Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐ Է ԱՄԵՆ ԻՆՉԻՑ

23/11/2018
- 23 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դեռ օերեր առաջ կանխատեսվել էր, որ Հայաստանիՙ ՀԱՊԿ-ի հետ ստեղծված խմորը շատ է ջուր տանելու: Այդպես էլ եղավ: Կրքերը խիստ թեժացան, երբ Նիկոլ Փաշինյանի «ականջն ընկավ» այն տեղեկությունը, թե ՀԱՊԿ դռնփակ նիստից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին պատմել է դռներից այն կողմ ընդունված բոլոր որոշումները: Ավելինՙ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն էլ հայտարարել է, որ քարտուղարի պաշտոնը տրվելու է Բելառուսի պատվիրակ Ս. Ջասին: Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես ասում են, «դուխով» մարդ է, եւ զարյարցած հայտարարեց, որ պարզաբանումներ է պահանջելու թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի նախագահներից:

Բայց արի ու տես, որ այս հայտարարությանն արձագանքեց ո՛չ թե ինքըՙ Լուկաշենկոն, ո՛չ թե Բելոռուսիայի ԱԳ նախարարը, այլՙ ԱԳ նախարարության մամլո քարտուղար Ա. Գլազը: Իսկ հայտարարությունը ո՛չ ավել, ո՛չ պակասՙ հետ-յալն էր.

«ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավանաբար միջազգային դատախազի պարտականություններ է ստանձնել եւ իրավասու է կա՛մ պատժել, կա՛մ ներում շնորհել» : Շարունակելով խիստ անհարգալից տոնով հաղորդագրությունը, Գլազը եզրափակում է. «Դեռ չի հասկացել (Փաշինյանը: Գ.Գ.) , որ փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են քաղաքականության մեջ» :

Այս մակարդակով, Հայաստանին տրված պատասխանից երկու բան կարելի է ենթադրելՙ կա՛մ Բելառուսիայի նախագհը արժանի չի համարում պաշտոնական Երեւանին նախագահի մակարդակով պատասխանել, կա՛մ խուսափում է այդ հայտարարությունը հենց ինքն անել. երկրորդ տարբերակի իսկության հավանականությունըՙ մեկ տոկոս է:

Ինչեւէ, անդրադառնանք Հայաստանին ու նրա կառավարությանը: Միջպետական հարաբերություններում ընդունված է, որ նման հայտարարությունից հետո անմիջապես ԱԳՆ պետք է կանչվեր Հայաստանում Բելառուսիայի դեսպանը եւ բացատրություններ պահանջվեր նրանից, որից հեոտ «գեղեցիկ փաթեթավորումներով» բողոքի խսիտ նոտան էլեկտոնային փոստի առաջին չվերթով առաքվեր Մինսկ: Բայց այս ամենը տեղի չունեցավ, ավելինՙ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը հետագայում հստակ չարձագանքեց: Կարելի է ասելՙ առհասարկ ոչինչ տեղի չունեցավ: Ինչո՞ւ, ո՞րն էր պատճառը. համարձակության պակասը, թե՞ «հավես չկարը»:

Այս ամենով հանդերձ, ինձ համար, որպես հայ, անկախ նրանիցՙ սե՞ւ, թե՞ սպիտակ, խիստ վիրավորական էր որոշ մարդկանց, արդեն Հայաստանում, հրճվանքի բացականչություններըՙ Բելառուսիայի անկիրթ հայտարարությունից հետո: Ոմանք երկար պաշարումից հետո, վերջապես պաշարված բերդի դռները խորտակած Չինգիզ Խանի դեմքի արտահայտությամբ շտապեցին հրճվել դրանով եւ քննադատել Փաշինյանին ու կառավարությանը: Պետք է հիասթափեցնեմ այդ մարդկանց ու հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ, հավասար, առանց ավել-պակասի, Բելառուսիայի կողմից անպատվվել ենք բոլորս, քանի որ ուղերձն ուղղված էր ՀՀ առաջին դեմքին, եւ ամենեւին կարեւոր չէ, նա ով է: Նա… մերն է:

Պետք է գիտակցել, որ Փաշինյանը մեր երկրի առաջին դեմքն է, եւ… միայն մենք կարող ենք քննադատել նրան:

Պետք է լավ գիտակցել, ըմբռնել այս ամնեը ու ամեն ինչից վեր, լույսի տակ պահած ունենալ ազգային-պետական արժանապատվությունը, որն օրերս վիրավորել է Բելառուսըՙ պաշտոնապես:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

3 ՄԻԼԻՈՆ ՀԱՅ, 3 ՄԻԼԻՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Հաջորդ գրառումը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական