Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՏ-Ի ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸՙ ԴԱՐԵՐԻ ՀԱՄԱՐ

09/11/2018
- 09 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Ամերիկյան զանգվածային լրատվության միջոցներում շարունակվում են հիացական խոսքերը Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Armenia!» ցուցահանդեսի առթիվ: «Ակնածալից գեղեցկություն: ՄԵՏ-ի Հայաստանին նվիրված ցուցահանդեսը դարերի համար է» խորագրի ներքո Ջեյսոն Ֆարագոն գրում է, որ Հայաստանը այնպիսի հարուստ պատմությամբ մի երկիր է, որ ամբողջովին կարող է համակել, ցնցել յուրաքանչյուրին: «Այս գարնանը մենք նաեւ իմացանք, որ նրա ապագան էլ կարող է նույնքան հարուստ լինել իրադարձություններով, որքան իր անցյալն է, որն էլ խոսում է այն մասին, թե ինչքանով է ճիշտ ժամանակին կազմակերպված այս բացահայտիչ ցուցահանդեսը Մետրոոպլիտենում, որտեղ ցուցադրված նմուշները նորանոր զարմանահրաշ էջեր են ավելացնում նրա դրամատիկական պատմությանը:

Նախկին լրագրող, այժմ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա էր ցուցահանդեսի բացմանը: Ափսոս, ամենահայտնի ամերիկահայունՙ Քիմ Քարդաշյանին չնկատեցինք, բայց ՆՍՕՏՏ Գարեգին Բ-նՙ Ամենայն հայոց կաթողիկոսը ցուցասրահում էր: Երկիրը (Հայաստանը) առաջինն էր, որ ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն եւ ծանրակշիռ խաչքարերով ու պատկերազարդ ձեռագիր ավետարաններով հագեցած այս ցուցահանդեսը լավագույն վկայությունն է հայկական մշակույթում եկեղեցու դերի մասին: Ոչ մի թանգարան այսքան ծավալուն ցուցահանդեսով չի ներկայացրել հայկական մշակույթը*: Ցուցադրված 140 նմուշների մեծ մասը այստեղ են բերվել Հայաստանի թանգարաններից եւ եկեղեցիներից: Դրանք հազվադեպ են դուրս եկել երկրից: Դրանցից մեկը 16-րդ դարում Հռոմում հայ հոգեւորականի կողմից պատրաստված «Ալեքսանդրի վարք» կոչված ձեռագիր կաֆան է, որը պատմում է Ալեքսանդր Մակեդոնացու կյանքի դրվագներից մեկի մասին:

«Armenia!» ցուցահանդեսը կազմակեպվել է Մետրոպոլիտեն թանգարանի բյուզանդական արվեստի բաժնի ճանաչված եւ նվիրված կուրատոր Հելեն Էվանսի կողմից: Սա առավելաբար գրքային, ձեռագրային «բլոկբաստեր»ՙ զգլխիչ ցուցահանդես է, որտեղ լուսավորությունը հատուկ թույլ է, պաշտպանելու համար ցուցանմուշները»:

*) Լրագրողը սխալվում է, երեւի նա նկատի ունի Մ. Նահանգները: Անցյալ դարի 70-ականների վերջերին շատ ավելի մեծ ցուցահանդես է կազմակերպվել Փարիզի Լուվր թանգարանում: Ծ.Խ.:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐ ՈՒՐՈՒՅՆ ՄՈԴԵԼԸ

Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ ԽԶՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑԻՆ ԽԶՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՀԵՏ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական