Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾԻԾԱՂԵԼԻ ՊԱՏԻՎ

27/07/2018
- 27 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ծիծաղելին այն չէ, որ Մանվել Գրիգորյանը, որը դեռեւս գեներալ է, մինչեւ վերջերս Վաղարշապատի «Պատվավոր քաղաքացի» էր, ծիծաղելին այն է, որ Վաղարշապատը «Պատվավոր քաղաքացիներ» ունի, Վաղարշապատը կամ Երեւանը, Երեւանը կամ Հրազդանը: Օրինակ հիմա, երբ Հայաստանում հաղթել է «թավշյա սերը», իսկ իրականում, օրինակ, Սասուն Միքայելյանը հաղթել է ասենք Լյովա Երանոսյանին, Մանվել Գրիգորյանըՙ Վաղարշապատի «Պատվավոր քաղաքացի» հռչակման պես ծիծաղելի կլինի, եթե Սասուն Միքայելյանը հռչակվի Հրազդանի «Պատվավոր քաղաքացի»: Իմիջիայլոց, որեւէ մեկը գիտի՞, թե ինչով է տարբերվում «Պատվավոր քաղաքացին» սովորական քաղաքացուց: Օրինակ Եր-անի «Պատվավոր քաղաքացի» կոչմանը, որին արժանացածներն այնքան շատ են, որ անկեղծ ասածՙ աննպատակահարմար համարեցի այստեղ նրանց հիշատակելը, կարող են արժանանալ «անկախ ազգությունից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, գույքային եւ այլ դրությունից ու, ուշադրություն, սեռից այն քաղաքացիները, որոնք իրենց երկարամյա անբասիր աշխատանքով եւ/կամ բացառիկ մեծ վաստակով նպաստել են Երեւանի քաղաքաշինությանը եւ բարգավաճմանը, ակնառու ներդրում ունեն Երեւանի տնտեսական, մշակութային զարգացման, Երեւանի եւ այլ քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատման գործում, իրենց կյանքում ու անցած ուղով նպաստել են ժողովուրդների բարեկամությանը եւ խաղաղության հաստատմանը, անուրանալի ավանդ ունեն մշակույթի, արվեստի, գրականության ( տարբե՞ր բաներ են-Հ.Ա. ) կամ գիտության զարգացման բնագավառում»: Համաձայնեք, որ խիստ ուշագրավ է, օրինակ այն, որ Երեւանի «Պատվավոր քաղաքացի» կարող է դառնալ օրինակ կինը եւ կամ այն, որ այս կոչումը կարելի է շնորհել ոչ մի գույք, այդ թվումՙ անշարժ, չունեցող երեւանցուն, որը, փաստորեն, կարող է ազգությամբ թուրք լինել եւ նպաստել հայ եւ թուրք ժողովուրդների բարեկամության ու խաղաղության հաստատմանը: Եթե լուրջՙ ապա ի՞նչ է նշանակում «նպաստել Երեւանի եւ այլ քաղաքների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատմանը», ասենք Երեւանն ու Մեղրին բարեկամ չե՞ն ու պետք է բարեկամանա՞ն, թե՞ Երեւանն ու Գյումրին են թշնամի քաղաքներ, եւ ով բարեկամացնիՙ պետք է այդ կոչումն ստանա:

Բայց ամենաուշագրավն ամենեւին էլ «Պատվավոր քաղաքացու» կոչումն ստանալու հիմքը չէ, այլ այդ քաղաքացու կարգավիճակը: Այսպիսիով, Երեւանի «Պատվավոր քաղաքացուն» հանդիսավոր պայմաններում շնորհվում է քաղաքապետի համապատասխան որոշումը, Երեւանի զինանշանն ու «Պատվավոր քաղաքացու» կոչումը պատկերող մեդալ ու վկայական: Ավելին, այս երջանիկ մարդու անունը գրանցվում է Երեւանի քաղաքապետարանում պահվող Երեւանի պատվավոր քաղաքացիների հաշվառման հատուկ գրքում եւ միաժամանակ համապատասխան գրառում է կատարվում Երեւանի պատվավոր քաղաքացիներին նվիրված հուշաքարի վրաՙ անկախ նրանից «Պատվավոր քաղաքացին» ո՞ղջ է, թե՞ երջանկահիշատակ: Այսինքն, ստացվում է, որ «Պատվավոր քաղաքացին», որի շնորհման արարողակարգը նույնն է Երեւանի ու այլ քաղաքների դեպքերում, իր երկարամյա աշխատանքի համար կամ դիմաց ստանում է միայն մեդալ, վկայական, Երեւանի զինանշան եւ քաղաքապետի որոշում, վերջ: Նա, օրինակ, չի ստանում ինչ-որ արտոնություններ, եթե գրող էՙ գիրք հրատարակելու հնարավորություն, եթե գիտնական էՙ գյուտը տարածելու օժանդակություն, եթե անշարժ գույքի խնդիր ունիՙ անշարժ գույք: Անունն ուղղակի գրանցում են, ու քանի որ նման անունները շատ ենՙ արագ մոռանում: Դե այսինքն, հիմա, որպեսզի մեկն իմանա, թե Պողոս Պողոսյանը Երեւանի «Պատվավոր քաղաքացի» է, թե՞ ոչ, պետք է գնա քաղաքապետարան, բացի հատուկ գիրքը ու այբբենական կարգով գտնի իրեն հետաքրքրող անունը, եթե անշուշտ այն հատուկ գրքում կա:

Իսկ հիմա մնում է հասկանալՙ ո՞րն է ավելի բարդ. մեկընդմիշտ հրաժարվել «Պատվավոր քաղաքացի» ծիծաղելի կոչումի՞ց, թե՞ ուշադիր հետեւել այն բանվորների աշխատանքին, որոնք Վաղարշապատի «Պատվավոր քաղաքացի»ների հուշաքարից փորձելու են ջնջել Մանվել Գրիգորյանի անունը, բայց այնպես, որ վերեւն ու ներքեւը գրված անունները չվնասվեն:

Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՍՏԱ՞ՆԸ, ԹԵ՞ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԵԱՏՄ-Ն ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵԱՏՄ-Ն ՉԻ ԿԱՐԵԼԻ, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է

Լրահոս

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

23/07/2026

«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական