Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՄՐՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՆՈՐՈԳՎՈՒՄ ԵՆ

14/09/2018
- 14 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

Իսկ Շիրակի երկրագիտական թանգարանի նոր շենքի նորոգման համար դրամահավաք է հայտարարված

Գյումրու ավարտվող ամռան ու աշնանամուտի համապատկերում իշխողը ճանապարհաշինարարների քանդած հատկապես կենտրոնական փողոցներն ու մայթերն են եւ դրանց նորոգման ընթացող աշխատանքները: Այս վերջիններս են պատճառը, որ քաղաքի բնակիչները սովորականի պես չեն բողոքում ստեղծված անհարմարություններից, որոնք այս պարագայում ժամանակավոր են:

Ընդգրկման ծավալներով երեւի աննախադեպ այդ աշխատանքներն ընթանում են երեք ծրագրերով, որոնցից գլխավորն ու ամենամեծըՙ 23,84 մլն եվրոյին համարժեք ընդհանուր գումարով, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի վարկային ու դրամաշնորհային ֆինանսավորմամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» երկար սպասված ծրագիրն է: Դրանով նախատեսվում է երեք տարվա ընթացքում իրականացնել քաղաքի տասնյակ ճանապարհների հիմնանորոգման եւ փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, ներառելով ասֆալտի, մայթերի եւ դրանց եզրաքարերի նորացում, ջրահեռացման, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում ու արդիականացում եւ այլն:

Նշված ծրագրի շրջանակներում ծավալուն շինարարական աշխատանքներ են կատարվում Երեւանյան խճուղում, Կոմիտասի, Վազգեն Սարգսյան, Գարեգին Նժդեհի, Տիգրան Մեծի, Գերցենի փողոցներում, քաղաքի պատմական միջուկիՙ Ջիվանու, Ղորղանյան, Աբովյան, Վարպետաց փողոցներում, իրականացվում են «Մուշ» թաղամասը «Անի» թաղամասին կապող ճանապարհի կառուցման աշխատանքներ: ՀՀ կառավարություն-Գյումրու քաղաքապետարան համատեղ ծրագրով «Մուշ» թաղամասում հրապարակ է կառուցվում: Քաղաքի պատմական միջուկում գտնվող Շիրազի փողոցի հիմնանորոգումը կիրականացվի Հայաստանի տարածքային զարգացան հիմնադրամի միջոցովՙ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Մի շարք փողոցներ էլ նորոգվում են համայնքային բյուջեի միջոցներով:

Աշխատանքը շատ է, քաղաքապետի հավաստմամբՙ նույնիսկ շինարարների թվի զգալի պակաս ու պահանջ կա:

Շիննորոգման աշխատանքների է սպասում քաղաքի գիտա-մշակութային կարեւոր օջախներից մեկինՙ Շիրակի երկրագիտական թանգարանին մեկուկես ամիս առաջ հատկացված շենքը: Մշակույթի երիտասարդ նախարար Լիլիթ Մակունցը, արձագանքելով տեղից արված առաջարկությանը եւ այցելելով Գյումրի ու ծանոթանալով իրավիճակին, խոստացավ լուծել թանգարանի հիմնական շենքի 30 տարի չլուծվող խնդիրը եւ իր խոսքի տերը եղավ: Կառավարության հուլիսի 26-ի որոշմամբ թանգարանին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվեց քաղաքի կենտրոնի Գ. Գյուլբենկյանի անվան նախկին վիրաբուժական հիվանդանոցի արդեն մի քանի տարի դատարկ, ավելի քան 3000 քառ. մետր մակերեսով շենքն իր օժանդակ շինությամբ ու տարածքներով, ինչին նախապես հավանություն չէր տվել նույնիսկ Գյումրու քաղաքապետը: Այժմ, կարելի է ասել, փչանալուց ու կորստից կփրկվեն, կպահպանվեն, կուսումնասիրվեն եւ ցուցադրության կներկայացվեն քարի դարից մինչեւ մեր օրերը մարզի պատմությունը, ազգագրությունը, կենցաղը, նյութական մշակույթը ներկայացնող ավելի քան 25 հազար գտածոներն ու թանգարանային նմուշները, որոնք մինչեւ այժմ մի կերպ պահվում էին, հիմնականում արկղերում, մի հին շինության մոտավորապես 100 քառ. մետր տարածքում: Նոր շենքում նաեւ գիտահետազոտական կենտրոն, պատկերասրահ կգործի:

Խնդիրը հիմա հատկացված շենքը նորոգել-նախապատրաստելն է, որի սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 մլն դրամ: Այն հայթայթելու նպատակով սեպտեմբեր ամսին դրամահավաք է հայտարարված: Առաջիններից մեկը դրան միանալու պատրաստակամություն է հայտնել ճանաչված դաշնակահար Տիգրան Համասյանը, որը խոստացել է իր մեկ համերգի հասույթը նվիրել թանգարանի

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՌՈԺԷ ՖԷՏԵՐԷՐՆ ՈՒ ՄԵՐԻՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

«ԲԱ ՀՀԿ-Ի ԺԱՄԱՆԱԿ ԼԱ՞Վ ԷՐ»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«ԲԱ ՀՀԿ-Ի ԺԱՄԱՆԱԿ ԼԱ՞Վ ԷՐ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025

Հայաստան–ՌԴ առևտրաշրջանառության թիվը ուռճացված չէր. ոսկու շրջանառություն էր տեղի ունենու, որից Հայաստանը չուներ ոչ մի օգուտ, այդ թիվը զրո էլ...

ԿարդալDetails

Ողջունում եմ Հայաստանում թուրքական ներդրումները. մենք էլ այնտեղ կարող ենք ներդրումներ անել, երբ սահմանը բացվի. Պապոյան

13/10/2025

Ամերիկյան կողմի հետ կքննարկենք «TRIPP»-ի ներդրումային ծրագիրը, նաև ԱՄՆ խոշոր ընկերությունների ներդրումային ծրագրերը Հայաստանում. Պապոյան

13/10/2025

Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին, Նուբարաշենում ծծմբի երկօքսիդի չափը գերազանցվել է 3 անգամ

13/10/2025

Այսօր առավոտյան իսրայելական բանտերից ազատ է արձակվել 2000 պաղեստինցի

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական