Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ ԽԶՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԵՏ

09/11/2018
- 09 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ., (Արմինյն Միրոր-Սփեքթեյթր)

Անգլիական «Գարդիան» թերթի լրագրողներ Էնդրու Ռոթն ու Հարիետ Շերվուդը տեղեկացնում են, որ Ռուսաստանի ուղղափառ եկեղեցին քաղաքական նկատառումներով (Ուկրաինայի հետ կապված) որոշել է խզել կապերը Կոստանդնուպոլսի պատրիարքարանի հետ: Վերջինս համարվում է առաջավոր հեղինակություն ուղղափառությունը դավանող աշխարհի 300 միլիոն հավատացյալների շրջանում:

Պատճառը Կոստանդնուպոլսի գահակալՙ Բարթուղիմեոս Ա.ի որոշումն է, որով ինքնագլուխ (ավտոկեֆալ) գործելու իրավունք է շնորհվում Ուկրաինական ուղղափառ եկեղեցուն, որը մինչ այդ ենթարկվում էր Ռուս եկեղեցուն: Եթե որոշումը չվերանայվի, ըստ լրագրողների, կատարվածը մեծ հարված է Ռուս հզոր ու հարուստ եկեղեցուն եւ է՛լ ավելի է խորացնում Ուկրաինայի հետ տարակարծությունները: Մոսկովյան պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների պետ մետրոպոլիտ Հիլարիոնը հույս է հայտնել, որ Կոստանդնուպոլսում կվերանայեն նման դիրքորոշումը: «Մինչ այդ մենք չենք կարողանալու հարաբերություններ պահպանել այդ կենտրոնի հետ, որը գտնվում է պառակտման եզրին», հայտարարել է նա:

Ստամբուլում ուղղափառ հատավացյալների թիվը չի գերազանցում երեք հազարը, մինչդեռ Ռուսաստանում դրանք մեծամասնություն են կազմում եւ հզոր իշխանություն ունեն: Պատրիարք Կիրիլը շատ մոտիկ հարաբերություններ ունի նախագահ Պուտինի հետ, որին «Աստծո հրաշքն» է համարում:

Ուկրաինայի կառավարությունը երկար ժամանակ էր պայքարում եկեղեցու ինքնագլուխ գործելու իրավունքը ստանալու համար, որպեսզի առավել ընդգծեր խզումը Ռուսաստանից: «Դա մեր եվրոպամետ եւ հանուն Ուկրաինայի համար մղված քաղաքականության մաս է կազմում», նշել էր նախագահ Պորոշենկոն վերջերս եւ ուկրաինական եկեղեցու հանդեպ Ռուսաստանի վերահսկողության կորուստը համարել «Երրորդ Հռոմի անկումը», հաշվի առնելով, որ Մոսկվան միշտ էլ ձգտել էր այդ բնագավառում եւս ունենալ գլոբալ տիրապետություն:

Հայտնի է, որ Հռոմեական կայսրության բաժանումից (395) հետո, քրիստոնեական եկեղեցին կազմակերպորեն սահմանազատվել է հռոմեական եւ հունական մասերի, որոնց 1054-ի բաժանումից հետո հռոմեական եկեղեցին կոչվել է կաթոլիկական, իսկ բյուզանդականըՙ ուղղափառ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԵՏ-Ի ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸՙ ԴԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ… ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ... ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Երբ լսում եք քաղհասարակություն բառը, ստուգեք ձեր գրպանները. Արման Գրիգորյան

08/05/2026

Էս պարոնը հայ-ադրբեջանական դիալոգի ամենաակտիվ մասնակիցներից է։ Դե էն դիալոգը, որի շրջանակներում պարբերաբար մեր քաղհասարակության ներկայացուցիչները Բաքու են գնում, նրանցն...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական