… չի՛ գործել:

Այդպես է ասում նաեւ թուրք առաջադե՜մ գրող տիկին Էլիֆ Շաֆաքի գրական հերոսներից մեկըՙ Ստամբուլի բիճը վերնագրով իսկապես հաջողված վեպում: Եթե առաջադեմը ա՛յս տիկինն է, հապա մնացածների մասի՞ն ի՛նչ ասես… Ընդսմին, ո՛չ հիշյալ գրողը, ո՛չ որեւէ մեկ ուրիշը իրենց նեղություն չեն տալիս դիտարկելու, թե այսօրվա թուրքերը, եթե այն ժամանակ ապրելիս լինեին, ի՞նչ չափով ներգրավված կլինեին Հայոց ցեղասպանության ոճիրի մեջ: Չէ՞ որ այսօրվա՛ թուրքերն էլ ամենատարբեր առիթներով բարբաջում են, թե Հայաստանը, իբր, հողային պահանջներ ունի ոչ միայն Ադրբեջանից, այլեւ… Թուրքիայից: Հարմար առիթներն օգտագործելովՙ այդ մասին մշտապես հայտարարում է թուրք լրագրող-քաղաքագետ Ֆուադ Աբասովը ՙ ռուսական НТВ հեռուստաընկերության «Ժամանակը ցույց կտա» հեռուստաշոուների եթերից: Վերջին անգամ նա այդ զառանցանքը կրկնեց ՀԱՊԿ ղեկավարների Աստանայում կայացած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի եւ Ալեսանդր Լուկաշենկոյի միջեւ տեղի ունեցած միջադեպին նվիրված հատվածում: Ցավալի է, որ ո՛չ շոուն վարող Անդրեյ Նույկինը , ո՛չ դրան հրավիրված հայազգի փորձագետներից որեւէ մեկը չմատնանշեց, թե Ֆուադ Աբասովի ասածը լկտի զրպարտություն է: Դրա հեռահար նպատակը առաջիկայում Թուրքիայի տարածքային ամբողջականությանը իբրեւ թե Հայաստանից բխող սպառնալիքի դեմն առնելու նախապատրաստությունն է:

Ահա՛ ինչու պնդում եմ, որ Ազգային Ժողովի առաջիկա ընտրություններից հետո հարկ է պետության անվտանգության հարցերի համազգային քննարկում կազմակերպել: Այդպիսի քննարկման նախապատրաստությունն անգամ բավական ջանքեր, միջոցներ ու ժամանակ կպահանջի: Ուստի նախաձեռնությունը պետք է բխի… Հայաստանի կառավարությունից: Որովհետեւ նախ եւ առաջ կառավարությու՛նը պիտի հասկանա, որ սե՞ւ ես, թե՞ սպիտակ, նիկոլակա՞ն ես, թե՞ հականիկոլական, կոռուպցիոնե՞ր ես, թե՞ կոռուպցիայից տուժածՙ կարեւոր չէ՛: Հա՞յ ես, քրիստոնյա՞ եսՙ հենց այդքանո՛վ արդեն… թուրքի թշնամի՛ն ես: Եթե ի՛նքդ նրան այդպիսին չհամարես էլ, միեւնու՛յն է, ի՛նքը քեզ թշնամի կհամարի: Եվ կձգտի… խայթե՛լ: Իսկ թուրքի խայթոցը, դառը փորձով ենք համոզվել, շա՜տ ցավագին է լինում…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

G-11

Հաջորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ ՉԿԱՏԱՐԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀԻՇԵՑՆՈՒՄ ԵՆ ՉԿԱՏԱՐԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում նորից հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Ընտրությունների արդյունքի հետ չեն հաշտվում եվրոպամետ ընդդիմադիրները։ Թբիլիսիում ցուցարարները ներխուժել...

ԿարդալDetails

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025

Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչեւ այսօր. Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի նամակը՝ մեկուսարանից

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական