րեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երեւան» տոնական միջոցառումների անցկացման ժամկետները հետաձգել են մեկ ամսով: Նախատեսված շքեղ տոնակատարությունը տեղի կունենա ոչ թե սեպտեմբերի 29-ին եւ 30-ին, այլ հոկտեմբերի 20-ին եւ 21-ին, այդ մասին որոշումը կայացվեց երեկ, կառավարության նիստի ժամանակ, անշուշտ նկատի ունենալով այն, որ նոր ավագանու եւ նոր քաղաքապետի ընտրությունների օրվան պետք է հաջորդի քաղաքի նշանակալից տոնը: Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովն էլ կկայանա 2018 թվականի հոկտեմբերի 7-ից 12-ը: Այս երկուսն էլ շատ պատասխանատու, ծավալային եւ հյուրառատ միջոցառումներ են, որոնց արժանապատիվ անցկացումը նոր կառավարության ուսերին է: