Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԸ ԱՉՔ ՓԱԿԵՑ ԷՐ-ՌԻԱԴԻ ԱՐԱՐՔԻ ՎՐԱ

02/11/2018
- 02 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Գործարքները որպես քաղաքական ուղղորդիչներ

ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերություններում իրադարձությունների զարգացումը եւ միեւնույն ժամանակ հակառուսական պատժամիջոցները հերթական անգամ խստացնելու Վաշինգտոնի մտադրությունը թույլ են տալիս դատել գլխավոր քաղաքական ուղղություններում ԱՄՆ վարչակազմի ռազմաքաղաքական եւ ֆինանսատնտեսական գործունեության քողարկված կողմի մասին: Նախագահ Դոնալդ Թրամփի «բիզնեսային մոտեցման» կարեւոր կողմերն են խաղի համապարփակ, հստակ եւ սկզբունքային կանոնների բացակայությունն ու առեւտրատնտեսական շահի գերակայությունը այն ուղղությունների առավելագույն քաղաքականացման ֆոնի վրա, որոնք չեն պարունակում անմիջական ֆինանսական օգուտներ եւ կարող են զոհաբերվել ներքաղաքական հաշվարկներին ու բարդույթներին:

Տվյալ արձագանքը ակնբախորեն դրսեւորվում է սկանդալում, որը կապված է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի անհետացման հետ: Թուրքիայի իշխանությունները լրագրողի անհետացումից հետո սպանության մեջ մեղադրեցին մի խումբ սաուդահպատակների: Սաուդյան Արաբիան իր գլխավոր հյուպատոսությունում լրագրողի սպանության փաստը խոստովանեց միայն հոկտեմբերի 20-ին: Էր-Ռիադում հրապարակված վարկածի համաձայն, Ջամալ Խաշողջին զոհվել է վեճի ժամանակ: Al Ekhbariya հեռուստաալիքի հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազը հայտարարել է, թե Ջամալ Խաշողջին սպանվել է գլխավոր հյուպատոսարանի շենքում մարդկանց հետ ծեծկռտուքի ժամանակ:

Սաուդցի լրագրողի անհետացումից անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իրեն բնորոշ ձեւով սպառնացել էր պատժել Էր-Ռիադին, եթե սպանությանը վերաբերող լուրերը հաստատվեն, ինչպես գրել էինք նախորդ համարում: Սակայն մի քանի օր անց, չսպասելով հետաքննության ավարտմանը եւ Խաշողջիի մարմնի հայտնաբերմանը, ԱՄՆ-ի ղեկավարը փոխեց իր խոսքերի տոնայնությունը: Հեռախոսով զրուցելով սաուդցի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդի հետ, նա ենթադրություն արեց, թե լրագրողին կարող էին սպանած լինել ինչ-որ մարդիկ առանց Էր-Ռիադի գիտության, քանի որ սաուդցի միապետը իրեն հավաստիացրել է, թե ոչինչ չգիտե այդ միջադեպի մասին: Հաջորդ օրըՙ հոկտեմբերի 16-ին, Էր-Ռիադ այցելեց ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն եւ հանդիպում ունեցավ թագավորի ու թագաժառանգ Մուհամմեդ իբն Սալմանի հետ: Բանակցությունների արդյունքը դարձավ պետդեպարտամենտի հայտարարությունը, որով Վաշինգտոնը սաուդցի միապետին շնորհակալություն հայտնեց Ջամալ Խաշողջիի անհետացման գործի մանրակրկիտ հետաքննությանը մասնակցելու համար:

Այդուհանդերձ, ԱՄՆ-ի քաղաքական վերնախավը պառակտվեց: Սենատը սկսեց միջադեպի սեփական քննություն, իսկ մի շարք կոնգրեսականներ առաջարկեցին խիստ պատժամիջոցներ ձեռնարկել Էր-Ռիադի նկատմամբ, ներառյալ ամերիկյան զենք վաճառելու արգելքը:

Սակայն ակնհայտ է, որ Սպիտակ տունը մտադիր է պաշտպանության տակ առնել Էր-Ռիադի իշխանություններին եւ հանուն դրա նույնիսկ հակամարտության մեջ մտնել կոնգրեսականների մի մասի հետ: Նախագահն արդեն հասկացրել է, որ սաուդցիներին զենք վաճառելը չի կարող հարցականի տակ դրվել ԱՄՆ-ի համար այդ գործարքի նշանակալիության պատճառով: 2017-ի մայիսին Էր-Ռիադ կատարած այցելությունը նախագահ Թրամփի առաջին արտասահմանյան այցն էր: Ստորագրվեցին ամերիկյան զենքի տասնամյա մատակարարմանը վերաբերող 350 մլրդ դոլարանոց համաձայնագրեր, ըստ որում, անմիջական իրացման համար նախատեսված է 110 միլիարդանոց գործարք: Սաուդցիներին պետք է մատակարարվեն տանկեր, ռազմանավեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, ռադարներ, ռազմական կապի համակարգեր եւ կիբեռանվտանգության տեխնոլոգիաներ:

Սակայն ակնհայտ է, որ չնայած Թրամփի ջանքերին, ամերիկա-սաուդյան հարաբերությունները ճնշման տակ կհայտնվեն հենց ԱՄՆ-ում: Այս տարվա մարտին Սենատում արդեն կասկածի տակ էր դրվել Էր-Ռիադին ամերիկյան զենքի մատակարարման պայմանագիրը, քանի որ սաուդյան վարչակարգը մեղադրվում էր մարդու իրավունքները խախտելու եւ Մերձավոր Արեւելքում արմատականներին ֆինանսավորելու մեջ: այն ժամանակ սաուդցիներին զենք վաճառելու դեմ արտահայտվեցին 44, կողմՙ 55 սենատորներ: Իսկ վերջին ամիսներին սենատորներից շատերը փոխել են իրենց դիրքորոշումը, արձանագրում է The Wall Street Journal թերթը:

Թերթը մեջբերում է բերում է սենատոր Լինդսի Գրեհեմի այն խոսքերը, թե գահաժառանգ Մուհամմեդ իբն Սալմանը «անչափ եղկելի կերպար է, որն անկարող է միջազգային ասպարեզում որեւէ հեղինակություն ձեռք բերել»: Գահաժառանգը «միլիոնավոր դոլարներ է ծախսում իր համար դրական նկարագիր ստեղծելու նպատակով, իսկ Ջամալ Խաշողջին ընդամենը մի քանի բառով քարուքանդ էր անում այդ նկարագիրը», The New York Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է սաուդցի լրագրող Ախզամ Թամիմին:

Սաուդյան Արաբիային ամերիկյան զենքի հսկայական քանակությունների վաճառման եւ դրա շնորհիվ ԱՄՆ-ում մոտ 450 հազար նոր աշխատատեղերի ստեղծման իրողություններից բացի, Վաշինգտոնը մտադիր չէ Էր-Ռիադի հետ լուրջ հակամարտության մեջ մտնել նաեւ իր նավթային կախվածության պատճառով: Ներկայումս ԱՄՆ-ը Սաուդյան Արաբիայից գնում է օրական 800 հազար բարել նավթ, եւ սաուդցիներն արդեն ակնարկել են, որ կարող են նվազեցնել եւ նույնիսկ դադարեցնել նավթի մատակարարումները, եթե ամերիկյան կողմը փորձի հակասաուդյան պատժամիջոցներ կիրառել: Եթե տվյալ սպառնալիքը գործի դրվի, ապա ԱՄՆ-ը ամենահամեստ հաշվարկներով կզրկվի իր էներգակիրների 5 տոկոսից:

Բացի դրանից, նավթային ոլորտում սաուդցների համագործակցությունը ԱՄՆ-ի համար ունի աշխարհաքաղաքական մեծ կարեւորություն, քանի որ Վաշինգտոնին հնարավորություն է տալիս ազդելու նավթի համաշխարհային շուկայի եւ OPEC-ի վրա: «Ամերիկացիներն իրենք մտադիր են դառնալ նավթի խոշոր արտահանող», նշում է «ՀՏրվպՒՑՖ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ պակաս կարեւոր չեն նաեւ իրանական գործոնը եւ թուրքական ուղղությունը: Թրամփի վարչակազմը չի ուզում թուլացնել Սաուդյան Արաբիային, որը Մերձավոր Արեւելքում Իրանին հակազդելու գլխավոր գործոնն է: Թրամփը նաեւ չի ուզում հավելյալ քարոզչական հաղթաթղթեր տալ Թուրքիայի նախագահ Էրդողանին, որը Սաուդյան Արաբիայի հետ մրցակցում է իսլամական աշխարհում առաջնորդության համար: Էրդողանն արդեն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ կապված դեպքերը ցույց են տալիս, որ Թուրքիան մահմեդական աշխարհը գլխավորելու ընդունակ միակ պետությունն է: Խաշողջիի սպանությունը Մերձավոր Արեւելքում փոխեց ուժերի դասավորությունը, արդարացիորեն նշում է ամերիկյան The Wall Street Journal թերթը:

Վերջին օրերին Վաշինգտոնի եւ Էր-Ռիադի դիվանագիտական ակտիվ շփումների ընթացքում Թրամփի վարչակազմը փորձում է սաուդցիներին համոզել հասնելու փոխընդունելի ձեւակերպման, որը թույլ կտար մեղմացնել ընդդիմադիր լրագրողի անհետացման հետ կապված սկանդալի սրությունը եւ սպառնալիքի տակ չդնել երկկողմ ռազմավարական համագործակցությունը: Հենց Սպիտակ տանն է ծնունդ առել այն սցենարը, որի համաձայն սաուդյան իշխանությունները խոստովանում են Ստամբուլի գլխավոր հյուպատոսարանում Ջամալ Խաշողջիի սպանությունը, բայց դա վերագրում են դիպվածին եւ առանձին հատուկ ծառայությունների ինքնագլուխ վարքագծին: Այն տպավորությունն է ստեղծվում, թե Վաշինգտոնը «օգնում է պարտակել» Էր-Ռիադի արարքը, այս կապակցությամբ Լոնդոնի The Financial Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԿՀՎ նախկին վերլուծաբան Բրյուս Ռիդելը:

Միջազգային լայն արձագանք գտած սպանության դեպքից հետո Էր-Ռիադի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքը հակադրվում է Ռուսաստանի նկատմամբ կիրառվող քաղաքականությանը, երբ պատժամիջոցներ են ձեռնարկվում ԱՄՆ-ի ընտրություններին ռուսների ենթադրյալ միջամտության եւ Մեծ Բրիտանիայում Սկրիպալների թունավորման գործի կապակցությամբ: Էր-Ռիադին պաշտպանության տակ առնելովՙ Վաշինգտոնը ելնում է նախ եւ առաջ ֆինանսատնեսական նկատառումներից, իսկ մտացածին պատրվակներով Ռուսաստանի վրա ճնշումն ուժեղացնելովՙ ձգտում է ամրապնդել սեփական դիրքերը Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից առաջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՌՕՐՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՌՕՐՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025

ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Լիլիթ Աղեկյանին առնչվող դեպքի վերաբերյալ, որում ասվում է. «Մայիսի 8-ին փաստաբան Զարուհի Փոստանջյանը ահազանգ է ներկայացրել...

ԿարդալDetails

Գլխավոր դատախազությունները պահանջում է Քոչարյաններից 8 կետով բռնագանձել…

12/05/2025

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025

Քննչական ստորաբաժանումը անհետաձգելի քննչական գործողություններ է ծրագրում Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով

12/05/2025

Տաթևը և Որոտանի կիրճը՝Համաշխարհային ժառանգության անվանացանկի թեկնածու

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական