Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕՐՀՆԵՐԳ

22/06/2018
- 22 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

«Հայաստան, երկիր դրախտավայր» Հայոց բոլոր դարերի, բոլոր ժամանակների համար

…1990-ական թվականների առաջին կեսին էր: Ավերիչ երկրաշարժի ծանր վերքերից դեռ տնքացող եւ թշվառության, ցուրտ ու մութի մատնված Լենինական-Գյումրու նախկին կուսքաղկոմի շենքի դիմաց, որը Լորիս Ճգնավորյանի կայացած հայտնի ուխտագնացությունից հետո նորոգվելու-վերականգնվելու եւ դառնալու էր Արվեստների ակադեմիա, այդ խնդրի հետ կապված մի երեւի ուրախալի առիթով փոքրիկ հանդիսություն էր: Մաեստրոն ինքը ներկա էր, խոսքելույթներ էին հնչում, ժողովուրդ էր հավաքվել: Հարթակում էր նաեւ մեր երկրում ԱՄՆ այն ժամանակ առաջին հավատարմատար տիկինը, եթե չեմ սխալվումՙ Ռոզմարի Ֆորսայթ: Նա ելույթ ունեցավ եւ կարծեմ ֆինանսական ինչ-որ աջակցության խոստում տվեց: Կողքին կանգնած տեղացի տղամարդ պաշտոնյան տիկնոջ ելույթից հետո համբուրեց նրա ձեռքը, ինչը սովորական ջենթլմենական հարգանքի ժեստ կարելի էր համարել: Բայց որքան խոր եղավ երկրիս համար քաղաքացուս ներքին վիրավորանքն ու նվաստացած լինելու զգացումը, երբ անմիջապես այդ կնոջ ձեռքը համբուրեց նաեւ քաղաքի պաշտոնատար… տիկնանցից մեկը: Մտքիս մեջ ինքն իրեն եկավ «Մեր հայրենիք թշվառ, անտեր»…

Գիտեք, խոսքը ուժ ունի: Իսկ հար ուղեկից կրկնվող խոսքը երեւի կարող է ճակատագիր գծել: Տվյալ դեպքումՙ մեր պետության ու ժողովրդի ճակատագիրը: Որքան էլ փոխած լինենք մեր ներկա պետական օրհներգի խոսքերը, միեւնույն էՙ բնագիրը, հիմքը Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգի» «թշվառ, անտեր»-ն է… Շատ է խոսվել, ասվել, որ այդ բանաստեղծության ո՜չ բառերը, ո՜չ երաժշտությունը մեզ ու մեր իրականության հետ որեւէ աղերս չունեն, որ պետական, ազգային օրհներգին հարիր չեն մահվան, մեռնելու, զոհվելու եւ նման հիշատակումներն ու տրամադրությունները: Որպես էականՙ նկատենք նաեւ, որ տվյալ բանաստեղծությունն իր բովանդակությամբ, ընդունելի թե ոչ ընդունելի, պատմական որեւէ կոնկրետ, համեմատաբար կարճատեւ իրավիճակի արտահայտություն է, մինչդեռ երկրի օրհներգը պետք է որ լինի առնվազն տեւական ժամանակի համար: Եվ միանգամայն տեղին, արդարացված ու կատարման համար պարտադիր է դեռ 2006 թվականից գոյություն ունեցող ՀՀ օրենքը «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին», որի անցումային դրույթ հոդված 11-ով սահմանվել է, որ «Մեր հայրենիք»-ը որպես օրհներգ ուժի մեջ է մինչեւ հանրապետության նոր օրհներգի տեքստն ու երաժշտությունը օրենքով սահմանելը: Եթե չեմ սխալվում, ի սկզբանե էլ այն որպես ժամանակավոր է ընդունված եղել մեր ինչպես առաջին, այնպես էլ ներկա երրորդ հանրապետության համար:

Այսպիսով, արդեն 12 տարի էՙ խնդրի առաջին կողմըՙ առկա օրհներգը փոխելու անհրաժեշտությունը, օրենքի ուժով դադարել է ապացուցման կամ վիճարկման առարկա լինելուց, եւ խնդիրը միայն նոր օրհներգի ընտրությունն է: Ակնհայտ է, որ այդ հարցի, առաջարկվող տարբերակների քննարկումները պետք է մնան հասարակական ու պետական շրջանակների օրակարգում, բայց դարձյալ չպետք է հանգեցնեն հապճեպ որոշման: Վերջին հաշվով ընտրվելիք երաժշտությունն էլ, բառերն էլ երեւի պետք է ճանապարհ անցած լինեն ու բխեն ամեն հայի սրտից: Ու ճիշտ են ասում, այնպիսի օրհներգ լինի, որ լսելիս ոտքի կանգնես:

…«Ազգի» մշակութային հավելվածում (2017.11.03) տեղեկացրել ենք անցած աշնանը Գյումրու Սբ. Աստվածածին-Յոթվերք եկեղեցում ՀՀ ժողովրդական արտիստ, նաեւ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը կրող Հասմիկ Պապյանի բացառիկ համերգից, որտեղ նա Կոմիտաս էր երգում: Համերգի ավարտին նա երգեց «Հայաստան, երկիր դրախտավայր»… Եվ երբ հպարտ ու սրտաթունդ հնչում էր եզրափակիչ «Հայաստա՜ն, Հա՜-յաստա՜ն…», բոլորը միասին ինքնաբերաբար ոտքի կանգնեցին: Պահն այնքան վեհ էր: Նաեւ հենց այն էր, ինչ ինքս միշտ մտածել էի: Երաժշտությունըՙ հանդիսավոր, վեհ, բառերըՙ արժանապատիվ, հպարտ: Մարդկության, քաղաքակրթության մեջ բոլոր ժամանակների Հայաստանի տեղի ու դերի գիտակցմամբ, Հայոց բոլոր ժամանակների ու հայոց հավերժության համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՍԵՐՎԱՏԻՈՒՍԻ ԲԱՆԱԼԻՆ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԻԴ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՋՈՐՋ ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸՙ «ԵՐԵՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԸ»

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՋՈՐՋ ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆԻ ՆՈՐ ԳԻՐՔԸՙ «ԵՐԵՎԱՆԻ ՆԱՀԱՆԳԸ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Կարգալույծ եղած անձն այլևս չի կարող կատարել պատարագ կամ ծես. Ռուբեն Մելիքյան

21/10/2025

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Մի քանի թեզ՝ Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ) հարցով՝ ըստ իմ իմացածի։ Եթե գրածներս սխալ...

ԿարդալDetails

Ինչու՞ են Բաքուն ու Երևանը պայմանավորվել հենց Ղազախստանից ցորենի տարանցման ու ներկրման մասին, այլ ոչ թե, օրինակ, Ռուսաստանից. վերլուծություն

21/10/2025

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական