Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՈՐԻՍՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԲԱՑՎԵՑ ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ

24/08/2018
- 24 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

10 տարի է, ինչ գործում է Սերո Խանզադյանի տուն-թանգարանը, սակայն պաշտոնական բացում տեղի չէր ունեցել: Ավելին, նախկինում թանգարանը եղել է ոչ բարվոք վիճակում, ինչպես նաեւ բավարար անձնական իրեր, ցուցանշմուշներ չեն եղել:

Թանգարանի բացմանը զրուցեցինք թանգարանի գիտաշխատող Արմանուշ Բակունցի հետ, որը «Ազգ»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարիներին մի շարք միջոցառումներ են իրականացվել թանգարանում, որը, սակայն, շատ այցելուներ չի ունեցել:

«Թանգարանը վերջին շրջանում հարստացել է ցուցանմուշներով: Թանգարանում կան Խանզադյանի հորական տան պահարանը, երեւանյան տան գրասենյակը, իր անձնական նարդին, գուսան Աշոտից նվեր ստացած թառը, նրա մեծ տղայի` Արարատ Խանզադյանի նվիրած ձեռնափայտը, քրոջ տնից բերված թախտը, նրա ձեռագրերն ու գրքերը… Տունն, ի դեպ, Խանզադյանն է կառուցել, սակայն նրա մահից հետո այն անուշադրության էր մատնվել ու նրա անձնական իրերից շատ նմուշներ ուղղակի անհետացել են»,- ասաց Բակունցը:

Թանգարանի գիտաշխատողի խոսքով` թանգարանը կծառայի որպես կամուրջ` անցյալի, ներկայի եւ ապագայի համար, քանի որ Խանզադյանի գործերը, որոնցից շատերի բնօրինակը հենց իրենց մոտ է պահվում, հիմա էլ արդիական են:

Ծնունդով Գորիսից Խաչատուր Հայրապետյանը «Ազգ»-ի հետ զրույցում ասաց, որ երբ Սերոն կառուցում էր այս տունը, ցանկանում էր, որ հետագայում այն տուն-թանգարան դառնա, եւ ավելացրեց. «Տան դիմաց Սերոն կառուցեց աշխատասենյակ, կողքինՙ փոքրիկ տարածք, որն ուզում էր դառնար իր դամբարանը: Կոչ եմ անում, որպեսզի Ազգային պանթեոնից մի մասունք բերեն եւ իր կառուցած դամբարանում ամփոփեն»:

Ի դեպ, Սերո Խանզադյանի մահից հետո իր տունը մեկ անգամ վաճառվել է, ապա պետության կողմից գնվեցՙ տուն-թանգարան դառնալու նպատակով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՆՈՐՎԵԳԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԸ

Հաջորդ գրառումը

ԳԵՅ ՉԵՆ ԾՆՎՈՒՄ, ԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԳԵՅ ՉԵՆ ԾՆՎՈՒՄ, ԴԱՌՆՈՒՄ ԵՆ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական