Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԸ

19/10/2018
- 19 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում մեկնարկել է Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի միջազգային 3-րդ կոնֆերանսը` «Զարգանալով բիզնեսին համահունչ» խորագրով: Երկօրյա կոնֆերանսն իր հարկի տակ է հավաքել ներքին աուդիտի կիրառման տարբեր ոլորտների մասնագետներիՙ Հայաստանից եւ արտերկրից: Կոնֆերանսին մասնակցում են աուդիտի ոլորտի, ֆինանսական սեկտորիՙ բանկային, ապահովագրական, ներդրումային ընկերությունների, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտի հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Իրենց մասնագիտական փորձով կիսվում են Հայաստանի, Նիդեռլանդների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Ավստրիայի, Էստոնիայի, Սլովակիայի, մասնավոր, հանրային եւ ֆինանսական սեկտորները ներկայացնող բանախոսները: Կոնֆերանսն ունի քննարկման երկու զուգահեռ ուղղություններՙ կորպորատիվ կառավարման, ռիսկերի եւ հսկողութան մարտահրավերները ժամանակակից աշխարհում եւ ներքին աուդիտի տեխնոլոգիական մարտահրավերները: Կոնֆերանսի գլխավոր գործընկերն է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես եկող բանախոսներից են Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահ Արա Չալաբյանը , ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը , կրթության ոլորտը ներկայացնողՙ Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը , եւ Հայաստանի մասնավոր ոլորտը ներկայացնողՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը : Արա Չալաբյանը, Մանե Թանդիլյանը, Ռալֆ Յիրիկյանը եւ Հակոբ Անդրեասյանը կոնֆերանսի առաջին օրը հանդես են եկել բացման խոսքով: Բանախոսներն ընդգծել են միջազգային մասնագիտական հարթակներում Հայաստանի ներկայության կարեւորությունըՙ որպես կառավարման ոլորտում նորարար լուծումներով աչքի ընկնող երկրի, ինչպես նաեւ ողջունել են Հայաստանի առաջընթացը կորպորատիվ կառավարման ոլորտում:

Կարեւորելով ներքին աուդիտի ու համապատասխանության գործառույթի կիրառումը կորպորատիվ կառավարման ոլորտումՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնավորապես նշել է. «Ներքին աուդիտը պարզապես ռիսկերի վաղ բացահայտման մեխանիզմ չէ, որն օգնում է կանխարգելել խնդիրներըՙ նախքան դրանք կվերածվեն ճգնաժամի: Բիզնեսի տեսանկյունիցՙ ներքին աուդիտը եւ hամապատասխանությունը գործիքներ են եւ ռազմավարական միջոցՙ առաջատարի դիրքերը գրավելու եւ պահպանելու համար, ինչպես նաեւ ստեղծելու համար այնպիսի մրցակցային առավելություն, որը շատ դժվար է կրկնօրինակել»:

Ներքին աուդիտի միջազգային կոնֆերանսի կազմակերպումը Հայաստանում կարեւոր է երկրում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման տեսակետից: Այն նաեւ կօգնի գործարար հասարակությանը ներկայացնել առողջ եւ կայուն բիզնես միջավայր ստեղծելու հարցում ներքին աուդիտի նշանակությունը, նպատակներն ու առավելությունները: Արտերկրից ժամանածՙ ներքին աուդիտի փորձառու մասնագետները ծանոթանում են ներքին աուդիտի եւ կորպորատիվ կառավարման ոլորտներում Հայաստանի ձեռքբերումներին, ինչն իր հերթին նպաստում է երկրի դրական վարկանիշի բարձրացմանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄ ՆԱՎԹԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՄԱՔՐԻ «ՍԱՐԴՈՍՏԱՅՆՆԵՐԸ»

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

Ո՞Վ ՊԵՏՔ Է ՄԱՔՐԻ «ՍԱՐԴՈՍՏԱՅՆՆԵՐԸ»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական