Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷԼԻԶԱԲԵԹ ՈՒԵՐԹ

16/11/2018
- 16 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Անգլերենից թարգմանեց ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ

Լուիզետ Տեքսիերը փրկվեց Հայոց ցեղասպանությունից եւ դարձավ առաջնակարգ մրցարշավորդ

1915 թվականին, երբ ընթանում էր հայերի լայնամաշտաբ ոչնչացումը, թուրքերը կախաղան բարձրացրին Լուիզետ Տեքսիերի (Հովհաննիսյան) հորը: Կորսված, վախեցած, թերեւս ճարահատյալՙ Տեքսիերի մայրը երկու դուստրերին հանձնեց Ստամբուլի մի որբանոց: Երբ վերադարձավՙ նրանց հետ վերցնելու, կանգնեց այն փաստի առաջ, որ դուստրերին բաժանել էին իրարից եւ այլ վայր տեղափոխել: Լուիզետին ուղարկել էին Մարսել, կարծես նրան այլեւս վիճակված չէր կրկին տեսնել իր ընտանիքն ու հայրենիքը:

Աղջկան չորդեգրեցին: Նա որբանոցում մնաց մինչեւ համապատասխան տարիքին հասնելը եւ ուղարկվեց Փարիզի մի գիշերօթիկ դպրոց, սակայն 15 տարեկանում, արդեն որպես ըմբոստ հոգի, հեռացավ դպրոցից ու դարձավ կաբարեի պարուհի:

Աղջիկը վճռական էր ապրել լիարժեք անկախ կյանքով: Ըստ Ժան Ֆրանսուա Բուզանկեի «Արագընթաց կանայք» գրքիՙ Տեքսիերը պարերի աշխարհում բավարար գումար էր խնայել, ուստիեւ Փարիզի արվարձան Նյոյիում բացեց հագուստի խանութներՙ առաջիններից մեկը վաճառքի հանելով կանացի ջինսեր:

Տեքսիերիՙ ինչպես եւ Ֆրանսիայի շատ սկսնակ մրցարշավորդների կարիերան սկսվեց Մոնլերիի մրցուղու վրա: 1950-ականների կեսերին կանայք դեռեւս մեքենաների հիմնական սեփականատերեր չէին, սակայն հաջողակ գործարար եւ մեծ երազանքներ ունեցող տիկին Տեքսիերն այն եզակիներից էր, որն ունեցավ սեփական մեքենա: Նրա ընկերներից մեկըՙ Ժորժ Ուել անունով, խնդրեց տանել իրեն Մոնլերիՙ դիտելու իր ընկերներից մեկի մասնակցությամբ ավտոմրցավազքը:

Հենց այնտեղ էլ Տեքսիերը հանդիպեց հայտնի Ժան Բերային: Վերջինս այնքան տարված էր ավտոմրցարշավներով, որ դրանց մասին բանաստեղծորեն էր պատմում այդ օրը այնտեղ եկած խանդավառ պատանիներին: Նրա խոսքերը մխրճվեցին Տեքսիերի մեջ: Մի քանի ամիս անց նա միացավ Ժերմեն Ռուայոյին, որպեսզի միասին մասնակցեն Մոնտե Կառլոյի ավտոմրցավազքին: Իհարկե, դա չէր կարելի համարել ցնցող մեկնարկՙ հաշվի առնելով այն փաստը, որ Տեքսիերը գրեթե անփորձ էր: Ֆինիշին հասնող 223 հոգու մեջ Տեքսիերը եւ Ռոյը 119-րդն էին:

Դա միայն սկիզբն էր: Այդ փորձը ոգեւորեց Տեքսիերին, նրա սիրտը լցվել էր մրցավազքի պարգեւած հրճվանքով: Գնեց Ալֆա ՏԻ մակնիշի ավտոմեքենա եւ սկսեց մասնակցել ամեն պատահած ավտոմրցարշավիՙ այն դարձնելով հանգստյան օրերի միակ զբաղմունքը:

Աննա Սուասբոլի հետ միասին Տեքսիերը հաղթեց Լիոն-Շարբոնիեր մրցարշավը: 1964 թվականին, Յագուար ՄԿ2-ի ղեկին նա նվաճեց կին ավտոմրցարշավորդների մրցույթի գավաթը: Սուասբոլի հետ հիանալի թիմ կազմեցին. երկուսն էլ վարպետներ էին ինչպես մեքենան վարելու, այնպես էլ ղեկավարելու մեջ եւ հաճախ փոխվում էին այդ դերերով:

Տեքսիերի կյանքի վաղ ժամանակների դժվարությունները հենց սկզբից կոփել էին նրան, այդ պատճառով էլ նա վաստակել էր «Բուլդոզեր» եւ «Լուիզետ» (նկատի ունեին գիլիոտինը) մականունները: Շարբոնիերում հորդառատ անձրեւի ժամանակ կոտրվեց Տեքսիերի մեքենայի դիմապակին եւ, չնայած դրան, նա երրորդը հատեց նշագիծըՙ սլանալով ժամում գրեթե 500 մղոն արագությամբ: Նույնիսկ վետերան ավտոմրցարշավորդներն էին կարծում, որ այդ կինն արեց գրեթե անհնարինը:

Ավտոմրցարշավի աշխարհում կին լինելը հիշտ չէր: Հայտնի է, որ երբ Տեքսիերի ուշադրությունը շեղված էր լինում, տղամարդ մրցակիցներից ոմանք նրա մեքենայի բեռնախցիկի մեջ ծանր բեռ էին լցնում, որպեսզի առավելության ձեռք բերեն մի կնոջ նկատմամբ, որն ապացուցել էր, որ իրեն կոտրելն անհնար է:

Նրա վերջին մրցարշավներից մեկը Եվրոպայի ավտոարշավն էր, որին մասնակցեց Լիզ Ռենոյի հետ: Իմանալով, որ դա ամենաբարդ մրցարշավներից մեկն է, որին կարելի էր երբեւէ մասնակցել, երկու կանայք իրենց հատուկ առաքելությունը դարձրին բոլորից շուտ հասնել անցակետերին միայն այն բանի համար, որպեսզի ցուցադրական կերպով զբաղվեն իրենց դիմահարդարմամբ եւ մազերովՙ հնարավորինս հանգիստ ու վստահ երեւալով այն ժամանակ, երբ ուժասպառ եղած տղամարդիկ սկսեն թափ հավաքել:

Իրականում Լուիզետը երբեք չթողեց մեքենա վարելը: Միայն դադարեց ավտոմրցարշավներին մասնակցել եւ իր հաջողությունը գտավ բիզնեսում, զբաղվեց ընտանիքով (չնայած բաժանվել էր ամուսնուցՙ պնդելով, որ նախընտրում է լիարժեք կյանքով ապրել եւ հոգնել է, երբ տղամարդիկ փորձում են իրեն ղեկավարել): Տեքսիերը ողջ է, 105 տարեկան է, եւ չնայած մշտապես կարիք ունի ուղեկցորդիՙ բնավ չի վարանում ցատկել քարթինգի մեքենայի մեջ եւ մարտահրավեր նետել թոռներին (նաեւ ծոռներին): Գրո՛ղը տանի, նա նույնիսկ 80 տարեկան հասակում գնում էր Աֆրիկա, որպեսզի հնարավորություն ունենար ղեկի առջեւ նստել անծանոթ տեղանքում:

Տեքսիերն իր ժամանակաշրջանի ապշեցուցիչ մրցարշավորդ էր, մի հազվագյուտ զարմանալի անձնավորություն, որը նաեւ կարողացավ համատեղել եւ համակշռել հաջողակ բիզնեսն ու մրցարշավորդի հաջողակ կարիերան: Այս ցանկում կան կանայք, որոնց կարիերան կտրուկ ավարտվեց պատերազմի, տնտեսական ճգնաժամի եւ այլ արտաքին գործոնների պատճառով, եւ այնքան հաճելի ու զարմանալի է գտնել մի կնոջ, որը ոչ միայն ի զորու եղավ հաղթահարել կյանքում հանդիպած դժվարությունները, այլեւ դրանք վերափոխեց բազմակողմանի հաջողությունների:

Նախորդ գրառումը

ՄԱՄՈՒԼ ԵՒ ՀԱՐՑԵՐ

Հաջորդ գրառումը

ԽԱՇՈՂՋԻԻ ԳՈՐԾԸ ՆՎԵՐ ԴԱՐՁԱՎ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԽԱՇՈՂՋԻԻ ԳՈՐԾԸ ՆՎԵՐ ԴԱՐՁԱՎ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական