Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ… ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

09/11/2018
- 09 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Հոկտեմբերի 29-ին խորհրդարանը 2-րդ անգամ ձեռնամուխ եղավ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու հարցի քննարկմանը: Նախագծի ընդունման համար պակասեց ընդամենը մեկ ձայն, եւ հարցը կրկի՛ն տապալվեց: Գործող իշխանության կողմնակիցները, ինչպես իրե՛նք էին նշում, այս պարագայում դարձյա՛լ տեսան հեղափոխության շնորհիվ ասպարեզից փաստացի մի կողմ քաշված Հանրապետական կուսակցության չակերտյալ խարդավանքը: Մինչդեռ ամենասկզբից ՀՀԿ-ի դիրքորոշումը դա էր, եւ զարմանալի չէր, որ մարդիկ հավատարիմ մնացին սեփական սկզբունքին: 3-րդ անգամ հարցը խորհրդարան մտցնելու հեռանկարից արդեն գործող իշխանության ներկայացուցիչնե՛րը հրաժարվեցին, որպեսզի հարկ չլինի դեկտեմբերի առաջին տասնօրյակում պլանավորված Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները դարձյալ մի քանի օրով հետաձգել:

Յուրաքանչյուր օրվա հետաձգում, ինչպես երեւում է, բացառիկ նշանակություն ուներ գործող իշխանության համար, որն ակնհայտորեն վախենում էր…իր վարկանիշի անկումից: Կարծում եմՙ այդ վախը խիստ չափազանցված էր, հակահեղափոխության ռեւանշի իրական վտանգ, գոնե առայժմ, գոյություն չունի՛: Սակայն դրական պիտի համարել, երբ գործող իշխանությունը, թեկուզեւ ապագայի համար մտահոգվելու ձեւով, իրեն… պատասխանատու՛ է զգում սեփական ժողովրդի առաջ:

Դառնալով նախկինների ենթադրյալ ռեւանշի առթիվ բարձրացվող աղմուկին, ապա դա, ըստ իս, ոչ այնքան իրական սպառնալիք է, որքանՙ թատերախա՛ղ: Ի միջի այլոց, սա ավելի շատ Երկիր Ծիրանի կուսակցության գնահատականն է, որ արտահայտել էին նոյեմբերի 2-ի հայտարարությամբ: Հարկ եմ համարում ընդգծել, որ դրանում առկա գնահատականների մեծ մասին համաձայն չեմ: Դրանցում ակնհայտորեն զգացվում էր Զարուհի Փոստանջյանի կանխակալ եւ բացասկան վերաբերմունքը թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Բայց առնվազն մի հարցում նշված կուսակցությունն իսկապես ճիշտ էՙ երկրի ներկա ու նախկին ղեկավարների հակադրության մեջ իրո՛ք ինչ-որ անըմբռնելի ձեւականություն կա: Ահա ինչու ենթադրում եմ, թե ձեւացնելով, որ իրենց ինչ-որ երեւակայական վտանգ է սպառնումՙ ներկայիս կառավարողները ընդամենը… ժողովու՛րդ են համախմբում իրենց շուրջը: Քանզի հանրապետականների այն պնդումը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն արագացնելը ամենեւին էլ բացարձակ անհրաժեշտություն չէր, որովհետեւ նախկինները որեւէ կերպ չէի՛ն խանգարում նոր իշխանություններին, իմ կարծիքովՙ հիմնավոր էր: Նախկինների կողմից իրենց սպառնացող երեւակայական վտանգի խաղաքարտը, ենթադրում եմ, դեռ մի որոշ ժամանակ էլ կխաղարկվի, որից հետո կդառնա ժամանակավերպ:

Ինչեւէ, արդեն նոյեմբերի 1-ին խորհրդարանի նիստում Նիկոլ Փաշինյանին կրկի՛ն վարչապետ չընտրեցին, ինչը սահմանադրորեն գործող ԱԺ-ն լուծարելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորություն ստեղծեց: Նախագահ Արմեն Սարգսյանի նույն օրվա հրամանագրով արտահերթ ընտրությունները նշանակվեցին դեկտեմբերի 9-ին: Դրանք տեղի կունենան նախկին Ընտրական օրենսգրքի պահանջներից ելնելով, թեեւ հասարակության զգալի մասը այդ փաստաթղթին չի վստահում: Ամենավիճահարույցը այսպես կոչված ռեյտինգային ընտրակարգն է, ինչը նախորդ ընտրություններում որոշ օլիգարխների բերեց ընտրակաշառքներով գնված բազմաթիվ ձայներ: Եթե ոստիկանությունը դեկտեմբերի 9-ի ընտրությունները լավ վերահսկի, ապա ընտրակաշառքների հնարավորությունը կբացառվի կամ կհասնի նվազագույնի: Ընտրությունները կլինեն մաքուր, կարտահայտեն ժողովրդի իրական կամքը, իսկ դա ամենագլխավո՛րն է:

Բայց եթե մինչ այդ գործող իշխանությունների աչքին շարունակեն ամենուրեք դավադիրների ուրվականներ երեւալ, ապա դա ընդամենը կվկայի, որ նորերը առայժմ դժվարանո՛ւմ են հավատալ, թե իրենք… իրապե՛ս իշխանություն են: Միգուցե նաեւ կասկածու՞մ են, թե կկարողանան պետությունն ավելի լավ կառավարել, քանՙ նախորդները: Այդ պատճառով չէ՞, որ նորերն իրենց այնքան էլ վստահ չեն զգում նվաճած աթոռների վրա: Կարեւորն այդ զգացումը չէ, այլ այն, որ երկիրը… չտանե՛ն փորձությունների: Իսկ սեփական ուժերի հանդեպ նոր կառավարողների անվստահությունը ժամանակավոր բան է, վաղ թե ուշՙ կանցնի՛…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ ԽԶՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական