Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱ ԽՈՑԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

14/07/2018
- 14 Հուլիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., Էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

«ԱԶԳ»ի 2016թ. ապրիլի վերջին հրատարակված հոդվածումՙ «Ադրբեջան պետության կառուցվածքը եւ դրա ոչնչացման ուղիները…» վերնագրով, անդրադառնալով Ադրբեջանի էներգետիկ կառուցվածքին նշել էինք, որ «հարվածը Ադրբեջանի էներգետիկ համակարգին ու հատկապես նրա խողովակաշարային հանգույցներին ավելի վտանգավոր է Ալիեւյան ռեժիմի համար, քան իր հազարավոր զինվորների մահը սահմանին»: Այսպես կոչված Մինգեչաուրյան ճգնաժամը մեկ անգամ եւս եկավ հաստատելու, որ այդ պետության ամենախոցելի տեղը շարունակում է մնալ նրա էներգետիկ համակարգը:

Եթե նախորդ հոդվածում հիմնական ուշադրությունը դարձրել էինք այդ պետության նավթագազային համակարգին եւ դրանից Ադրբեջանի տնտեսական ու քաղաքական կախվածությունից, ապա այսօր փորձենք վերլուծել վերջինի էլեկտրաէներգետիկ համակարգի գլխավոր խնդիրները: Սա հատկապես կարեւոր է մեր հարեւանի էներգետիկ ընդհանուր պատկերը տեսնելու ու դրա խոցելիությունը հասկանալու համար:

Այպես կոչված Մինգեչաուրյան ճգնաժամը ամբողջովին բացահայտվեց, երբ հուլիսի 3-ին տեղի ունեցած հրդեհը պատճառ դարձավ, որ այնտեղ տեղակայված ՋԷԿ-ի աշխատանքը կանգ առնի, ինչը պատճառ հանդիսացավ, որ այդ պետությունը երեք օր շարունակ գտնվի բացարձակ մթության մեջ: Սա բացառիկ երեւույթ է եւ ցույց է տալիս, որ էներգետիկ համակարգերի կառավարման հարցը այդ պետությունում լրջագույն խնդիր է, որը պարբերաբար կարող է հանգեցնել տեխնածին ճգնաժամերի ոչ միայն խաղաղության պայմաններում, այլեւ հնարավոր պատերազմական իրավիճակում:

Հետաքրքրականը այն է, որ այս իրավիճակը ստեղծվել է Ադրբեջանի էներգետիկ համակարգի այսպես կոչված մասնագետների մեծամիտ կարծիքի հետեւանքով, երբ վերջիններս պնդում էին, որ իբր այդ պետության էներգետիկ անվտագության համակարգն անկախ է: Այս պնդումը արդեն իսկ հուշում է, որ այդ մասնագետների դիլենտանտիզմը սպառնալիք է իրենց իսկ պետության համար, ինչը միայն պետք է նպաստի, որ դրանից օգտվենք ու այն ճիշտ կերպով օգտագործենք:

Իրականում այդ պետության էներգետիկ համակարգը, իր ամբողջության մեջ, մի շարք խոցելի կողմեր ունի, որոնք կարելի է նկարագրել որպես մասնագիտական, տեխնիկական ու կառուցվածքային: Սեփական նավթա-գազային պաշարների առկայությունը վերջիններիս մղել է կարծելու, որ կարող են դրանից օգուտ քաղել ուշադրություն չդարձնելով էներգետիկ ավտանգության համակարգի գլխավոր բաղադրիչիՙ բազմազանության վրա: Արդյունքում այդ պետության էլեկտրաէներգիայի արտադրության համակարգը հիմնականում կախված է ջերմակայանների աշխատանքից, որոնք ապահովում են նույն պետության էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 80%-ը:

2017թ այդ պետությունում արտադրվել է մոտ 22 մլրդ կՎ/ժ էլեկրաէներգիա, որից մոտ 20 մլրդ կՎ/ժ-ը հենց ջերմակայանների հզորություններն են, մնացածը հիդրոկայանների եւ այլ հզորությունների արտադրանքն է: Ջերմակայանների աշխատանքի համար ծախսվել է մոտ 4,7 միլիարդ խ/մ գազ եւ 311 հազար տոնա մազութ:

Էլեկտրաէներգիայի արտադրության նմանատիպ ոչ դիվերսիֆիկացվածությունը կախվածությունը միայն ջերմակայաններից, արդեն իսկ ցույց է տալիս համակարգի խոցելիությունը: Այս հանգամանքըՙ խոցելիությունը, էլ ավելի է խորանում, երբ պարզ է դառնում, որ Ադրբեջանում էլեկտրաէներգիայի արտադրության առյուծի բաժինը ընկնում է հիմնականում երկու ՋԷԿ-իՙ Ալի Բայրամլիիՙ մոտ 1100 ՄՎ հզորությամբ, եւ Մինգեչաուրիիՙ 2100 ՄՎ հզորությամբ ՋԷԿ-երի վրա:

Կառուցվածքային նմանատիպ հանգամանքն է պատճառը, որ Մինգեչաուրում տեղի ունեցած հրդեհը, որի պատճառը դեռ մինչ օրս անհայտ է, պատճառ հանդիսացավ, որ ամբողջ այդ համակարգը փլուզվեց: Իսկ քանի որ Ադրբեջանի էլեկտրաէներգիայի արտադրական տարեկան պահանջարկը կազմում է մոտ 5200 ՄՎ, սա նշանակում է, որ այդ արտադրանքի մոտ 45%, ապահովում է միայն Մինգեչաուրի ՋԷԿ-ը (հիշեցնենք, որ վերջինիս հզորությունը 2100 ՄՎ է):

Այսինքն սա նշանակում է, որ Ադրբեջանի էլեկտրաէներգիայի արտադրության անվտանգության համակարգը խոցելի է մի քանի մակարդակներում: Այստեղ նաեւ պետք է հաշվի առնել գազամատակարարման հանգամանքը եւս, որը նույնպես կարող է այդ ՋԷԿ-երի աշխատանքի խափանման պատճառներից հանդիսանալ, քանի որ դրանց գազի մատակարարման համակարգերը նույնպես խոցելի են:

Ավելացնենք նաեւ, որ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկայի համակարգում չնայած հիդրոկայանները մեծ դեր չեն խաղումՙ ընդամենը 20%-, սակայն այստեղ եւս ամենահզորը, մոտ 400 ՄՎ, կազմում է Մինգեչաուրի ՀԷԿ-ը, որը կապված է համանուն ջրամբարի հետ: Այսպիսով Ադրբեջանի նավթագազային համակարգի խոցելիությունը, ինչի մասին արդեն խոսել ենք, ավելանում է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ոչ դիվերսիֆիկացված լինելու հանգամանքով, ինչը ապացուցում է, որ այդ պետության էներգետիկ անվտանգությունը, մեղմ ասած, թերի է ու կան համակարգային սխալներ, որոնք նրանք վերացնել, գոնե տեսանելի ապագայում, չեն կարող:

Եվ այսպիսով ունենք հետեւյալ պատկերը Մինգեչաուրի ՋԷԿ-ը եւ ՀԷԿ-ը միասին ապահովում են այդ պետության էլեկտրաէներգիայի արտադրության հզորությունների մոտ 50%ը: Այդ կայանների աշխատանքները կախված ենՙ ՋԷԿ-ի դեպքումՙ գազի մատակարարաման կայունությունից, իսկ ՀԷԿ-ի պարագայումՙ ջրամբարի աշխատանքից:

Այդ կայանները ուղիղ գծով գտնվում են Արցախի հանրապետությունից մոտ 70 կմ հեռավորության վրա, ինչը նշանակում է, որ դրանք խոցելի են հայկական հրթիռային համակարգերի համար: Արցախին էլ ավելի մոտիկից է անցնում Ադրբեջանի գազի խողովակաշարերը, թե՛ Բաքու-Էրզրում միջազգային եւ թե Ղազախ կոչվող գազամուղերը: Եթե առաջինը գազով է ապահովում հիմնականում Թուրքիան եւ կառավարվում է Բրիտիշ Փետրոլիումի կողմից, ապա երկրորդը Ադրբեջանի պետական նավթային ընկերության սեփականությունն է, որը գազով է ապահովում Ադրբեջանի Արեւելյան շրջաններն ու մասամբ Վրաստանը:

Նկատենք նաեւ, որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս էներգետիկ նմանատիպ համակարգեր ոչնչացնել նաեւ տարբեր համակարգչային վիրուսների միջոցով, առանց կրակային զենքի դիմելու անհրաժեշտության: Համաշխարհային պատմության մեջ արդեն հայտնի են այդպիսի բազմաթիվ դեպքեր:

Մինգեչաուրյան ճգնաժամը հարվածեց ոչ միայն այդ պետության էներգետիկ համակարգին, այլ կաթվածահար արեց ողջ Ադրբեջանը: Հայտնի է, որ այդ անջատումների հետեւաքով ձախողվել է նաեւ Արցախից ոչ շատ հեռու այս օրերին անցկացվող ռազմական զորավարժությունները: Ընդհատվել էր ոչ միայն ջրամատակարարումը, բանակին ու բնակչությանը, այլեւ գազի ու նավթի արտադրությունը ու դրանց արտահանումը:

Նորից պետք է կրկնեմ, որ Ադրբեջանի այսպես կոչված էներգետիկ հզորությունը իրականում միֆ է, վերջինս չունի էներգետիկ անվտանգության կայուն համակարգ: Այդ երկիրը մեկ տնտեսության պետություն է, որը ի վիճակի է միայն զբաղվել նավթի ու գազի արտադրությամբ ու արտահանմամբ: Վերջինիս էլեկտրաէներգետիկ կայունությունը կախված է գազի արտադրության հզորություններից ու նույնիսկ ավելի խոցելի է քան նավթային համակարգը: Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի այս հանգամանքը եւ այն ի գիտություն ունենա Ադրբեջանի հնարավոր ագրեսիան հետ մղելու ժամանակ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՌՆ, ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՈԳԵՎՈՐԻՉ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՈՐ ՀԱՅՐԱՊԵ՞Տ»…

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՈՐ ՀԱՅՐԱՊԵ՞Տ»...

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Ես չեմ կարծում, որ Արցախը որևէ հրամանագրով է կորսվել, կամ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու։ Իմ խորին համոզմամբ՝ այս...

ԿարդալDetails

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական