Ուրբաթ, Հուլիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

19/10/2018
- 19 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Բառն ինքնին վանող, անգամ խորշելի է միջին հայաստանցու, հատկապես երիտասարդության համար: Շատ-շատերի համար կուսակցականությունը նշանակում է անհատական ազատությունների կաշկանդում, ավելորդ ու մերժելի պարտադրանքներ, անիմաստ զբաղմունք, կարիերիստական ձգտումների դրսեւորում եւ բացասական այլ հատկանիշներ ենթադրող անծանոթ մի բան: Կուսակցություն, կուսակցականություն, կուսակցական բառերը մեր իրականության մեջ շատ-շատերի համար դարձել են հասարակության ու պետության կեցությանը ներհակ արհեստականորեն ստեղծված ավելորդ մի հարթակ, որտեղ մարդիկ կռիվ են տալիս նյութական շահի, փառասիրական նկրտումների իրականացման, տարաբնույթՙ համենայնդեպս ոչ ազնիվ եւ ամենեւին ոչ հանրօգուտ նպատակների համար: Այս մտածողության պատճառները բազմաթիվ են, բոլորն էլ արժանի լուրջ, գիտական ուսումնասիրության, որով չի զբաղվում ոչ ոք, նույնիսկ իրենքՙ կուսակցությունները, որոնք առաջին շահագրգռվողները պիտի լինեին դրանք ուսումնասիրողՙ իրենց իսկ բարեկեցության համար:

Հակակուսակցականությունը արդի Հայաստանում ունի խորքային պատճառներՙ օտարամուտ, հատկապես գլոբալիզացիական մտածողությունից մինչեւ այսրոպեական գործնապաշտություն, հիշողութենական փորձառությունից մինչեւ օրինակելի կուսակցականության բացակայություն կամ անհաջողակություն: Բոլոր պարագաներում, Հայաստանում կուսակցությունների ձախողության պատճառները առաջին հերթին պետք է փնտրել նրանց մեծամասնության գաղափարազուրկ լինելու, ավելի ճիշտՙ սեփական գաղափարներին հետամուտ չլինելու, իսկ երկրորդՙ պետության կառավարման սխալ դրվածքի մեջ:

Առաջինի վերաբերյալ հիշողություններն ու օրինակները դեռ թարմ են: Ընդամենը պակաս քան 30 տարի առաջ բոլորիս աչքի առջեւ կազմաքանդվեց հզորագույն համարվող մի կուսակցությունՙ կոմունիստական կուսակցությունը, հենց որ զրկվեց 70 տարի իր վայելած մոսկովյան հովանավորչությունից: Ընդամենը 21 տարի առաջ, դարձյալ բոլորիս աչքի առջեւ, խաղալու հնարավորությունից զրկվեց «մեր դեմ խաղ չկա» հոխորտացող ՀՀՇ-ն: Ընդամենը սրանից մի քանի ամիս առաջ, միշտ բոլորիս աչքի առջեւ, իշխանազրկվեց եւ անճար (արեւմտահայերը պիտի ասեինՙ «փերիշան») վիճակում հայտնվեց անսասանելի համարվող մի կուսակցությունՙ Հանրապետականը, իր արբանյակ զույգ կազմակերպություններով հանդերձ:

Այս տեսակետից նույնպես հատկանշական է այն շարժումը, ես պիտի ասեիՙ բեկումը, որը կատարվեց Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ: Մարդիկ, բազմություններ հետեւեցին ո՛չ թե նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այլՙ անձամբ նրան, նրա «Քայլին»: Խոստովանենքՙ այդ փաստը ֆիասկո էր մեր բոլո՛ր կուսակցությունների եւ ընդհանրապես կուսակցականության համար: Կտրվածությունը ժողովրդից, հատկապես նրա երիտասարդական ակտիվ զանգվածից, ամենեւին էլ լավ վկայություն չէ քաղաքական կազմակերպությունների, ո՛րեւէ կազմակերպության համար: Այժմ բոլոր կուսակցություններից պահանջվում է վերանայել իրենց գործելակերպը, երբեք չկորցնել իրականության զգացողությունը, չխաբվել ու չխաբել հարյուր հազարավոր ցուցակագրված անդամների հավատարմության երդումով, ու մանավանդՙ զգալ լայն զանգվածների շնչառությունը:

Այսուամենայնիվ, գտնվում ենք մի հանգրվանում, ուր կուսակցությունների գոյությունը անհրաժեշտություն է: Նկատի չունեմ արհեստածին, փողածին, իշխանածին համախմբումներին, այլՙ իսկապես գաղափարակիր, ժողովրդական, հանրօգուտ աշխատանքի ընդունակ կազմակերպություններին: Հավանենք կամ ոչ, այժմ մեր պետությունը կառավարման նոր համակարգ է ընդունել, որը բնութագրենք այսպեսՙ ձեւով խորհրդարանական, բովանդակությամբՙ վարչապետական: Բոլոր պարագաներում, նոր համակարգը պահանջում է կայուն եւ հստակ գաղափարախոսություն, ազգաշահ տեսակետներ կրող գործունյա կուսակցություններ, քաղաքական, քարոզչական եւ ընտրական հմտություններ: Մնում է նաեւ ժողովրդի գիտակցությանը հասու դարձնել այդ անհրաժեշտությունը եւ դրական օրինակներով ցույց տալ, որ քաղաքական լուրջ կազմակերպությունները ընդունակ են, խորհրդարանում թե նրա պատերից դուրս, գործադիր իշխանություններում թե ժողովրդի առօրյա կյանքի տարբեր մարզերում, օգտակար, ազգաշահ գործ կատարել:

Հակակուսակցականությունը ելք չէ՛:

Նախորդ գրառումը

ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆՙ ՆՎԻՐՎԱԾ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 140-ԱՄՅԱԿԻՆ

Հաջորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՎԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆՙ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԻՑ 97… ՏԱՐԻ ԱՌԱՋ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՎԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՆՙ ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՕՐԵՐԻՑ 97... ՏԱՐԻ ԱՌԱՋ

Լրահոս

Տավրոս Սափեյանը հրաժարվել է մանդատից

10/07/2026

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հրաժարվել եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի մանդատից և շարունակելու եմ աշխատանքս՝ որպես Թալին համայնքի...

41-64-ի մոգությունը

10/07/2026

Ընտրություններից հետո , երբ իշխանության համար առաջնահերթ լուծման բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում`արտահանումների, դիզվառելիքի ներկրման առաջիկա դժվարությունների դեմն առնելու/ ՌԴ-ն...

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026

Մինչ մեր սույն հրապարակումը ուրբաթ՝ հուլիսի 10-ին լույս կտեսնի «Ազգի» տպագիր եւ առցանց տարբերակներով, հնարավոր է տեղյակ լինենք՝ Իսրայելի Քնեսեթը...

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026

Անկարայի գագաթնաժողովի հիմնական ուղերձները Անկարան հուլիսի 7-8-ը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը, որն անցկացվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հյուրընկալությամբ եւ...

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026

Կաթոլիկական լրատվական գործակալությունը՝ CNA-ն հուլիսի 7-ին քննադատել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին. «Ադրբեջանի նախագահ Ալիեւին Բաքվում գովաբանում...

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026

Ուոթերթաունից Ամերիկայի հայկական թանգարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 11-ին տեղի է ունենալու ճանաչված վիպասան Քրիս Բոհջալյանի նոր, 26-րդ «Դիլետանտը» գրքի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական