Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՊՕՐԻՆԻ ՀԱՐՍՏԱՑԱԾՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

16/08/2018
- 16 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Երիտասարդությունս անցել է իմ ծննդավայր Դիլիջանում, ուր ժամանակին, լինելով շարքային բանվորի ընտանիքում մեծացած մարդ, բավական հաջող կարիերա եմ արելՙ շրջանային թերթի գրական աշխատողից աճել եմ մինչեւ կուսքաղկոմի երկրորդ քարտուղարի աստիճանը: Բայց ամեն ինչ հարափոփոխ է այս աշխարհում, եւ այնպես եղավ, որ տարիներ անց քաղկոմի նորընտիր առաջին քարտուղարը իմ փոխարեն անձամբ իրեն նվիրված մեկ ուրիշին առաջ քաշելու համար ինձ իջեցրեց շատ ավելի ցածր պաշտոնի: Երեւան տեղափոխվելուց եւ դարձյալ լրագրական աշխատանքի անցնելուց անմիջապես առաջ նշանակվեցի Դիլիջանի թիվ 19 գիշերօթիկ դպրոցի տնօրեն: Այս պաշտոնում սննդամթերք տեղափոխող բեռնատար «Մոսկվիչ» ավտոմեքենա ունեի, որի վարորդը, ով նաեւ դպրոցի տնտեսական մասի վարիչն էր (հարգա՜նք նրա հիշատակին) ամեն օր գալիս էր իմ ետեւից, քանի որ կողքին ուղեւոր փոխարդելու մեկ նստատեղ կար: Գալիս, ինձ վերցնում-տանում էր դպրոց, որից հետո միայն գնում էր դպրոցի երեխաների սննդամթերքը բերելու: Ահա, ամեն Աստծո օր ավտոմեքենայով անցնում էի ավտոտեսչության մի կետի կողքով, որը շրջանցել հնարավոր չէր: Եվ ամեն անգամ, ինձ տեսնելով տնտեսվար-վարորդիս կողքը նստած, ոստիկանության լեյտենանտները ձգվում, պատվի էին առնում, ինչպես անում էին բոլոր այն տարիներին, քանի դեռ ես բարձրաստիճան կուսակցական պաշտոնյա էի…Մի օր ավտոմեքենան կանգնեցրի, իջա, մոտեցա ոստիկաններին, ձեռքները սեղմեցի ու շնորհակալություն հայտնեցի իմ անձի հանդեպ ամեն անգամ իրենց ցուցաբերած հարգանքի համար:

– Ընկե՛ր Հովհաննիսյան, էն տարիներին էլ, երբ բարձր պաշտոն ունեիք, պատիվ տալով մենք ոչ թե ձեր պաշտո՛նն էինք հարգում, այլՙ անձամբ ձե՛զ: Պաշտոնն ի՞նչ ա, անցողիկ բան, դու ասա մա՛րդը մարդ ըլի…

Համարյա քառասուն տարի է անցել, բայց այդ լեյտենանտի ասածը ինձ համար մնում է իբրեւ կյանքից ստացած դասերիցս մեկըՙ դու ասա մա՛րդը մարդ ըլի… Ավա՜ղ, ցավով տեսնում եւ ամեն անգամ համոզվում եմ, որ գնալով մեր կյանքի բարոյական հիմքերը փոխվում-խարխլվում են, մարդու նկատմամբ հարգանքը գնալով ավելի ու ավելի է խարսխվում ոչ միայն նրա հասարակական դիրքի ու գրաված պաշտոնի, այլեւ, որ ամենացավալին է, գրպանի պարունակության վրա: Իսկ գրպանը միշտ չէ, որ կարելի է լցնել ազնիվ աշխատանքով: Ամերիկացիները նույնիսկ խոսք ունենՙ նա իր առաջին միլիոնը շա՜տ վաղուց է գողացել…Այսինքն, իրենք էլ գտնում են, որ ազնիվ աշխատանքով միլիոնատեր դառնալ միգուցե կարելի է, սակայն գործնականումՙ անհնա՛ր:

Ասածիս ենթատեքստն այն է, որ միանգամայն համաձայն եմ ապօրինի հարստացածների դեմ սկսված ներկայիս պայքարին: Ավելինՙ ողջունու՛մ եմ այդ պայքարը: Միակ մտավախությունս այն է, որ պայքարի կենտրոնում հայտնվել է այնպիսի մի պետական կառույց, ինչպիսին Ազգային Անվտանգության Ծառայությունն է: Ավա՜ղ, որքան էլ որեւէ կասկած չունենանք այդ կառույցի ներկայիս ղեկավարության ու աշխատակիցների նկատմամբՙ չենք կարող չնկատել, որ ԱԱԾ-ն հասարակական գիտակցության մեջ ծնում է երբեմնի խորհրդային ԿԱԳԵԲԵԻ հետ կապված սահմռկեցուցիչ հիշողություններ, առաջացնում վախի զգացում, տեղիք տալիս անցանկալի զուգահեռների: Որովհետեւ խորհրդային ԿԱԳԵԲԵ-ն ոչ այնքան իրական թշնամիների դե՛մ է պայքարել, որքան սեփական ազնիվ քաղաքացիներիՙ հիմնականում զբաղվելով միլիոնավոր անմեղ մարդկանց վրա ցեխ շպրտելով, նրանց ժողովրդի թշնամի հայտարարելու համար չեղած հիմքեր նախապատրաստելով…

Այնպես որ, վարչապետ Նիկոլ Փաշինյանին բարեկամաբար խորհուրդ կտայի աստիճանաբար երկրորդ պլան մղել ապօրինությունների, հատկապես ապօրինի հարստացածների դեմ պայքարում ԱԱԾ-ի դերակատարությունը: Հարկավոր է այդ գործառույթը ավելի ու ավելի շատ վերապահել դատախազությանը եւ մյուս իրավապահ մարմիններին: Ո՛չ թե այն բանի համար, որ նրանք ավելի վստահելի են, այլ այն պարզ պատճառով, որ մարդիկ հոգեբանորեն ավելի պատրաստ են ընդունելու ամեն տեսակ ապօրինությունների մասին մյուս իրավապահների, քանՙ ԱԱԾ-ի ներկայացրած մեղադրանքները: Որովհետեւ ով ինչ ուզում է ասիՙ երբ մեղադրանքը բխում է ԱԱԾ-ից, ակամայից կասկած է առաջանում, թե արդյո՞ք այդ ամենը ճիշտ է, արդյո՞ք վիրտուոզ մանիպուլյատորները, ինչպիսին տասնամյակներ շարունակ եղել են երբեմնի ԿԱԳԵԲԵ-ականները, մի հերթական խարդավանք չեն սկսել…

Նախորդ գրառումը

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸՙ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ. ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ» ԴԱՍԱԼՔՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՆՈՐ ՀԱՄԱՐԸ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական