Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՐՈՆ ՆԱԽԱՐԱՐ, ԳԻՏԵ՞Ք, ՈՐ…

31/08/2018
- 31 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Այս տարվա ապրիլի 9-ին «Ազգ» շաբաթաթերթում «Ու՞ր են աշակերտներն ու ուսուցիչները» վերտառությամբ մի նյութ էի գրել, որտեղ վրդովմունքով քննադատում էի նախկին իշխանություններինՙ կրթությունը բարձիթողի վիճակի հասցնելու համար: Դա, չգիտեմՙ ինչպե՞ս ասեմ, հուսահատ ճիչ էր, անկարողության արձագանք, քանի որ այդ ժամանակ կրթությունը, մասնավորապես դպրոցները, ընկղմվել էին տիղմի մեջ:

Ապրիլի վերջին ու մայիսի սկզբին Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխությունից հետո, ի թիվս իմ տասնյակ հազարավոր հայրենակիցների, ես էլ հրճվեցի եւ հույս հայտնեցի, որ մեր երկրում կրթության որակը կփոխվիՙ ուղիղ համեմատականովՙ իրավիճակի հետ: Այդպես էլ եղավ, երկրում կրթության որակը փոխվեց այնքանով, որքանովՙ իրավիճակը: Բայց դե գիտենք, չէ՞, հույսը վերջում է մեռնում, մանավանդ այն բանից հետո, երբ Արայիկ Հարությունյանը ԿԳ նախարար նշանակվելուց ի վեր սկսեց մտահագություն հայտնել Հայաստանում կրթության որակի «ստորին » մակարդակի ու դրա բարձրացման, վեհացման մասին:

Հենց այդ «միրաժի» համատեքստում էլ նախարարն օրերս հայտարարեց, որ հեռավոր գյուղերում դպրոցները համայնքների պես չեն միավորվի, աշակերտը դպրոց կգնա ոչ թե հարեւան, այլՙ սեփական գյուղում, ինչպես պնդում էին ՌՈՒՍալքված Ժիլետով տղան ու նրա սափրագլուխ համախոհը: Բայց ո՞րն է բարձրացման ուղին, ինչպե՞ս է ուզում նախարարը բարձրացնել կրթության որակը: Քանի որ հարյուրօրյակն արդեն անցել է, եւ այդ ընթացքում նախարար Հարությունյանը շատ է խոսել հատկապես սահմանամերձ համայնքերրի աշակերտների մասին, ուզում եմ մի երկու հարց տալ:

Պարոն նախարար, գիտե՞ք, որ դեռեւս 90-ականների սկզբից մի շարք սահամաներձ գյուղերում ավագ դպրոցներ չկան, եւ ամենակարեւորըՙ գիտե՞ք, որ աշակերտները, թե՛ տղա, թե՛ աղջիկ, ստիպված են ձմռան ցրտին ոտքով գնալ հարեւան գյուղ, որովհետեւ կրկին 90-ականների սկզբից խոստացված դպրոցականների փոխադրամիջոցները այդպես էլ չծառայեցին նպատակին:

Պարոն նախարար, գիտե՞ք, որ մինչ Դուք աշակերտների դպրոցական հագուստի գույներով եք տարված, սահմանամերձ գյուղերում դպրոցները դատարկվում են, որովհետեւ ուսուցիչներն ըստ պատշաճի աշխատավորձ չեն ստանում, որն էլ հանգեցնում է ուսուցիչներիՙ գյուղը լքելուն, մանկավարժը լքում է դպրոցը, սարսափելի է, գործե՛ք: Եթե գյուղում դպրոց չկա, ապա ուրեմն այնտեղ գյուղ չկա՛:

Պարոն նախարար, գիտե՞ք, որ մի շարք սահմանամերձ գյուղերի դպրոցներ բառացիորեն զուրկ են գրադարաններից, սպորտդահլիճներից, համակարգչային սենյակներից ու…դասգրքերից:

Եթե մինչ օրս չեք իմացել, ապա վստահ եմ, պարոն նախարար, արդեն Ձեզ ասած կլինեն, որ սահմանամերձ գյուղերի աշակերտներին դասագրքերը վաճառելը, մեղմ ասած, հակասում է բարոյականությանը:

Գիտեի՞ք այս ամենի մասին, պարոն նախարար, կարծում եմՙ գիտեիք, գիտեիք այնպեսՙ ինչպես սահմանեմերձ գյուղի երեխան գիտի, թե ինչ կա վերջին բլրից այն կողմ, բայց, պարոն նախարար, այդ ամենը Դուք դժվար գիտակցեք ու ընկալեք, ինչպես նույն երեխան գիտակցում ու ընկալում էՙ իրեն վերջին բլրից բաժանող փշալարն ու դրանից այն կողմը. պարոն Հարությունյան, այս երեխային գի՞րք եք վաճառվում, վաղվա օրվա հետ առեւտու՞ր եք անում:

Հ.Գ. Անշուշտ այս ամենը ՀՀԿաստեղծ երեւույթներ են, բայց Դուք, կարծեմ, եկել եք շտկելու նպատակով:

Նախորդ գրառումը

ՄԱՔՈՒՐ ՁԵՌՔԵՐ

Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ TANAP-Ի ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ TANAP-Ի ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական