Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԵՑՑԵ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

16/11/2018
- 16 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանի բոլոր կոշկակարները որոշեն զբաղվել քաղաքականությամբ: Դե այսինքն թարգեն կոշկակարությունն ու մտնեն այս կամ այն կուսակցության կամ դաշինքի ցուցակներ: Ես չգիտեմ, թե քաղաքականության ծակերը դրանից որքանով կսոսնձվեն ու կկարվեն, բայց ես վստահ եմ, որ եթե նման բան լինի Հայաստանում, բոլորս, կապ չունիՙ Գյումրիից Երեւան, թե՞ Բաղրամյան 26-ից Կառավարության շենք, կքայլենք ծակ կոշիկներով:

Այս առումով, Աստված չանի, եթե քաղաքականությամբ զբաղվելու որոշում կայացնեն հացթուխները: Բանն այն է, որ եթե ծակ կոշիկով քայլել հնարավոր է, ապա սոված դա անելն անհնարին է, եւ որովհետեւ քաղաքականությամբ զբաղվել նշանակում է քայլել, ապա հացթուխները սկզբունքորեն չեն կարող դառնալ քաղաքական գործիչներ, քանի որ մարդու, առավել եւս քաղաքական գործչի գլխավոր առաքելությունը, եթե անգամ հայրենիքը շենացնելն է, ապա նպատակը ուտելն է, հնարավորինս շատ, միս, յուղոտ:

Եւ չնայած մեզ դեռ նման արհավիրքներ չեն սպառնում ու կարող ենք կոշիկներն անկախ քաղաքական հայացքներից վերանորոգել, հանգիստ հաց գնելՙ չմտահոգվելով, որ դրա բաղադրության մեջ հատուկ կուսակցականացնող նյութեր են ներառել, բայց իրավիճակը մտահոգիչ էՙ մեկ այլ հացիՙ ճշմարտության առումով: Լրագրողները, որոնք պետք է ներկայացնեն ճշմարտությունը, մեծ խմբով մտնում են քաղաքականություն: Չէ, լրագրողները միշտ են քաղաքականության առնվազն կողքին կանգնած եղել: Պարզապես, Նիկոլ Փաշինյանը ստեղծեց նախադեպ. Հայաստանում բոլորը կարող են իշխանության գալ, նույնիսկ լրագրողները: Դե լրագրողներն էլ մտածում ենՙ քանի երկրի բարձրագույն իշխանության կրողը լրագրող է, բեր մենք էլ մի տաք տեղ տեղավորվենք: Հետո, երբ երկրի բարձրագույն իշխանության կրողը, ենթադրենք, մսագործ լինի, մսագործները կխառնվեն ու այսպես շարունակ, մինչեւ քաղաքականությունը մտնի բոլորիս արյան մեջ, երակներով հոսի ու երկրում բոլորս լինենք կուսակցականներ, օրինակՙ Հայ մսագործների կուսակցություն, Հայ շինարարների կուսակցություն, Հայ քարտաշների կուսակցություն, մի խոսքով… Բայց, մյուս կողմից, իրավունք չունե՞ն լրագրողները զբաղվել քաղաքականությամբ: Իհարկե ունեն: Խնդիրը հայաստանցու առանձնահատկությունն է, մոդան: Եթե Նիկոլայը կարող է զբաղվել քաղաքականությամբ, Արմենն էլ կարող է, Մերուժանն էլ կարող է, Վահանն էլ կարող է, Միսակն էլ կարող է, Վարդուշն էլ կարող է,… Լրագրությունը մարդկանց մի տեսակ ձանձրացրել է, իրենք բարձր թռիչքի թռչուններ են, ինչքա՞ն կարելի է ուրիշների մասին խոսել, թող մի քիչ էլ իրենց մասին խոսեն: Որքա՞ն կարելի է փրկել ճշմարտությունը, երբ ճշմարտության թաղումն ավելի եկամտաբեր է:

Ես անկեղծ ու մեծ հաջողություն եմ մաղթում բոլոր լրագրողներին, ովքեր այս կամ այն կուսակցության ցուցակներում սպասում են պատգամավորական մանդատներինՙ արդեն իսկ մտովի կահավորելով պատգամավորի իրենց առանձնասենյակները: Ես սիրում եմ բոլոր այն լրագրողներին, ովքեր սկզբունքորեն չեն մտնում քաղաքականություն, քանի որ իրենք լրագրող են եւ ճշմարտությունը մեղք էՙ լքվելու համար: Եւ ես նոր խորհրդարանին մի առաջարկ ունեմՙ եկեք բոլոր մասնագիտությունների, փեշակների համար մտածենք ու ստեղծենք Հիպոկրատի երդումի պես մի բան. Օրինակՙ ծաղկավաճառները, ոսկերիչները, պատշարները եւ մանավանդ նկարիչներն ու քանդակագործները գործի անցնելուց առաջ արտասանենՙ «Երդվում եմ ոչ մի պարագայում քաղաքականություն չմտնել»: Կարծում եմՙ քաղաքականությունն ահագին կմաքրենք, ճշմարտությունն էլ կփրկենք, ծակ կոշիկներով էլ չենք քայլի, իսկական պոեզիա կկարդանք եւ չկուսակցականացնող հաց կուտենք, անկախ քաղաքական փոփոխություններիցՙ միշտ մաքուր եւ բարձր որակի հանքային ջրով:

Հիմա, քանի որ շատ սուբյեկտիվ մութ է, չենք տեսնում, որ քաղաքականությունից դուրս ավելի ու շատ հետաքրքրական բաներ կան, Մոսկվայում ու Լոսում չէ, Գորիսում, Սեւանում, Ամասիայում, Հրազդանում,… Հայաստանո՛ւմ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՈՒԴՐՈՍԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ 100-ԱՄՅԱԿԸ

Հաջորդ գրառումը

«ԲԺՇԿԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎՙ ԿՈՒՅՐ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎՙ ՄԱՐԴ»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ԲԺՇԿԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎՙ ԿՈՒՅՐ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎՙ ՄԱՐԴ»

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական