Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱ՞ՆԸ, ԹԵ՞ ՓԱՇԻՆՅԱՆԸ

27/07/2018
- 27 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եւ այսպես, վերջապես տեղի ունեցավ այն, ինչին երկար ժամանակ է, ինչ սպասում ենք. վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ երեկոյան «լայֆ» մտնելու փոխարեն որոշեց հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնց շարքից, ի դեպ, դուրս է եկել եւ որոնք բողոքում են այս օրերին հատկապես սոցցանցերում տարածված այլակարծության հանդեպ անհանդուրժողականությունից: Փաշինյանին տվել են բազմաթիվ հարցեր, դրանցից մեկին վարչապետի պատասխանը խիստ ուշագրավ էՙ աշխարհաքաղաքական տեսանկյունից: ՀՀ վարչապետըՙ սահմանին տիրող անհանգիստ իրավիճակի մասին հարցին պատասխանել է. «Բոլորս էլ հասկանում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը, որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալու պատերազմի վերսկսումը մեր տարածաշրջանում: Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ բարեկամ Ռուսաստանն իր լծակները չի օգտագործի տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալու համար: Բոլորի պես ես էլ համոզված եմՙ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը: Ու ես չեմ կարող հավատալ, որ նա չի օգտագործի իր լծակներըՙ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»:

Չէ, այլ հարց է ու կարեւոր, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետը չգիտի, որ ղարաբաղյան պատերազմ թույլ տվողն ու չտվողը հայկական բանակն ու դիվանագիտությունը պետք է լինեն բացառապես, ոչ թե թեկուզ ռազմավարական գործընկեր ու բարեկամ Ռուսաստանը: Այլ հարց է, թե ինչո՞ւ վարչապետի այս պատասխանից հետո լրագրողներից որեւէ մեկը նրան ճշտող հարց չի տվել, որ եթե այդպես է, ապա ինչո՞ւ են ՀՀ ՊՆ-ում ու ԱԳՆ-ում մարդիկ աշխատում ու բարձր աշխատավարձեր ստանում… Այստեղ հարցն, ինչպես արդեն նշեցի, ավելի շատ աշխարհաքաղաքական է: Փաստորեն Հայաստանի վարչապետը Ռուսաստանին մեղադրում էՙ Ադրբեջանի կողմից ռազմական ակտիվ գործողությունների հնարավոր վեսկսման համար: Այսինքն, եթե Բաքուն հանկարծ որոշի վերսկսել ռազմական գործողությունները, ապա ՀՀ վարչապետի կարծիքով հենց Ռուսաստանն է մեղավորը, քանի որ բացառապես Ռուսաստանը, ըստ մեր վարչապետի, ունի Ադրբեջանի սադրանքը զսպելու լծակներ: Այսինքն Փաշինյանի այս հայտարարությունն ավելի շատ մեսիջ էՙ առաջին հերթին Ռուսաստանին, որ մենք գիտենք, որ տարածաշրջանում պատերազմ վերսկսողն էլ եք դուք, թույլ չտվողն էլ, ապա եւ մեր հանրությանը, որ հավանական պատերազմի պարագայում մեղադրեն ոչ թե նոր իշխանությանը, այլ Ռուսաստանին:

Այս համատեքստում ամենեւին էլ պատահական չէ, որ վարչապետի հայտարարության հաջորդ օրը նրան զանգահարեց անձամբ Վլադիմիր Պուտինը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, որն իմիջիայլոց «Հին Հայաստանում» ավելի արագ էր մատչելի դառնում, քան «նորում», ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը քննարկել են «երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր», կոնկրետ ի՞նչ, հասկանալի էՙ չի մանրամասնվում:

Ես իհարկե չեմ պնդում, որ Պուտինը Փաշինյանին հարցրել է, թե այդ հայտարարությունն անելով ի՞նչ նկատի ունես, բայց այն փաստը, որ ՌԴ նախագահը զանգահարել է ՀՀ վարչապետին վերջինիս հիշյալ հայտարությունից անմիջապես հետո, ուշագրավ է: Չնայածՙ չի բացառվում, որ Պուտինը Փաշինյանից հետաքրքրվել է, թե «մեր տարածաշրջան» ասելով ՀՀ վարչապետն ի՞նչ է հասկանում: Օրինակ Սիրիան եւս մեր տարածաշրջանում է, բայց այնտեղ Ռուսաստանը ոչ միայն պատերազմ է թույլ տալիս, այլեւ դրա մասնակիցն է, իսկ սա նշանակում է, որ նախքան Փաշինյանին զանգահարելը Պուտինը հնարավոր է, մեղմ ասած ժպտացել է, երբ իրեն զեկուցել են ՀՀ վարչապետի հայտարարության մասին, ինչը անպայման արել են, քանի որ Փաշինյանը տվել է Պուտինի երկրի անունը:

Թե ի՞նչ հետեւանքներ կունենա ՀՀ վարչապետի այս հայտարարությունը, դժվար է ասել, բայց եթե Հայաստանը որոշել է հնարավոր, գուցե անխուսափելի պատերազմի մեղքը բարդել Ռուսաստանի վրա ու հետեւաբար արտաքին քաղաքական վեկտորը փոխել դեպի Արեւմուտք, ապա Ռուսաստանն ունի բոլոր լծակները… ղարաբաղյան պատերազմ հրահրելու: Ու դա ՀՀ վարչապետն է խոստովանում:

Ամեն դեպքում, «թողնենք, որ աշխատեն», չնայած, օրինակ, ԱԳ փոխնախարար Ռուբեն Կարապետի Ռուբենյանը չի ընդունում, երբ իրենց հասցեին ասում ենՙ «թողեք, որ աշխատեն»: Շատ հնարավոր է, որ եթե Փաշինյանը կարողացավ այնպես անի, որ դառնա վարչապետ, կկարողանա նաեւ այնպես անել, որ պատերազմ չլինի:

Ի դեպ, նա պատերազմ թույլ չտալու ավելի մեծ ու շատ լծակներ ունի, քան Պուտինի Ռուսաստանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԵՐԱԶՄ, ԹԵ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ. Ո՞Վ Է ՍՐՈՒՄ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԾԻԾԱՂԵԼԻ ՊԱՏԻՎ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԾԻԾԱՂԵԼԻ ՊԱՏԻՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական