Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՍԵՐՎԱՏԻՈՒՍԻ ԲԱՆԱԼԻՆ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԻԴ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ»

22/06/2018
- 22 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Մաստրիխտ, Հոլանդիա

(սկիզբըՙ 15. 06.2018- ի համարում)

Ժամը 11- ը մոտենում է: Մաստրիխտի սուրբ Սերվատիուսի եկեղեցում, սրբի աճյունատուփը հսկող 4 հոգեւորականները, որ անշարժ էին այնքան, ասես մադամ Տյուսոյի մոմե արձաններ լինեին, շունչ առան, անձայն հեռացան: Եկեղեցին սկսեց լցվել: Սուրբ Սերվատիուսի տասնօրյակի նախավերջին օրն էՙ պատարագ մատուցելու պատիվը հայ հոգեւորականներին է տրված: Իմ առջեւիՙ « նախօրոք պատվիրված է» գրությամբ երեք կարգերի նստատեղերը, ակնհայտ էրՙ հոլանդացի պաշտոնյաները լրացրեցին: Բելգիային, Գերմանիային սահմանակից Լիմբուրգի նահանգը, նրա մայրաքաղաք Մաստրիխտը, նրա բնակիչները, որոնք լեզվամշակութային առումով գերմանական դրոշմ էլ ունեն, ընդգծված տարբերվում ենՙ գոնե իմ ճանաչած գերմանացիներից: Մաստրիխտցիները խոնարհ են: Հյուսիս-արեւմտյան Գերմանիայում երբեւէ չեմ նկատել, որ տեղացիները եկեղեցում նստելուց առաջ կիսածնրադրեն: Դիմացս կանգնած 60- ամյա գեղեցիկ զույգը, խնամված տեսքից զատ, առաջինը դրանով ուշադրությունս գրավեց, հետո նկատելի դարձավ, որ նստելուց առաջ նույն շարժումն անում են նաեւ երիտասարդները: Սուրբ Սերվատիուս եկեղեցու ուղղանկյուն, երկար սրահի աջ կողմի նստարանին իրենց տեղն են զբաղեցնում Ամստերդամում ՀՀ պատվո հյուպատոս Ռոբերտ Հանս Զիկը, Նիդեռլանդների Թագավորության Լիմբուրգի նահանգապետ, թագավորի հանձնակատար Թեո Բովենսը, ՆԹ-ում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը, Մաստրիխտի սուրբ Կարապետ եկեղեցու ծխական խորհրդի անդամ, «Անի» համայնքի ատենապետ Լեւոն Սարգիսը, ՆԹ-ում ՀՀ հյուպատոս Անդրանիկ Գրիգորյանը, ՌԴ պատվո հյուպատոսը: Երկրորդ, երրորդ շարքերում տեղ են գրավում հոլանդացի պաշտոնյաներ, հոլանդահայ համայնքային գործիչներ:

Քյոլնի սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու «Կոմիտաս» երգչախումբըՙ Արտակ Ոսկանյանի խմբավարությամբ, Իրինա Տաբակերի նվագակցությամբ, առաջինը ձայնավորեց լռությունը: Հայկական հնչյուններն օծեցեցին հսկա եկեղեցին, ու դրանց խիստ ներդաշնակ, հոլանդահայ ու հոլանդացի հոգեւորականների ուղեկցությամբ, Գերմանահայոց առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, Քյոլնի հայ համայնքի հոգեւոր հովիվ Վահրիճ քահանա Բաղդասարյանը բարձրացան խորանՙ մատուցելու սպասված պատարագը:

«Մեծ պատիվ է, որ դուք այստեղ եք», հայ հոգեւորականներին, երգչախմբին, Ռուրմոնդի կաթողիկե առաջնորդարանի ճեմարանի ռեկտոր Լամբերթ Հենդրիքսին, եկեղեցում ներկա տարբեր երկրների պաշտոնյաներին, ուխտավորներին ողջույնի խոսք հղելով ասաց սուրբ Սերվատիուսի տաճարի տեսուչ, Մաստրիխտի կաթոլիկ փոխառաջնորդ Ջոն Դաութցենբերգը (John Dautzenberg ): Սերվատիուսը, ինչպես դուքՙ շատերդ, եկել էր այստեղ Հայաստանից, մեզ կամրջում է նրա քարոզած քրիստոնեական հավատը: Ավանդության համաձայնՙ Սերվատիուսը Պետրոսից էր ստացել բանալին, ինձ մոտ էլ մի բանալի կա, որ փոքր է, բայց այս շենքում 120 դուռ է բացում, այդ թվումՙ Սերվատիուսի դամբարանի դուռը: Այս բանալին նաեւ ձեզ է պատկանում», ասաց հոլանդացի հոգեւորականըՙ խոսքն ուղղելով Մաստրիխտի հայ համայնքին, հայ հոգեւոր դասի ներկայացուցիչներին, հայերին ընդհանրապես:

Երկնափեշՙ սեւ-սպիտակ հանդերձի վրայից սեւՙ նեղ կարմիր երիզներով վերնազգեստ հագած կաթոլիկ հոգեւորականը, հայր Սերովբեի հետ ողջագուրվելուց հետո, նրան շնորհեց պատարագելու պատիվը: «Կոմիտաս» երգչախումբն անշուշտ իր հանդերձանքի սեւ ու սպիտակը չէր համապատասխանեցրել հոլանդացի հոգեւորականների հանդերձների նույնագույն պահանջին, այդպես է երեւի «հանդարտեցնում» հայ հոգեւոր դասի հանդերձների շքեղ գույների հրավառությունը, իսկ իր համեստ երկգույնին հակադրում էր ձայների բազմերանգությամբ: Այդ գույները, օդում ճախրելով, բեմ էին հասնում ոչ միայն պատարագիչի աղոթքն երանգավորելու, այլեւ, ասես բուրվառի վերուվարումներում հսկում էին խնկաբույրի չափաբաժինը: Հայ եկեղեցականների հանդերձի մանուշակագույնն ու ծիրանագույն – կարմիրն այդ օրն առավել ընդգծված շքեղ էրՙ հար նման մագաղաթյա մատյաններում հայտնի ու անհայտ գրիչներիՙ հավերժությանը պահ տված գույներին: «Պատահականությու՞ն է սա, թե՞ խորհրդանշական, որ սուրբՙ հայերեն տարբերակով Սերովբե- Սերվատիուսին նվիրված պատարագը մատուցելու պատիվն ինձՙ Սերովբեիս է տրված, ասաց Գերմանահայոց առաջնորդըՙ շեշտադրելով, թե խորախորհուրդ այդ եկեղեցում պատարագ մատուցելով, ինչո՞ւ չէ, որպես կարթողիկե սրբի, հայցում ենք սուրբ Սերվատիուսի բարեխոսությունը նաեւ: Գերմանահայոց առաջնորդն իր երկլեզուՙ հայերեն եւ գերմաներեն քարոզում հիշատակեց այնուհետ սուրբ Թադեոսին ու Բարդուղիմեոսին, որ Քրիստոսի լույսը բերեցին Հայաստանՙ առաքելական անուն տալով մեր եկեղեցուն, որ առաջին հերթին սուրբ Էջմիածինն է, որ ներշնչել, ոգեւորել, հուզել է շատերին, համախմբել աշխարհասփյուռ հայերին, իսկ Վահան Թեքեյանին շնորհ տվել ձեւակերպելու դրա խորհուրդն իր հայտնի բանաստեղծության մեջ: «Երբ մենք ասում ենք սուրբ Էջմիածին, հասկանում ենք ոչ միայն մեր հոգեւոր կենտրոնը, այլ յուրաքանչյուր հայ եկեղեցի, որտեղ պատարագի ընթացքում Հիսուս իջնում է երկնքից, եւ մենք վերապրում ենք Էջմիածնի խորհուրդը», գերմաներեն ձեւակերպեց Սերովբե վարդապետը:

Քրիստոնեական ողջույնը միմյանց փոխանցելու պահին, երբ 3- րդ շարքում նստած հոլանդացիները հերթով շրջվեցին մեզՙ 4- րդ կարգում կողք կողքի նստած հայերիսՙ գրկախառնությամբ «Քրիստոս մեր մեջ» արտասանելու, զգացի, որ սիրո հետ ուրիշ վեհ բան էլ կար նրանց աչքերում: Երախտագիտություն, որ մեր հայրենակիցն հենց իրե՛նց երկրում Քրիստոսի լույսն ու սերը ճանաչեցնելու առաքելություն ստանձնելով, մեզՙ աշխարհագրությամբ հեռավորներիս մերձավոր է դարձրել այսքան: Պատարագն ավարտվել էր արդեն, իսկ ես զգում էի հոլանդացիների տաք հայացքը, հարգանքը, մեծարանքը այդ օրն հայերիս հանդեպ:Պատարագի ավարտին Հայաստանի դեսպանին հարցրեցի, թե արդյոք նկատե՞լ էՙ սուրբ Սերվատիուսի հայ լինելու հանգամանքը որեւէ ազդեցություն ունի՞ երկու երկրների, ժողովուրդների հարաբերությունների վրա:

«Առաջնային տպավորությամբ ՙ թե՛ մեր հայրենակիցների, թե՛ տեղացիների շրջանում տեղեկացվածության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի առումով, կարելի է ավելին անել: Պատմական այն դերակատարումը, որ հոգեւոր, արժեքային առումով սուրբն ունեցել է, կարծում եմ, կարեւոր է, որի շուրջ միգուցե կարելի է հետագայում նաեւ ավելի խոսել:

Այն կարծիքի չեմ, թե Հայաստանում կամ հայության շրջանում որեւէ մեկը տեղյակ չէ: Այն տեղացիները, որոնք առավել լավ են ծանոթ պատմությանը, առավել լավ են ծանոթ ժողովուրդներին, նրանց ստեղծած մշակութային արժեքներին, թե՛ իրենց մայր երկրում, եւ թե՛ երկրից դուրս, առավել իրատես եւ ճշմարիտ են գնահատում նմանատիպ հանգամանքները, եւ մարդիկ, որոնք հնարավորինս տեղյակ են մեր ժողովրդի պատմությանը, անցած ուղուն, վստահ եմ, որ անհամեմատ ավելի խոր հարգանքով են վերաբերվում ոչ միայն ժողովրդին, այլեւՙ նրա յուրաքանչյուր մասնիկին:

Բոլորիս օրակարգում կարեւոր տեղ պիտի զբաղեցնի նաեւ այսպիսի երեւույթների մասին խոսելը, օտարներին ճանաչել տալը, ներկայացնելը: Այն կարծիքին չեմ, որ այս մասով աշխատանք արված չէ, բայց կարծում եմ, որ հետագայում ավելին անելը միայն նպաստավոր կլինի», կարծիք հայտնեց ՆԹ- ում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը : (Զարմանալի է սակայն, որ հիշյալ դեսպանության կայքէջում չգտանք այդ իրադարձությունը լուսաբանող որեւէ տեղեկատվություն, որեւէ լուսանկար):

Սուրբ Սերվատիուսի տաճարում պատարագին մասնակցում էր նաեւ հոլանդիահայ հոգեւորական Պերճ սարկավագ Ասատուրյանը: Անթիլիասում կրթություն ստացած Ասատուրյանը մեր հետաքրքրասիրությանն ի պատասխան ոգեւորությամբ էր պատմում, թե ամեն տարի հոլանդացիները հայերին հրավիրում են Սերվատիուսի տոնին մասնակից դառնալու, թափորի երթին միանալու: Նրա իրազեկմամբ Լիմբուրգի նահանգում 600-700 հայ է բնակվում, իսկ Մաստրիխտի «Անի» համայնքը 50 ակտիվ անդամ ունի:

Քյոլնից Մաստրիխտ ժամանած հայերին հատուկ ջերմությամբ քաղաքի դարպասների մոտ դիմավորելու եկած տեղի հայերը Ս. Կարապետ եկեղեցու սրահում հյուրասիրելու առիթ էին գտել: «Անի» համայնքի կանայք խոհանոցում լավ մրցակցել էին, բայց կարեւորի մասին ոչ ոք չէր մոռացելՙ «Կոմիտաս» երգչախմբի ելույթն ունկնդրեցին, հիմա հերթը Հաագայից ժամանած «Աբովյան» մշակութային միության պատանեկան երգչախմբինն է: Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը, «Ապրիլ 24 կոմիտեի» քարտուղար Ինգա Դրոստը, «սուրբ Գրիգոր Նարեկացի» դպրոցի տնօրեն Վահան Ավագյանը, Հոլանդիայի տարբեր անկյուններից սուրբ Կարապետ եկեղեցում ներկա հայերը առանձնահատուկ սիրով էին ուղեկցում հայկական երգ հնչեցնող պատանեկան այդ երգչախմբին, որի ծրագիրն այդ օրը մի թեմա ուներ. «Հայրենիքը քեզ կանչում է, դեպի տունՙ Հայաստան», զնգում են երգի բառերը, որ գոնե այդ պահին համոզում են: Սուրբ Սերվատիուսը հայերի ու Հայաստանի տեղը Հոլանդիայում մոռանալ չի տա, մյուսներին արտոնելով երկիր վերադառնալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՔՈՒՆ ԵՎՐՈԽՈՐՀՐԴԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԿՏԻՎ ԼԻՆԵԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Հաջորդ գրառումը

ՕՐՀՆԵՐԳ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՕՐՀՆԵՐԳ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին. Փաշինյան

21/10/2025

Կիրակի օրը Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ եւ Անմահ Պատարագին

ԿարդալDetails

Նոր մանրամասնություններ Ծիծեռնակաբերդում արձանագրված վանդալիզմի կապակցությամբ. Հայկ Դեմոյան

21/10/2025

ՀԺՄ-ն պահանջում է հետ կանչել «Շողակաթ»-ը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու օրինագիծը

21/10/2025

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից

21/10/2025

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական