Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

G-11

23/11/2018
- 23 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ես չգիտեմ, թե ընտրությունների մասնակից 11 ուժերը կլինե՞ն արդյոք անկեղծ, ասելով, թե որն ի՞նչ նպատակով է ուզում մտնել խորհրդարան: Օրինակՙ ՔՊ-ն կունենա՞ այնքան «դուխ», որ Հայաստանում մնացած ժողովրդին հավաքի Հանրապետության հրապարակում ու ասիՙ սիրելի ազգ, մենք ուզում ենք մտնել խորհրդարան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը դառնա վարչապետ: Միայն ա՛յդ պատճառով, ուրիշ նպատակ չունենք, ծրագիր էլ, ռազմավարություն էլ: Կամ ԲՀԿ-ն կգտնի՞ արդյոք հզորություն, որ հավաքի ամբողջ ժողովրդին Գագիկ Ծառուկյանի գործարաններից եւ հիմնարկներից ու ասի. սիրելի ժողովուրդ, մենք ուզում ենք խորհրդարան մտնել, քանի որ Գագիկ Ծառուկյանն է այդպես ուզում: Զուտ այդ պատճառով, ուրիշ նպատակ չունենք, ծրագիր էլ, ռազմավարություն էլ, առհասարակ մենք այնպիսի կուսակցություն ենք, որ միշտ անում ենք այն, ինչ ասում է պարոն Ծառուկյանը: Իսկ Սասնա Ծռե՞րը, կունենա՞ն այն զենքը, ներողություն, համարձակությունը, որ ամբողջ ժողովրդին մի սենյակում գերի վերցնեն ու ասեն. սիրելիներս, մենք իրականում ուզում ենք մտնել խորհրդարան, քանի որ երազում ենք Հայաստանում Նյուրնբերգյան դատավարություն սկսել, մենք էլ դառնանք երդվյալ ատենակալ ու Աստծու գործը մեր վրա վերցրածՙ սրան-նրան պատժելու որոշումներ կայացնենք: Կամ Լուսավոր Հայաստանը կասի՞ արդյոք, որ սիրելի ժողովուրդ, իրականում մենք չէինք մասնակցի ընտրություններին, եթե Նիկոլ Փաշինյանին ընդդիմություն պետք չլիներ: Ու քանի որ ՀՀԿ-ն չնայած գահընկեց է եղել, բայց դեռ սարսափելի է, որոշվել է, որ մենք ենք լինելու ընդդիմությունը: Ի դեպ, ՀՀԿ-ն: Ես հասկանում եմ, որ ընտրություններում միշտ հաղթելուց հետո առնվազն հետաքրքրական է գոնե մեկ անգամ զգալ պարտության համը, բայց մի՞թե պարտությունը կարող է ձգտում լինել եւ կա՞ արդյոք ձեր ցուցակում մեկը, որը վստահ է, որ հաղթելու եք: Իմիջիայլոց, վերջին տասը տարում երկրի իշխանության համար… 5 հոգով խորհրդարան մտնելը հաղթանակ չէ:

Լավ, իսկ Դաշնակցությո՞ւնը: Հասկացանք, որ դարից ավել մեր կողքին քայլում է, բայց հասկանալի չէ՞, որ եթե հինավուրցությունը քաղաքական կատեգորիա լիներ, ապա մենք հիմա Հայ դատի գրասենյակ չէինք ունենա, քանի որ հանգիստ թեյ կխմեինք Վանի մեր տանը, Վանի կամ Մուշի, Մուշի կամ Կարսի… Մենք, նկատի ունեմ այս անունով կուսակցությունների դաշինքը, կլինե՞ն անկեղծ ու կհայտարարե՞ն, որ սիրելի ժողովուրդ, մենք կանք, քանի որ Նիկոլ Փաշինյանը մեզ չտեսավ ու հիմա մեծ հույս ունենք, որ դուք մեզ կտեսնեք, բայց եթե նույնիսկ չտեսնեք, մեզ այնքան տեսնողներ կան, մանավանդ ազատ դեմոկրատական արեւմուտքում…

Եւ վերջապես, ինչո՞ւ, ՕԵԿ: Այսքանը, ընտրությունների մյուս մասնակիցներն էլ հավանաբար ուզում են, որ Հայաստանի ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՄԱՄԲ ունենանք ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ու ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ:

Ասում ենՙ հաճելի է լսել սուտը, երբ գիտես ճշմարտությունը: Ձեզ հաճելի օրեր եմ մաղթում: Չվախենա՛ք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔ-2»-Ի ՇՆՈՐՀԻՎ ԱՆԿԱՐԱՆ ԿԿԱՊՎԻ ԵՎՐՈՊԱՅԻՆ

Հաջորդ գրառումը

ԴԱՌԸ ՓՈՐՁ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԴԱՌԸ ՓՈՐՁ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական