Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՍՍԱՄԻ ՀՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

28/09/2018
- 28 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Հնդկաստանի Ստորին Ասսամ նահանգի Դհուբրի նավահանգստային քաղաքի մշակութային ժառանգության պահպանման հարցերով զբաղվող մասնագետների շրջանում վերջերս հետաքրքրությունը վերստին բորբոքվել է այնտեղ գտնվող հայկական հինավուրց եկեղեցու վերաբերյալ: «The Telegraph» հնդկական թերթի լրագրող Գաուրավ Դաշը գրում է, որ մինչ օրս ենթադրվում էր, որ նախագաղութային ժամանակաշրջանում հայերը հիմնականում Բենգալիայում, Կերալայում եւ Կալկաթայում էին նշանակալի ներկայություն ներկայացնում: «Ասսամի հայկական եկեղեցին նոր լույս է սփռում: Մենք պետք է փաստագրական տվյալներով պարզենք, թե Դհուբրիում նրանք ինչ ազդեցություն են ունեցել:

Եկեղեցու ճարտարապետությունը եզակի խառնուրդ է հայկական եւ ասսամական ոճի կառուցվածքների: Ունի 3 կամարաձեւ ապակե պատուհաններ եւ 1 կենտրոնական եռանկյունաձեւ գմբեթ: Առանձնանում է այլ, բրիտանական ոճի կառույցներից», ասում է Զայանտա Շարման ՙ «Ասսամի ժառանգության պահպանման ընկերության» (ԱԺՊԸ) քարտուղարը:

ԱԺՊԸ-ն պաշտոնապես գրանցված ընկերություն է, որն զբաղվում է մասնավորապես նախագաղութային Հնդկաստանի կառույցների պահպանման հարցերով: Վերջերս ընկերությունը եկեղեցու նկարը տարածել է փորձագետների շրջանումՙ հետաքրքրություն առաջացնելով նաեւ տեղացիների մոտ: Գրող, շրջանի սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքին լավ ծանոթ ութսունամյա Ս.Կ.Բոսեն պատմել է եկեղեցուց մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող գերեզմանատան մասին: «Լավ հիշում եմ, որ այնտեղ 12-15 գերեզման կար, որ հայերին էր պատկանում: Դա նշանակում է, որ հայերը նաեւ այստեղ կարեւոր ներկայություն են ունեցել: Նրանք առեւտրականներ էին, որոնք հավանաբար 18-րդ դարի վերջերին էին հաստատվել այստեղ: Գերեզմանն այժմ գոյություն չունի: Արդի կառույցները հիմա գերիշխում են: Միայն հին արձանագրությունները կարող են ճշգրիտ տվյալներ հայթայթել, որից հետո պետք է մտածել, թե ինչպես վերականգնել եւ ապագա սերունդներին հանձնել այս հայկական եկեղեցին, որ բրիտանացիները վերածել էին ակումբի: Հետանկախության տարիներին այն հայտնի էր որպես «Կանանց ակումբ», ասել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՞ՒՄ Է ՀԱՄԱԿՐՈՒՄ ԹՐԱՄՓԸ ԼՂ ՀԱՐՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԸ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԲԵՄՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԸ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԲԵՄՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական