Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մ.Խ.

Երեկ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի քաղաքական ապագայի տեսակետից` կառավարության նիստին հավանության է արժանացել Հայաստանի նախագահին Բաղրամյան 26-ը եւ մի շարք լիազորություններ վերադարձնելու օրինագիծը : Պետական եւ պատվավոր կոչումներ այսուհետ նաեւ նախագահի նախաձեռնությամբ կարող են տրվել, նրան կարող են ուղղվել ներման խնդրագրեր: Իհարկե, Հայաստանի պարագայում, երբ առաջիկայում կառավարությունում եւ խորհրդարանում նույն ուժերն են լինելու ղեկի մոտ, արժեր եւ արժե մտածել մի շարք այլ լիազորություններ նախագահին վերադարձնելու մասին, գոնե որպես զսպող ու հակակշռող կենտրոնի: