Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՐԾԻ ԴՐՎԵՑԻՆ ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ

09/11/2018
- 09 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Անկարան եւ Բաքուն երկընտրանքի առջեւ

Նոյեմբերի 5-ից ուժի մեջ մտան Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները: Դրանք ուղղված են առաջին հերթին նավթարդյունահանման եւ բանկային ոլորտների դեմ եւ առնչվում են Իրանի հետ առեւտուր անող երրորդ երկրներին: Ըստ որում, սուր բախում է ստեղծվում Անդրկովկասի եւ Մերձավոր Արեւելքի կցատեղում: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը բացառություն է անում իրանական նավթ ներմուծող ութ երկրի հարցում: Սակայն բացառությունը ժամանակավոր բնույթ է կրում, ըստ որումՙ այն հիման վրա, որ տվյալ երկրները աստիճանաբար կրճատում են Իրանից անմշակ նավթի ներմուծումը:

Հաշվի առնելով ամբողջական արգելքի դեպքում նավթի թանկացման հնարավորությունը, Վաշինգտոնը ցանկություն է հայտնել, որ ութ երկրները աստիճանաբար նվազեցնեն իրանական նավթի գնումները, բայց անմիջապես չդադարեցնեն դրանք: Նավթի կտրուկ թանկացումը ձեռնտու կլիներ Ռուսաստանին եւ ի չիք կդարձներ հակառուսական պատժամիջոցների արդյունքը:

Այսպիսով խոսքը շահերի տարբեր վեկտորների հավասարակշռման մասին է: Առաջին փուլում Իրանի հետ կապված պատժամիջոցները չեն տարածվի մասնավորապես Չինաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի եւ Իտալիայի վրա: Նրանք բոլորը համաձայն են աստիճանաբար նվազեցնել Իրանից գնվող նավթի ծավալները: Ավելի վաղՙ 2010-2015 թթ. հակաիրանական պատժամիջոցները կիսով չափ նվազեցրել էին իրանական նավթի արտահանությունը: Այս անգամ սպասվում են նավթի արտահանման է՛լ ավելի մեծ կրճատումներ: Այաթոլլահ Խամենեին եւ նախագահ Ռոհանին իրենց ելույթներում պնդում են, որ երկիրը կդիմանա նոր պատժամիջոցներին եւ նույնիսկ ավելի ուժեղացած դուրս կգա տվյալ իրավիճակից:

Իրանը փաստորեն հայտնվում է շրջափակում հիշեցնող պայմաններում, այս կապակցությամբ գրում է իսրայելցի վերլուծաբան Ավիգդոր Էսկինը «Ռեգնում» գործակալության կայքում: Ամերիկացիները Իրանը կտրում են ոչ միայն SWIFT ֆինսանսաբանկային համակարգից, այլեւ պատժամիջոցներ են սահմանում արտահանման եւ ներմուծման գրեթե բոլոր ոլորտների վրա: Դա վերաբերում է առաջին հերթին նավթին ու գազին, որոնք կազմում են իրանի արտահանության ծավալների 80%-ը եւ պետության բյուջեի գրեթե 45%-ը: Խոսքը Իրանը ոչ միայն ամերիկյան շուկայից, այլեւ մնացյալ աշխարհից կտրելու մասին է:

Ինչպես նշվում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ծանուցման մեջ, Վաշինգտոնը պատժամիջոցների ռեժիմից հանել է ադրբեջանական այն նախագիծը, ըստ որի «Շահ Դենիզ» հանքավայրի նավթը Թուրքիայով անցնող խողովակաշարով հասցվելու է Եվրոպա: Հիմնավորումն այն է, որ խողովակաշարն ապահովում է «Թուրքիայի ու Եվրոպայի էներգետիկ անկախությունը Ռուսաստանից եւ Իրանից»: Եվ սա այն դեպքում, երբ Եվրոմիության երկրները չեն մտել այն պետությունների ցանկի մեջ, որոնց վրա չեն տարածվում ԱՄՆ-ի պատժամիջոցները:

Փոխարենը իրանական նավթ գնելու թույլտվություն է շնորհվել Թուրքիայինՙ պայմանով, որ Անկարան աստիճանաբար կնվազեցնի այդ նավթի գնման ծավալները: Զարմանալի է մեկ ուրիշ բան: Մայք Պոմպեոն ռադիոհաղորդավար Թոնի Կացի հետ զրուցելիս գրեթե վերջնագիր է ներկայացրել Թուրքիային: Պետքարտուղարը հայտարարել է. «Վաշինգտոնը հույս է հայտնում, որ Անկարան ընտրություն կկատարի ՆԱՏՕ-ի դաշնակիցը մնալու օգտին եւ դաշինքից դուրս գալու ճանապարհ չի ընտրի», եւ որ «Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի դաշնակիցը»: Պոմպեոն նաեւ հույս է հայտնել, որ «Թուրքիան եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ի վերջո հետեւություն կանեն, որ Վաշինգտոնը Թեհրանից ավելի ձեռնտու գործընկեր է, ուստի ճիշտ կլինի, որ երկիրը առավել սերտ հարաբերություններ պահպանի Միացյալ Նահանգների, ՆԱՏՕ-ի եւ Եվրոպայի երկրների հետ»:

Տարօրինակն այն է, որ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները, ինչպես նաեւ ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչը ստորագրել են համատեղ հայտարարություն, որտեղ ափսոսանք է արտահայտվում նոյեմբերի 5-ից կրկին հակաիրանական պատժամիջոցներ ձեռնարկելու ԱՄՆ նախագահի որոշման կապակցությամբ, եւ հավաստվում է, որ իրենք «մտադիր են շարունակել համագործակցությունն Իրանի հետ, ինչպես նաեւ ֆինանսական գործառնությունները եւ նավթի ու գազի առեւտուրը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շրջանակներում»: Պոմպեոն գուցե հույս ունի, որ հետագա գործողությունների ընթացքում իրեն կհաջողվի ընկճել Բրյուսելի դիմադրությունը: Այս տեղեկությունը մեկնաբանելիս, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարի նախկին տեղակալ Սուլխադդին Ակպերը հայտարարել է. «Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումը լրջորեն կանդրադառնա գլխավորապես հարեւան երկրների վրա: Ադրբեջանը եւ Իրանի հարեւան մյուս երկրները կարող են հայտնվել Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ: Էլ չեմ խոսում Ռուսաստանի մասին, որի նկատմամբ խստացվում են պատժամիջոցները, եւ որը առանձնահատուկ շահեր ունի Հարավային Կովկասի ու Կասպից ծովի տարածաշրջաններում եւ նույնիսկ հենց Իրանում»:

Նրա խոսքերով, «Իրանի համար Ադրբեջանը ավելի կարեւոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համեմատությամբ: Չպետք է մոռանալ, որ Իրանի բնակչության 43 տոկոսը կազմում են էթնիկ ադրբեջանցիները (ատրպատականցիները): Իրանի քաղաքական, ռազմական, մշակութային վերնախավի մեջ նրանք առանձնահատուկ տեղ են զբաղեցնում»: Բայց միեւնույն ժամանակ «Նոյեմբեի 5-ից պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն, տարածաշրջանում կարող է ստեղծվել միանգամայն ուրիշ իրավիճակ, որը այս կամ այն ձեւով կանդրադառնա Բաքվի շահերի վրա: Մի հարցում ամերիկացիները զիջումներ արեցին Ադրբեջանին: Բայց ընդհանուր առմամբ, ինչպես ինձ է թվում, Բաքուն կհետեւի Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների ռեժիմին, հակառակ դեպքում ամերիկացիները կորոշեն մեզ պատժել»:

Այսինքն, Բաքուն կարող է հեռանալ Եվրոպայից եւ Ռուսաստանից, որոնք հավանություն չեն տալիս Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցներին: Ըստ որում, ԱՄՆ-ը Ադրբեջանի նկատմամբ կիրառում է «էներգետիկ քաղցրաբլիթի» տարբերակը: Սակայն Վաշինգտոնում պատրա՞ստ են արդյոք կիրառել «թուրքական գամբիտը», հրաժարվել սիրիացի քրդերին պաշտպանելուցՙ նրանց դարձնելով մանրադրամ, որպեսզի Սիրիայի հարցում փլուզեն Ռուսաստան-Թուրքիա-Իրան դաշինքը եւ Անկարային վերադարձնեն ԱՄՆ-ի մերձավորարեւելյան քաղաքականության ծիր:

Հնարավոր է, որ Վաշինգտոնը Թուրքիայի հետ խաղարկի քրդական խաղաքարտը, որպեսզի Բաքվին եւ Անկարային մտցնի հակաիրանական ճամբար: Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը հավանական է համարում նաեւ հետեւյալ տարբերակը: Նկատի ունենալով, որ Ադրբեջանը իրեն ներկայացնում է ավելի շուտ որպես արեւմտամետ պետություն, ԱՄՆ-ը նրան անվանում է իրեն դաշնակից երկիր, մինչդեռ Թուրքիան տարածաշրջանում ունի իր ծավալուն օրակարգը եւ դրա առնչությամբ Վաշինգտոնի հետ տարաձայնությունները կապված չեն միայն քրդերի հետ, ինչն արտահայտվում է Իրանի եւ Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունն ընդլայնելու Անկարայի շահագրգռությամբ:

Ստեղծվում է այնպիսի իրավիճակ, երբ կարող է խաղարկվել նաեւ ադրբեջանական խաղաքարտը: Ո՞վ է պատրաստ իրադարձությունների նման շրջադարձին: Պատահական չէ որոշ փորձագետների այն պնդումը, որ Անկարան եւ Բաքուն հայտնվել են պատմականորեն դժվար ընտրության առջեւ, երբ մանեւրելու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Մի կողմից ԱՄՆ-ն է, Իսրայելը, Պարսից ծոցի երկրները, Ադրբեջանը, իսկ մյուս կողմիցՙ Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը: Կամ մեկ ուրիշ տարբերակ: Եթե Վաշինգտոնին հաջողվի իր կողմը գրավել միաժամանակ Թուրքիային եւ Ադրբեջանին, այդ դեպքում ի հայտ կգա Ռուսաստան – Իրան – Չինաստան կոալիցիա:

Այնպես որ Թրամփը տարածաշրջանում ձեռնարկել է լուրջ խաղ, որի արդյունքները ամեն դեպքում կկանխորոշեն այդ շրջանի ճակատագիրը: Արդյունքներից մեկը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի արտաքսմանը: Հարկ է ասել, որ Էրդողանի եւ նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւի ընտրությունը բավական բարդ է: Դա այդ կարգի առաջին դեպքն է նրանց անկախացումից ի վեր: Այս պայմաններում այլընտրանքի հնարվորությունները խիստ սահմանափակ են. հարկավոր է ընտրություն կատարել «ամերիկյան չարիքի» եւ նոր Ռուսաստանի ու Իրանի միջեւ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆՆ «ԱՌԱՋԱՐԿԵԼ Է» ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄՙ «ԲՈԼՈՐԸ ԲՈԼՈՐԻ ԴԻՄԱՑ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

Հաջորդ գրառումը

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ. ԿԻՍԱՎԵՐ ՏԱՐԱԾՔԸ ԼՔՎԱԾ Է

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԻ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐԵԼ Է ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔ. ԿԻՍԱՎԵՐ ՏԱՐԱԾՔԸ ԼՔՎԱԾ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

«Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ անարդար դատավճիռ կայացնելու համար: Այս կապակցությամբ մեր պաշտպանական...

ԿարդալDetails

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի տնօրենների խորհրդի անդամներին

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական