Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՅԱՑԱՎ ԼԻԼԻԹ ՄՌԱՎՅԱՆԻ «ՕՐԱԳԻՐ» ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

22/06/2018
- 22 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Երգի պետական թատրոնում վերջերս տեղի ունեցավ Լիլիթ Մռավյանի «Օրագիր» ձայնասկավառակի շնորհանդեսը, ապաՙ համերգային երեկոն: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատանի երգչուհին, այս ձայնասկավառակն իր ստեղծագործական գործունեության առաջին փուլի ամփոփումն էր եւ կարծես իր օրագիրը լինի:

Ձայնասկավառակում ներառված է 7 երգ, որոնցից Լիլիթը որպես իր ամենասիրելի երգեր առանձնացրեց «Մայրիկը» եւ «Հայրիկը». «Այս երգերն ինձ համար յուրահատուկ են, քանի որ նվիրված են ծնողներիս եւ ամեն անգամ մեծ հուզմունքով եմ կատարում»:

Լիլիթը երգել սկսել է 7 տարեկանից եւ առաջին քայլը մեծ բեմում կատարել է 2014թ-ին Մոսկվայումՙ Կրեմլի մեծ համերգասրահում, «Armenian Music Awards» ամենամյա ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ:

Նշենք, որ Լիլիթ Մռավյանը մասնակցել է «Окно в Европу», «Звездопад талантов», «Золотая нота», «Салют талантов», «Отрытая Европа», «Салют талантов», «Антураж», «Ярославская мозаика», «Берега надежды», «Шоумир», «Золотая нота», «Международная ОЛИМПИАДА искусств» եւ այլ միջազգային մրցույթներիՙ զբաղեցրել ինչպես առաջին հորիզոնականը, այնպես էլ արժանացել Գրան պրիի: Թե որն է իր հաջողության գաղտնիքը, Լիլիթն ասաց. «Քանի որ ես մեծ սիրով եմ անում իմ գործը, հավանաբար հենց դա էլ գնահատվում է հանրության եւ մասնագետների կողմից: Բայց յուրաքանչյուր հաջողության ամենակարեւոր գրավականն աշխատասիրությունն է, առանց որի անհնար է հաջողության հասնել»:

Լիլիթը նկարահանվել է ռեժիսոր Գրիգ Վահրամյանի «Ապրել խաղաղ» երգի տեսահոլովակում, նաեւ շոուբիզնեսյան հայ երգիչների հետՙ Կարեն Մարգարյանի «Հազար գույներ» տեսահոլովակում:

Լիլիթ Մռավյանը նկարահանել է երեք տեսահոլովակՙ «Լիլի», «Տիեզերական արագություններ» եւ «Բարի լույս», որոնցից վերջինըՙ Հայաստանում:

Ռուսաստանաբնակ երգչուհին ուրախությամբ նշեց, որ հենց «Բարի լույս» տեսահոլովակն առիթ հանդիսացավ հետագայում որպես հաղորդավար հանդես գալուն. «Երբ նկարահանում էինք իմ «Բարի լույս» տեսահոլովակը, ծանոթացա ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանի հետ, ով ինձ առաջարկեց վարելու ATV «Հայելուկ» ճանաչողական-ժամանցային հեռուստանախագիծը: Մեծ սիրով ընդունեցի առաջարկը եւ սկսեցինք նկարահանել հայկական արմատներ ունեցող տաղանդաշատ երեխաներին եւ պատանիներին, որոնք բնակվում են Հայաստանից դուրս եւ մեծ ձեռքբերումներ ունեն արտերկրում»: Անդրադառնալով գալիք ծրագրերին, Լիլիթը նշեց, որ պատրաստվում է ձայնագրել նոր երգեր, ինչպես նաեւ նկարահանել տեսահոլովակներ:

Ավելին, քանի որ Լիլիթը նվագում է ջութակ, դաշնամուր, ինչպես նաեւ տիրապետում թմբուկին, երգչուհու երաժշտական պրոդյուսեր Ադելինա Գրիգորյանը չբացառեց, որ ապագայում հնարավոր է հանդիսատեսը Լիլիթին բացահայտի այլ կողմից եւս:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՐՔԵՐԸ ՔՎԵԱՐԿՈՒՄ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ը ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ՏԱՍՆԱՄՅԱԿԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

«ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»-Ը ՏՈՆՈՒՄ Է ԻՐ ՏԱՍՆԱՄՅԱԿԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Լավատեսության ռեսուրս կա, և այն արդեն ակտիվանում է

17/10/2025

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների...

ԿարդալDetails

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական