Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱԺԱՆԱՐԱՐ

28/09/2018
- 28 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՐԻԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ, 24.09.2018թ.

«Ես հպարտ եմ մեր թիմով»,- ասաց Հայկ Մարությանըՙ ի պատասխան Երեւանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի առիթով հնչած շնորհավորանքների:

Եվ այսպես. կրկին ժողովուրդը բաժանվեց յուրայինների եւ ոչ-յուրայինների: «մենք, մեր թիմը» տասնամյակներ շարունակ շրջանառվող այս արտահայտությունները ժողովուրդն ամեն առիթով նողկանքով մերժել է, որովհետեւ այս բաժանմամբ օտարված է եղել իշխանություններից, իր սեփական երկրում, ամեն իրավունքից զրկված, մտել է «սեփական յուղի մեջ տապակվող» խեղճ ու կրակ թշվառի կերպարի մեջ:

Պետականության հիմքերը սասանող այդ բաժանումը մերժած ժողովուրդը ոտքի ելավ եւ ապրիլի 23-ին տոնեց իր ամենամեծ ու վճռական հաղթանակըՙ քաղաքական բաժանարար գծած եղկելի իշխանություններից : Հպարտ ու աներեր քաղաքացու իր կեցվածքով իրավունքի ուժով ետ վերցրեց իշխելուՙ նախկինների իրավունքը:

Մեծագույն հաղթանակ տոնող հեղափոխական ժողովուրդը հրաշալի գիտակցում էր, որ առջեւում բազմաթիվ մարտահրավերներով լեցուն զարգացումներ են սպասվում: Եվ, բնականաբար, «Հենց հիմա, հենց այստեղ» կարգախոսը դավանող ոմանց սպասելիքները չարդարացան :

Հասարակության այս շերտը ե՛ւ խորհրդային տարիներին, ե՛ւ երրորդ հանրապետության ստեղծման դժվարին ժամանակահատվածում, անկախ պետության կայացման տարիներին, որոնել է միայն իրավիճակային լուծումներՙ ածանցելով դրանք սեփական նեղ շահերին. «լեւի լույս, ֆանտաստիկ վաշխով փող տալ անճարներին, ընտրությունից ընտրություն ընտրակաշառքով բերանը քաղցրացնել, եւ էլի շատ ու շատ բաներ, որոնց մասին անգամ պատկերացում չունենք»: Փաստենք, սակայն, որ հասարակության այդ շերտն էլ մերն է, եւ պետք չէ հրաժարվել, երբեմն անհնարին թվացող, այս զանգվածը կրթելու, վերապրուկներից մաքրելու, սպառողից-պետության քաղաքացի ձեւավորելու ամենաբարդ գործընթացից:

Կարծում եմ, իբրեւ հակակշիռ, մեզ պետք է ոգեւորի այն գիտակցությունը, որ նույնիսկ սպառողի նեղ հոգեբանությամբ հասարակության այս շերտը իր բոլոր խնդիրները փորձել է լուծել իր հայրենիքում, այլ ոչ թե նրա սահմաններից դուրս, ինչպես դա արել են «Մեր Թիմ» -ից օտարված, նրա շրջանակներից դուրս հայտնված արտագաղթած մեր հայրենակիցները: «Մենք, մեր թիմը» կարգախոսն էր, որ ազդակ դարձավ երրորդ հանրապետությունը լքող հայաստանցիների գաղթի նորանոր քարավանների: Սփյուռքը քանակապես հզորացավ, սակայն դատապարտվեց հոգեւորըՙ ազգային մշակույթը, լեզուն: Ինչու մոռացանք «մեր թիմի» գծած ջրբաժանի ազգակործան հետեւանքները, մոռացանք, որ ջրբաժանից դուրս դրված հանրության մյուս անդամները, որեւէ թիմի անդամ չլինելովՙ շարունակում են մնալ հայ ազգի թիմի անդամներ :

Մի բաժանեք հանրությունը «սեւի եւ սպիտակի»: Մի տրոհեք ազգի հավաքական ուժը, որը ցանկացած պահի ի զորու է մեկ մարդու պես կանգնելՙ պաշտպանելու ապրիլյան հեղափոխության նվաճումները, անարգ թշնամուցՙ հայրենիքի անառիկ սահմանները, ինչպես դա եղավ 2 տարի առաջ, ապրիլյան հերոսամարտի օրերին:

Մեկ վայրկյան անգամ չկասկածեք, որ հավաքական թիմի անդամ հայ ժողովուրդը անդառնալի մերժել է նախկիններիՙ անկախ պետականության հիմքերը կազմաքանդող իշխանությունը: Ուժեղ, անկախ եւ հզոր Հայաստանի կայացումը տեսանելի ապագայում է, եւ ամեն հպարտ, արժանապատիվ հայ այդ կայացման անփոխարինելի մասնակիցն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԱՏ ՄԱՐԴԻԿ, ՔԻՉ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՉԿՈՐՑՆԵ՛Լ ԼՍԵԼՈՒ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՉԿՈՐՑՆԵ՛Լ ԼՍԵԼՈՒ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական