Ուրբաթ, Հուլիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՑՐՏԻՆ ԸՆԴԴԵՄՙ ԳԱՐՆԱՆ ՀՈՒՅՍՈՎ

21/09/2018
- 21 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Բնապահպանության խնդիրը Հայաստանում շատ հին պատմություն ունի: Դեռեւս 90-ականներից սկսվել են անխնա հատվել Հայաստանի տարբեր մարզերում գտնվող անտառները, առանց լուրջ հետազոտության ու ռիսկերի քննարկման շահագործվել են հանքերը: Իսկ Սեւանի խնդիրը կարծեսՙ անլուծելի է. մեծանում էՙ ծարավ ենք, փոքրանում էՙ ծարավ ենք: Բացի նշվածներին, խնդիրներ էլի կան, բազմաթիվ, եւ դրանցից շատերի լուծումները տարիներ են պահանջում, կոնկրետ Սեւանինըՙ տասնամյակներ: Բայց քանի որ ձմեռը սարերի հետեւում չէ, հիմա ուզում եմ խոսել անտառների ու անտառահատումների մասին:

Միանգամից նշեմ, որ ծառերի կտրուկ նվազումը տասնամյակների ընթացքում կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ, որի նշաններն արդեն երեւելի են: Շուրջ 30 տարի մեր անտառներն անխնա հատվել են: Մեղավո՞ր են հատողները, թե՞ ոչ: Պատասխանը միանշանակ լինել չի կարող. ե՛ւ մեղավոր են, ե՛ւ անմեղ: Կարելի է մարդուն մեղադրել, դատապարտել ծառահատման համար, բայց արդյո՞ք դատապարտումն արդարացի է, եթե մարդն այդ ծառահատումն ընկալել է որպես ապրուստի, երեխայի մի կտոր հացը վաստակելու վերջին ճանապարհ:

Քանի որ մենք փաստեր պահանջելու մեծ սիրահարներ ենք, չնայած սեփական փաստերով հանդես գալու առանձնապես տրամադրություն չունենք, տարածաշրջանային մի օրինակ բերեմ: Խոսքըՙ Շորժա- Վարդենիս ավտոճանապարհի երկայնքով փռված մի շարք գյուղերի մասին է, որոնց մի մասը գտնվում էՙ Ճամբարակի, մի մասըՙ Վարդենիսի շրջանում, որոնց մասին շատ են գրել, բայց ցայսօրՙ ձայն բարբառոյ յանապատի:

Արտանիշից մինչեւ Փոքր Մասրիկ (նշվածներըՙ ներառյալ), շուրջ 10 համայնքներ գազաֆիկացված չեն: 1988-իՙ այստեղի բնակիչները, վերաբնակեցումից ի վեր որպես վառելիքի միակ պաշար շահագործել են հարակից անտառները, որի հետեւանքով էապես տուժել է Սեւան ազգային պարկի արեւելյան մասում գտնվող, 1807 հա մակերես ունեցող, «Գիհի-կաղնուտային ռելիկտային» արգելավայրը, որը ձգվում է Դարանակ գյուղից մինչեւ Ջիլ գյուղ` մոտ 18 կմ երկարությամբ եւ 1.5-3.8 կմ լայնությամբ: Տեղում նվազել են վայրի կենդանիներն ու թռչունները: Տասնյակ տարիներ շարունակ տեղի բնակիչներ- Ազգային պարկի աշխատակիցներ վեճը եղել է մարտնչողական: Կողմերից յուրաքանչյուրն ունեցել է օրենքի իր մեկնաբանությունըՙ իրավական եւ բարոյական: Քիչ չեն եղել դեպքերը, երբ գյուղացին ծառահատման համար ստիպված է եղել ահռելի գումարներ վճարել, որը, ըստ օրենքիՙ կաշառք է կոչվում. տվողըՙ կաշառք առաջարկող, վերցնողըՙ կաշառակեր: Բայց տեղում դա մի անուն ունիՙ «աբեշիկի հետ լեզու գտնել»: Որեւէ մեղադրանք երբեւէ չի ընկճել նրանց, քանի որ պատասխանը միշտ մեկն է եղել, ու, ճիշտն ասածՙ իրավացիՙ «գազ քաշեք, չկտրենք, տունը պիտի տաքացնենք»: Վերջին տարիներին նշված տարածաշրջանի բնակիչներն սկսել էին ձմռան փայտը գնել Տավուշի մարզից եկող փայտավաճառներից: Բայց եղավ այն, ինչի մասին խոսում էին գրեթե ամեն օր:

Ապրիլին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բնապահպանության ոլորտում վիճակը կտրուկ փոխվեց: Ծառահատումներն արգելվեցին: Իրավական տեսանկյունից այդ որոշումը միանշանակ ճիշտ է, բայց ի հակադրումն այդ իրավականի, գոյություն ունի նաեւ բարոյականը: Նույնիսկ կենդանական աշխարհում, յուրաքանչյուր կենդանի պարտավոր է պաշտպանել իր ձագինՙ ցրտից եւ այլ վտանգներից: Եվ հիմա հարց է առաջանում, եթե տարածաշրջանը գազաֆիկացված չէ, ծառահատումներն էլ արգելված են, լույսի գինն էլ նախանցյալ դարին բնորոշ վաշխառուական է, տեղի բնակիչն ինչպե՞ս պետք է ձմռանը տաքացնի իր տունը, երեխային, ծեր ու հիվանդ ծնողներին: Սրա մասին մտածե՞լ են Բնապահպանության նախարարությունում, թե՞ «Իմ ի՞նչ գործ, թե բալը թանկ է» վիճակն է:

Այս հարցերի փնտրտուքներն ինձ ստիպեցին նամակ գրել բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, որտեղ խնդրել էի պարզաբանելՙ ինչպե՞ս պետք է լուծվի խնդիրը: Բայց վերջինս ոչ միայն չպարզաբանեց, այլՙ ընդանրապես չպատասխանեց նամակիս: Հետո, ավելի ուշ Գեղարքունիքի մարզպետարանից իմացա, որ գազաֆիկացումն ըստ նախնական որոշումներիՙ սկսվելու է 2021թ.: Այստեղ ոչինչ չի մնում ասելու, քանՙ «Ա՛յ էշ, մի սատկիր, գարուն կգա:» Բայց օգտվելով առիթից, ուզում եմ երկրորդ անգամ Էրիկ Գրիգորյանին ուղղել այն հարցը, որն ուղղել էի նամակովՙ Պարոն նախարար, Դուք ի՞նչ եք կարծումՙ ինչո՞վ եւ ինչպե՞ս կարելի է ջեռուցել բնակարանները: Եվ մի խնդրանք- հորդոր էլՙ Ձեր բառապաշարից հանեք «ապօրինի անտառահատում» բառակապակցությունը, որովհետեւ, ինչպես Ձեր ընդունած որոշումներն են պնդում, անտառը ոչ մի դեպքում չի կարելի հատել, մտածեք սրա մասին, թե չէՙ արդարադատության նախարարն էլ կսկսի «անխնա տարածել» «ապօրինի սպանություն» եւ « ապօրինի գողություն» բառակապակցությունները: Սաՙ իմիջայլոց:

Առաջ ընկնելով «բնություն պահողներից», մեջբերում եմ հնդկացիական հայտնի առածըՙ «Երբ կկտրվի վերջին ծառը, երբ կթունավորվի վերջին գետը, երբ կբռնվի վերջին թռչունը, միայն այդ ժամանակ դուք կհասկանաք, որ փողը հնարավոր չէ ուտել»: Բայց փակելով թեման, մեջբերված առածով հիացած, «բնություն պահողներին» ուզում եմ մի բան էլ հիշեցնելՙ երբ ցրտից մեռնի մարդը, այլեւս ոչնչի պիտանի չեն լինի անտառները, թռչուններն ու գետերը… Մարդու կորուստն անդառնալի է:

Հ.Գ. Գրեթե ոչինչ միանշանակ չէ:

Նախորդ գրառումը

ԴԱՍՙ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ»

Լրահոս

Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո»

17/07/2026

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը...

Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել. «Հրապարակ»

17/07/2026

Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի...

Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

17/07/2026

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի...

ԱՄՆ-ն կշարունակի հարվածել Իրանին

17/07/2026

ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը՝ CENTCOM-ը, սոցցանցի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Իրանի թիրախների դեմ ամերիկյան հարվածների...

Քննարկվել է Հայաստանից Վրաստան ապրանքների արտահանման հարցը

17/07/2026

Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական...

Թուրք ըմբիշների հզոր պաշտպանը

17/07/2026

Տոմսակ Նկատե՞լ եք, որ վարչապետ Փաշինյանը առանձնահատուկ ոխակալությամբ է թալանում Գագիկ Ծառուկյանի ունեցվածքներից ու նրա ղեկավարած հանրային կառույցներից սպորտային թեքումով...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական