Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

ԲՈԽՈՒՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊՐՈՖԵՍՈՐԸ ԱՐՑԱԽԸ ՀԱՄԱՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՍ

Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, Բոխումի համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր Հանս-Իոահիմ Հայնցեն հոկտեմբերի 3-ին հանդես է եկել հետեւյալ հայտարարությամբ.

«Միջազգային իրավունքի համաձայն, այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին եւ այդ երկիրը լիովին իրավունք ունի դրանք վերադարձնելու: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի նրան ստիպի խաղաղության, ընդսմին պատժամիջոցների կիրառմամբ»: Հայնցեի պնդմամբ, ԵԱՀԿ ՄԻնսկի խումբը պատրաստակամ չէ վերականգնել պատմական արդարությունը:

Վստահ ենք, որ նույն համալսարանի սփյուռքագիտության ամբիոնի դասախոսները արժանին կմատուցեն խավիարասեր իրենց գործընկերոջը: