Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԵՍ «ՈՉ-ԲԵՆԳԱԼԱՑԻՆԵՐԸ» ԿՈԼԿԱՏԱՆ ԴԱՐՁՐԻՆ ԿԱԼԿԱԹԱ

20/07/2018
- 20 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՆԴԻՊ ՌՈՅ

Ստորեւ թարգմանաբար ներկայացվող Կալկաթայի անցյալի հիշողություններով հարուստ հոդվածը վերցված է «GQ India» պարբերականից (արտատպված «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում): Հեղինակն է «Մի թող, որ իմանա» (Don՛t Let Him Know) գրքի կալկաթացի գրող Սանդիպ Ռոյը:

Կոլկատայում շատ ավելի շքեղ հյուրանոցներ կան, քան «Fairlawn Hotel-ը», բայց Շաշի Կապուրը, երբ այս քաղաքն էր ժամանում, նախընտրում էր իջեւանել «Fairlawn-ի» հյուրասենյակներից N17-ում: Այստեղ էր, որ նա սիրահարվեց Ջենիֆեր Կենդալին եւ 1958-ին նրանք այդտեղ անցկացրին իրենց մեղրամիսը:

Այժմ երկուսն էլ հեռացել են այս աշխարհից: Հյուրանոցն էլ վաճառվել է իր հետ տանելով քաղաքի հարուստ կոսմոպոլիտ անցյալը: «Fairlawn» հյուրանոցը ժամանակին գործարկել են հայերը, որոնք իրենց երկրից փախել էին ցեղասպանությունից փրկվելու նպատակով: Վիոլետա Սմիթը իր մորից էր ժառանգել հյուրանոցը եւ այնտեղ էլ ապրում էր մինչեւ ընդամենը մի քանի տարի առաջ վախճանվեց 93 տարեկանում: Սա մի փոքրիկ մասն է Կալկաթայի անհետացող հայկական պատմության:

Այստեղ ապրելով ես միշտ հավատացել եմ, որ սա բենգալական քաղաք է: Սատյաջիտ Ռայը, Ռաբինդրանաթ Թագորը, Սվամի Վիվեկանանդան հպարտության զգացում են հաղորդում այս քաղաքին: Բենգալացիներն են, որ հնդիկների շրջանում աշխարհը բաժանում են բենգալացիների եւ ոչ-բենգալացիների: Այժմ, երբ ես «Fairlawn» հյուրանոցի մասին եմ մտածում, հասկանում եմ, թե ինչպես եւ ինչքանով «ոչ-բենգալացիները» Կոլկատան դարձրին Կալկաթա: Հին պատմությունից փոքրիկ մասունքներ դեռեւս առկա են շինությունների եւ փողոցների անունների տեսքով: Օրինակ, հայկական եկեղեցին, Շոտլանդական եկեղեցու քոլեջը, հույն ուղղափառ եկեղեցին, պարսկական ատրուշանը, Սի Իպ չինական աղոթատեղին, աղջիկների հրեական դպրոցը, որտեղ ոչ մի հրեա աղջիկ էլ չի սովորում այլեւս, եւայլն:

Կար ժամանակ, երբ պորտուգալացիները թվաքանակով ավելի շատ էին այստեղ, քան անգլիացիները: Իսկ եվրասիացիները գերազանցում էին պորտուգալացիներին: Կային մալայացիներ, բիրմացիներ, չինացիներ: Նրանք փոխեցին Կոլկատան, Կոլկատան էլ փոխեց նրանց: Ճիզվիտների դպրոցում, ուր հաճախում էի, հոգեւորականները խոսում էին բելգիական ակցենտով: Դպրոցին մոտիկ գերեզմանատուն էրՙ անգլիացիների, որոնք եկել էին կառավարելու Հնդկաստանը: Չգիտեի, որ մի փոքր ավելի հեռվում գտնվում էր նաեւ մեկ այլՙ շոտլանդացիների գերեզմանատունը, որն այժմ մաքրվում, հարթեցվում է, բայց դեռեւս նկատելի են ընկած կամ ջարդված խաչերն ու տապանաքարերը: Անցնելով այդ վայրերից ես քաղաքի անհետացած պատմությունն եմ վերհիշում: Հիշում եմ ճարտարապետներին, միսիոներներին, բժիշկներին, ջուտի վաճառականներին, որոնք նպաստել են կառուցելու այս քաղաքը: Նրանք այստեղ հարստացան, բայց քաղաքն էլ նրանց տեսակով հարստացավ:

Առեւտրի քամիներն էին նրանց բերել այստեղ: Հայկական (Սբ. Նազարեթ) եկեղեցին ամենահինն է այստեղ:

Արաթուն Ստեփանը (հավանաբար Հարություն Ստեփանյան, Հ.Ծ.) կառուցել է «Grand Hotel» հյուրանոցը, որն այժմ «Oberoi Grand» է կոչվում: Ամենահին քրիստոնեական գերեզմանը նույնպես հայկական է. 1630-ին այնտեղ է թաղվել Ռեզաբիբե Սուքիասը: Այժմ հազիվ թե 100 հայ գտնվի այստեղ: Հայկական փողոցում, որտեղ մեծածախ մարկետներն են խճողում հիմա, հայկական ոչինչ չի մնացել:

Սա հյուծվածության պատմություն է: Պարսկական ակումբն այնքան ակտիվ գործունեություն էր ծավալում մի ժամանակ, այժմ հազիվ թե բավականաչափ երեխաներ գտնվեն, որ մի փոքր մրցույթ կարելի լինի անցկացնել: Բայց, զարմանալիորեն, 110-ամյա պարսկական դրամատիկական (սիրողական) ակումբը դեռ գործում է: Դռան առաջ կանգնած մի կին ասաց, որ իր ամուսնու ապուպապը Ջ.Ֆ. Մադանն էր, որ մի ժամանակ ամբողջ երկրում մոտ 150 կինոթատրոնների սեփականատերն էր: Փողոցն էլ կոչվում էր Մադանՙ իր անունով:

Քաղաքում կային առնվազն երեք սինագոգներ, երկու հրեական դպրոց, մի սպորտային ակումբ: Այժմ բավականաչափ հրեաներ չկան, որոնց համար ծառայությունների կարիքն զգացվի:

Քաղաքն այժմ պատկանում է ներկայիս այնտեղ ապրողներին: Սա երեւի անխուսափելի է: Բայց անցյալը, որն այս քաղաքը հիմնադրել է, մոռանալ չի կարելի: Շատ բաներ դեռեւս հիշեցնում են քաղաքի կոսմոպոլիտ անցյալը: Դա մեծ բան է ներկա դարում, որն ավերում է ամեն ինչ, որ հին է, նորը կառուցելու համար:

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Նկար 1. «Fairlawn Hotel-ի» ներսում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՐԱՄՓ-ՊՈՒՏԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՐԻՍ ՋԱՆԻԿՅԱՆԸՙ ՀԱՆԴԻՍԱՎԱՐ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԱՐԻՍ ՋԱՆԻԿՅԱՆԸՙ ՀԱՆԴԻՍԱՎԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական