Կիրակի, Մայիսի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԻՍԻ ԼԵ ՄՈՒԼԻՆՈ. «ԱՐԱՐԱՏ» ՊԱՐԱԽՄԲԻ ՀԱՍՑԵՆ

16/08/2018
- 16 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ. Ք.

Հայ առաքելական եկեղեցին, աշխարհի որ մասում էլ գտնվի, մեկ հիմնական առանձնահատկություն ունի. այն ուրվագծվում է շրջապատում, իր ոճն ու դիրքն ընդգծում:

Երբ Փարիզի մերձակա Իսի լե Մուլինոյում, որտեղից երեւում է Էյֆելյան աշտարակը, բարեկամս առաջարկեց եկեղեցի մտնել, մի պահ տարակուսեցի: Հաջորդ ակնթարթին ուշադրությունս գրավեց մոտակա շենքի վրա փակցված ցուցանակը. Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի: Հայերենով էր, այնպես որ որեւէ կասկած չառաջացավ, որ գտնվում եմ հայ առաքելական եկեղեցու մուտքի դիմաց: Այսպես կայացավ իմ հանդիպումն ու ծանոթությունը Իսի լե Մուլինոյի հայկական եկեղեցու եւ ծառայություն իրականացնող հայր Ավետիս Բալիկյանի հետ: Հազիվ 10-15 րոպե տեւած զրույցի ընթացքում, որը նրանք վայրկյաններ են անվանում, քահանան խոսեց կիրակնօրյա պատարագների, այստեղ անցկացվող պսակադրությունների, կնունքների եւ այլ արարողությունների շուրջ, հիշելով նաեւ եկեղեցուն կից գործող «Արարատ» պարի դպրոցի մասին, ուր հաճախում էին նաեւ մորաքրոջս ծոռներըՙ Սարոն ու Զորիկը: Անմիջապես պարզ դարձավ Ֆրանսիայում ծնված եւ հասակ առած այս երիտասարդների մաքուր արեւմտահայերենով խոսակցության, հայասիրության ու հայաստանապաշտության ողջ գաղտնիքըՙ հայաշունչ ընտանիք եւ այն ապաստանող հայկական եկեղեցի: Տեր հոր պատումից ստացածս առաջին տպավորությունները ոգեւորող էին, որին անցած տարիներին հաճախ եմ անդրադարձել: Դեպքից-դեպք լսել եմ նաեւ «Արարատ» պարախմբի ելույթների, հայաշատ վայրերում ունեցած շրջագայությունների մասին:

Եվ ահա արարատցիները անցած հուլիսի վերջին օրերին Հայաստանում էին, նշում էին պարի դպրոցի հիմնադրման համեստ 15-ամյակը: Արդեն կայացել էր Վանաձորի Շառլ Ազնավուրի պալատում պատասխանատու ելույթը, այնպես որ խումբը մայրաքաղաքի գլխավոր բեմահարթակում ոգեւորության հերթական պահն էր ապրում: Համերգը վարող հայաստանյան եռյակը, Արսեն Գրիգորյանը , Մերի Սուլթանյանը եւ Ավո Խալաթյանը , ովքեր ստեղծագործական կապերով են առնչվել «Արարատ»-ի հետ, անվարան ոգեւորությամբ էին պատմում պարախմբի ղեկավարներ Արամ եւ Կատարինա Արզումանյանների հսկայածավալ գործունեության մասին: Դպրոց են հաճախում 3-ից մինչեւ 28 տարեկան շուրջ 200 աղջիկներ եւ տղաներ: Որեւէ մեկի ուսանելու ցանկությունը չեն մերժում, քանզի սերը դեպի հայկական պարը, ապրելու եւ կայանալու այդ յուրօրինակ պահանջն արդեն իսկ կազմավորվել է ընտանիքներում, պապիկ-տատիկների, ծնողների միջավայրում եւ այն ամրանալու, արմատներ գցելու պահանջ ունի: Փորձառու պարուսույցներին հեշտ չի տրվում իրենց պատկերացրած շարժումը գործողության մեջ տեսնել, ինչքան էլ այն պարզ ու հասարակ թվա: Յուրաքանչյուր մեկի շարժումը հարկ է համատեղել խմբի մյուս անդամների հետ, ապահովել սիրող պարողների օգնությամբ ասելիքի ցուցադրումը:

Օպերայի եւ բալետի բեմահարթակն ամբողջ երկու ժամ արարատցիների տրամադրության տակ էր, ուր նրանք ներկայացրին իրենց ուսուցիչների ողջ մտահղացումներն իրենց բոլոր նրբություններով: Իրար էին հաջորդում հայրենասիրությանն ու պայքարին, աշխատանքին ու տոկունությանը նվիրված պարային կատարումները, որոնց մասնակիցն էր դառնում հանդիսատեսը: Այս ամենն ուղեկցվում էր էկրանին ցուցադրվող այլեւայլ պատկերներով, հայտնի կատարողների ջերմ գնահատականներով, որոնց ելույթների պարային մասերի ուղեկիցն է շատ հաճախ եղել «Արարատ» պարախումբը: Որոշ համարներ ուղեկցվում էին հանդիսատեսի հոտնկայս ծափահարություններով, տպավորություն էր ստեղծվում, որ բեմում ոչ թե սիրողական, այլ պրոֆեսիոնալ կատարողների խումբ է, բաղկացած պարի շուրջ 40 նվիրյալներից: Դե, իսկ ինչ պարախումբ առանց մեր ավանդական «Բերդ պար»-ի, որից մի պահ պատկերված է տպագրվող լուսանկարում:

Արարատցիներին իր հարգանքն էր նեկայացել հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը , ում կատարումները պարային համարներով եզրափակելու ջերմությամբ, նաեւ ՀՀ մշակույթի նախարարության գովասանագրով ամփոփելու մթնոլորտում երեւանյան հանդիսատեսն ու Իսի լե Մուլինոյի «Արարատ» պարախումբը բաժանվեցին նոր հանդիպումների ակնկալիքով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ո՛Չ ԾՈՎ, Ո՛Չ ԷԼ ԼԻՃ

Հաջորդ գրառումը

ԳՆԵՑԷՔ ՀԱՅԱՍՏԱՆԷՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԳՆԵՑԷՔ ՀԱՅԱՍՏԱՆԷՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական լինել մեր երկրի համար. Տեր-Պետրոսյան

02/05/2026

Ինձ ամենևին չի հետաքրքրում բանավեճ կոչվող այդ բեմադրությունը: Շատ ավելի ինձ մտահոգում են հետընտրական շրջանի իրադարձությունները, որոնք կարող են ճակատագրական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Զելենսկին գալիս է Երևան․ Փաշինյանի PR-ը՝ վտանգի տակ. Սուրենյանց

02/05/2026

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Երևան է ժամանելու նաև Վլադիմիր Զելենսկին: Այս այցը նախապես դիտարկվում էր որպես միջոցառման գլխավոր ինտրիգներից...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Ալիևը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի․ «Հրապարակ»

02/05/2026

«Հրապարակ» թերթը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից առաջ վարչախումբը փորձելու է Բաքվից որոշ գերիներ վերադարձնել, ավելի ճիշտ՝ Ալիեւը, ըստ լուրերի,...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական