ԱԴՐԲԵՋԱՆՆ «ԱՌԱՋԱՐԿԵԼ Է» ԳԵՐԻՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄՙ «ԲՈԼՈՐԸ ԲՈԼՈՐԻ ԴԻՄԱՑ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ

10

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Ինտերֆաքս Ադրբեջանը» հայտնում է, որ օրերս ադրբեջանական կողմը հայկական կողմին առաջարկել է գերիների փոխանակումՙ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Ըստ հաղորդագրության, հայկական կողմին առաջարկվել է Ստեփանակերտում իրենց պատիժը կրող դիվերսանտներ Շահբազ Գուլիեւին ու Դիլհամ Ասկերովին փոխանակել ադրբեջանական զինված ուժերի կողմից տարբեր տարիներին գերեվարված Արսեն Բաղդասարյանի, Կարեն Ղազարյանի եւ Զավեն Կարապետյանի հետ։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Երեւանը դեռ չի արձագանքել։