Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԲԱ ՀՀԿ-Ի ԺԱՄԱՆԱԿ ԼԱ՞Վ ԷՐ»

14/09/2018
- 14 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Իշխանափոխությունից հետո մեր քաղաքացիների (այդ թվում եւ իմ) ոչ բոլոր ցանկություններն էին, որ կատարվեցին: Եվ դա նորմալ է, քանի որ ոչ մի իշխանություն, որքան էլՙ լավը լինի, ի զորու չէ բավարարել իր քաղաքացիների պահանջները, որովհետեւ, ինչպես պատմությունն է ցույց տալիս, քաղաքացին ղեկավարի հետ զրույցում միշտ մատնանշում է իր իրավունքները, մոռանալովՙ պարտականությունները: Այդպես է նաեւ Հայաստանումՙ պահանջ, պահանջ, պահանջ. վաղուց եմ կիսել հայրենակիցներիս այն տեսակետը, թեՙ երեք ամսում ոչինչ հնարավոր չէ անել: Մանավանդՙ մեր երկրի դեպքում, երբ տնտեսությունն այնպես է քանդվել, կարծեսՙ Նագասակիի կենտրոնական հրապարակը լինի: Բայց այս ամենով հանդերձ, իշխանությունն էլ մի շարք պարտականություններ ունի, որոնք կարող է անել, բայց չի անում, ավելինՙ առաջնայինը թողած, երկրորդականի, հաճախՙ անկարելիի հետեւից է ընկնում:

Չեմ ուզում անուն առ անուն նշել, թե ով ինչ է անում, որովհետեւ բոլորն էլ կարդալ գիտեն, դատողությունից էլ կարծեսՙ բողոքներ չկան: Ի՞նչ արած, քաղաքականություն է, սխալներ ու բացթողումներ էլ կլինեն, ո՞ր քաղաքական ուժն է անթերի: Սխալների վրա են սովորում, իհարկե, եթե սխալվողն այդ սխալն ընդունում է: Մի խոսքովՙ համարյա ամեն ինչ տանելի է, համարյա ամեն ինչ անուն ունի, բայց մի բան կաՙ ի՞նչ անուն տանք այն երեւույթին, երբ իշխանության ներկայացուցիչներն իրենց ուղղված թերացումների մատնանշմանն ի պատասխան ասում են. «Բա ՀՀԿ-ի ժամանակ լա՞վ էր, ինչի՞ Սերժին բան չէիք ասում»: Սա աբսուրդ է, քաղաքական անհեթեթություն: Պատկերացրեք, որ ժամանակին ՀՀԿ անդամներն իրենց ուղղված մեղադրանքներին ի պատասխան նույն կերպ պատասխանեինՙ փոփոխված ենթակայովՙ «Բա ՀՀՇ-ի ժամանակ լա՞վ էր, ինչի՞ Լեւոնին բան չէիք ասում»: ՀՀՇ-ն ու Լեւոնն էլ իրենց ժամանակ պատասխանեինՙ «Բա սովետի ժամանակ լա՞վ էր, ինչի՞ Գորբաչովին բան չէիք ասում», եւ այսպես շարունակ հասնեինք մինչեւ Սարգոն Երկրորդ: Ի՞նչ էինք պատասխանելու, չէի՞նք ասելու, որՙ ոչ, լավ չէր, դրա համար էլ գնացին գրողի ծոցը, չէի՞նք ասելու, որ եթե նախկիններից ժառանգեք միայն բացասականը, դուք էլ եք գնալու նրանց հետեւից, ինչպես որ եղավ: Հիմա այսքանով պարզ է, չէ՞, թեՙ «Բա ՀՀԿ-ի ժամանակ լա՞վ էր…» հարցին ի՞նչ պատասխան է սազում:

Երեք ամսվա պատմություն ունեցող իշխանությունից ոսկե սարեր ակնկալելը երեւակայական արկածախնդրություն է, խուտուտ տվող երազ, անհնար է երեք ամսում ոտքի կանգնեցնել ՀՀ-ի նման քայքայված տնտեսությամբ երկիրը: Վերջին հաշվով այդ մեղադրանքների կեսից ավելին անհիմն են, հուզմունքից ծնված ու միակողմանի դատված, ժողովուրդը պետք է գիտակցի դա ու վերանայի իր մոտեցումը, բայց որեւէ տիպի գիտակցման օրինակը պետք է ցույց տա ժողովրդի ձայնըՙ իշխանությունը: Եթե որեւէ մեկը քննադատում է նրան, նա պետք է ոչ թե հայհոյի կամ հակահեղափոխականի պիտակով դակի նրան, այլ առանց ավելորդ էմոցիաների լսի ու փորձի ճշմարտության մեդալիոնի հակառակ կողմը տեսնել: Ժողովուրդը թույլ կողմեր ունի, որոնց դիպչելը կարող է ծանր հետեւանքներ ունենալ. չի կարելի, սխալ է, աղետաբեր է:

Հ.Գ. Վերստինՙ չէ, եղբա՛յր, ՀՀԿ-ի ժամանակ լավ չէր, ՀՀՇ-ի ժամանակՙ նույնպես: Սերժն էլ լավը չէր, Լեւոնըՙ նույնպես: Գորբաչովն էլ թող գնա գրողի ծոցը, ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ դուք ո՛չ ՀՀԿ-ն եք, ո՛չՙ Սերժը, ո՛չ ՀՀՇ-ն եք, ո՛չՙ Լեւոնը, Գորբաչովի մասով էլ արդեն ասացիՙ թող գնա գրողի ծոցը. չնմանվե՛ս նրանց:

Մտահոգությամբՙ քեզ իշխանության բերող…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՅՈՒՄՐՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ

Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Այնպիսի տպավորություն է, կարծես Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև։ Մարդ,...

ԿարդալDetails

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական