Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԸ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԱՆԴՐԱՏԼԱՆՏՅԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆԸ

08/06/2018
- 08 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Մաքսատուրքերի իրական նպատակները

Եվրոմիության երկրներից ներմուծվող պողպատի եւ ալյումինի վրա 25 տոկոս եւ 10 տոկոս մաքսատուրք հաստատելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հերթական հարվածն է անդրատլանտյան համերաշխությանը: Եվրոպացիների համար հունիս 1-ից ուժի մեջ մտած այդ որոշումն անակնկալ չէր:

Եվրոպական դաշնակիցների հետ ԱՄՆ-ի առաջին բախումը տեղի ունեցավ մեկ տարի առաջ, երբ Թրամփը հայտարարեց մոլորակի կլիմային նվիրված Փարիզյան համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին: Այդ քայլն ամենից շատ հիասթափեցրեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին: Նա հայտարարեց, որ իր երկիրը եւ ԱՄՆ-ի մյուս գործընկերները կշարունակեն համաձայնագրի պայմանները կատարել առանց ԱՄՆ-ի մասնակցության:

ԱՄՆ-ի եւ իր դաշնակիցների կարծիքները հերթական անգամ հակադրվեցին մի քանի ամիս անց, երբ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք եւ որոշեց դեսպանատունը տեղափոխել այնտեղ: Ավելի վաղ, Թրամփը հայտարարել էր, որ Երուսաղեմը վիճելի տարածք է Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ: Եվրոմիությունը դատապարտեց Թրամփի որոշումը եւ հրաժարվեց մասնակցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը:

Հետո եկավ Իրանի հերթը: Այդ երկրի միջուկային բազմակողմ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը եւս մեկ հարված էր դաշինքին: Ինչպես վերոնշյալ դեպքերում, այս անգամ եւս Եվրոմիությունը փորձեց Թրամփին համոզել դուրս չգալու համաձայնագրից: Եվրոմիությունը հակված է շարունակելու Իրանի միջուկային համաձայնագրի գործունեությունը, նույնիսկՙ առանց ԱՄՆ-ի մասնակցության:

Արտաքին քաղաքականության եւ առեւտրի ոլորտներում ԱՄՆ-ի ու Եվրոմիության բոլոր տարաձայնությունները վկայում են, որ չնայած արտաքին քաղաքականության եւ հակաահաբեկչական պայքարի գործում դաշնակիցների ընդհանրություններին, ԱՄՆ-ը եւ Եվրոպան ունեն հակադիր մոտեցումներ. մինչ ամերիկացիները խոսում են «առաջին հերթին ԱՄՆ»-ի մասին, Եվրոպացիները կարեւորում են «բազմակողմ» հարաբերությունները:

Մեքսիկայից, Կանադայից ու Եվրոմիությունից պողպատի եւ ալյումինի ներմուծման վրա բարձր մաքսատուրքեր հաստատելու որոշումը Թրամփը փորձում է արդարացնել նրանով, որ այդ ներմուծումները վնասում են ԱՄՆ-ի արդյունաբերությանը: Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը , մայիսի 3-ին խոսելով Թրամփի որոշման մասին, նրա մաքսատուրքերն անվանեց ներհովանավորչության արտահայտություն եւ խոստացավ, որ վեճը հարթելու նպատակով Եվրոմիությունը հայցով կդիմի Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը:

«Միանգամայն անթույլատրելի է, որ համաշխարհային առեւտրի հարցերի կարգավորմման նպատակով որեւէ երկիր ձեռնարկի միակողմանի սահմանափակիչ միջոցներ»: Յունկերը հայտարարեց, որ ԱՄՆ-ը Եվրոպային ուրիշ ելք չի թողնում, բացի պատասխան քայլերի ձեռնարկումից եւ ամերիկյան որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումից: «Մենք ԵՄ շահերը կպաշտպանենք համաշխարհային առեւտրի պայմաններին լիովին համապատասխան»:

ԵՄ առեւտրի հանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը իր հերթին հայտարարեց, որ եվրոպացիները երկու ամիս շարունակ փորձել էին տարհամոզել Թրամփին: Բայց ԱՄՆ-ը մաքսատուրքերը որպես լծակ օգտագործեց Եվրոմիության վրա ճնշում գործադրելու եւ զիջումներ կորզելու նպատակով: «Մենք գործերն այդ ձեւով չենք վարում, մանավանդՙ վաղեմի դաշնակիցների եւ գործընկերների հետ», ընդգծեց Մալմստրյոմը:

Եվրոհանձնաժողովը նախապես պատրաստել է 6,4 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ ամերիկյան այն ապրանքների ցանկը, որոնց վրա կհաստատվեն մաքսատուրքեր: Ըստ որում, արդեն հունիսի 20-ից Եվրոպան կարող է մաքսատուրքեր սահմանել տարեկան կտրվածքով 2,8 մլրդ եվրո արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա: Դրանց թվում են Harley-Davidson մոտոցիկլետները, ջինսերը, սիգարետները, առագաստավոր զբոսանավերը:

Այժմ խնդիրն այն է, թե որքան երկարաժամկետ կլինեն Եվրոմիության մաքսատուրքերը եւ արդյոք չե՞ն դառնա անդրատլանտյան առեւտրական պատերազմի պատճառ:

Ավելի վաղ, եվրոպացիները սպառնացել էին պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի դիմաց իրենք եւս որոշ մաքսատուրքեր հաստատել: Ի պատասխան, ամերիկացիները սպառնացել էին բարձր մաքսատուրքեր հաստատել եվրոպական ավտոմեքենաների ներմուծման վրա, ինչը կարող է լուրջ հարված հասցնել առաջին հերթին Գերմանիայի ավտոմոբիլաշինությանը:

Մեքսիկան իր հերթին պատրաստել է պատասխան ցուցակ: Երկրի կառավարությունը խոստացել է մաքսատուրքեր հաստատել ամերիկյան այնպիսի ապրանքների վրա, ինչպիսիք են պողպատը եւ խողովակները, խնձորի, հատապտուղների, խաղողի, սթեյքի եւ բազմազան պանրատեսակների վրա, որոնց ընդհանուր գինը համադրելի է ամերիկյան նոր սակագների հետ:

ԱՄՆ-ի ներմուծական մաքսատուրքերի հաստատմանն արագորեն արձագանքեցին նաեւ Կանադայում: Օտտավայում հայտարարեցին պատասխան միջոցների մասին: Խոսքը 16,6 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծման սահմանափակումների մասին է: Վերջիններս կարող են ուժի մեջ մտնել արդեն ընթացիկ տարվա հուլիսի մեկին: Կանադայի կառավարության պատրաստած ցանկի մեջ մտնում են մասնավորապես ամերիկյան արտադրության վիսկին, թխկու օշարակը, մազերի լաքը, նարնջահյութը:

Չնայած կողմերի արած հայտարարությունների որոշակի նմանություններին, ԱՄՆ-ի, Կանադայի, Մեքսիկայի եւ ԵՄ-ի առեւտրական փոխհարաբերություններն ունեն էական տարբերութուններ:

ԱՄՆ-Կանադա-Մեքսիկա եռանկյունու դեպքում խաղասեղանին դրված է Հյուսիս-ամերիկյան ազատ առեւտրի գոտուՙ NAFTA-ի ճակատագիրը: Ներմուծման մաքսատուրքերը կոչված են ճնշում գործադրելու դաշնակիցների վրա եւ ԱՄՆ-ի համար առավել ձեռնտու պայմաններ ապահովելու առեւտրական նոր համաձայնագրերի կնքման դեպքում: Դեռ այս տարվա ապրիլին նախագահ Թրամփը սպառնացել էր Մեքսիկայի նկատմամբ խզել NAFTA համաձայնագիրը, եթե այդ երկիրը վերջ չդնի անօրինական ներգաղթին եւ թմրադեղերի անդրսահմանային առեւտրին:

Բացի դրանից, ԱՄՆ վարչակազմը ավելի լուրջ պահանջներ է ներկայացնում համաձայնագրի մասնակիցներին: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին հղած ուղերձում նախագահ Թրամփը պահանջում է առեւտրական ազնիվ գործարքների կնքումՙ հակառակ դեպքում սպառնալով, որ դրանք առհասարակ չեն լինի: Թրամփի խոսքերով, տասնամյակներ շարունակ մյուս երկրները շահել են ԱՄՆ-ի հետ առեւտրից, իսկ այժմ հարկավոր է վերջ դնել դրան:

Ավելի վաղ Թրամփը Մեքսիկային եւ Կանադային խոստացել էր պողպատի եւ ալյումինի մաքսատուրքեր չհաստատել, եթե կնքվի NAFTA-ի նոր համաձայնագիր, քանի որ գործող համաձայնագիրը ձեռնտու չէ ԱՄՆ-ին: Ապրիլի կեսերին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարեց, որ Կանադան եւ Մեքսիկան պարտավոր են NAFTA-ի նոր համաձայնագիր կնքել մի քանի շաբաթվա ընթացքում:

Ի դեպ, NAFTA-ի վերանայումը Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի գլխավոր խոստումներից մեկն էր եղել: Հատկանշական է, որ չնայած առեւտրական փոխհատուցման մասին Օտտավայի արած հայտարարություններին, Կանադան պատրաստ է զիջումներ անել ԱՄՆ-ին:

Հյուսիսամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հունիսի 1-ից առաջ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Մեքսիկայի ղեկավարները փաստորեն արդեն համաձայնության էին եկել նոր NAFTA-ի անհրաժեշտության առնչությամբ: Մասնավորապես համաձայնեցվել էր ավտոմոբիլային մաքսատուրքերի հարցը: Սակայն վերջին պահին Դոնալդ Թրամփը քննադատել էր պատրաստված փաստաթուղթը եւ այն ուղարկել լրամշակման:

Եթե հյուսիսամերիկյան երկրների միջեւ փոխհամաձայնության հնարավորությունները նշմարելի են, ապա ԱՄՆ-ի ու Եվրոմիության փոխհարաբերությունները վկայում են առեւտրական պատերազմի նախնական փուլի մասին, որտեղ քաղաքական հավակնություններն ակնհայտորեն գերակշռում են տնտեսականների նկատմամբ: ԱՄՆ վարչակազմը չի թաքցնոմ, որ ԵՄ-ի վրա ճնշում գործադրելով ինքը ձգտում է առավել գլոբալ նպատակների, ինչպիսիք են էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունից Եվրոմիության հրաժարումը եւ Չինաստանի հանդեպ ավելի կոշտ դիրքորոշման որդեգրումը:

Բացի դրանից, առեւտրի մաքսատուրքերը հաստատվում են Եվրոպայում ԱՄՆ-ի գլխավոր դաշնակից Մեծ Բրիտանիայիՙ ԵՄ-ից դորս գալու պայմաններում, ինչը էլ ավելի է խճճում իրավիճակը: Թրամփի գործողությունները մոտեցնում են առեւտրական պատերազմը վաղեմի դաշնակիցների հետ, նշում է Լոնդոնի The Financial Times թերթը:

Իրենքՙ ամերիկացիները, պնդում են, թե իրենց գործողությունները տրամաբանական են: ԱՄՆ առեւտրի նախագահ Ուիլբուր Ռոսը հենց Մեքսիկայից, Կանադայից եւ ԵՄ-ից ներմուծվող մետաղների մաքսատուրքերը արդարացնում է նրանով, որ չինական պողպատի եւ ալյումինի նշանակալի մասը ԱՄՆ է հասնում երրորդ երկրների միջոցովՙ զերծ մնալով հակադեմպինգային տուրքերից:

Հատկանշական է, որ սկզբում Թրամփը պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի հաստատումը բացատրում էր նրանով, որ Չինաստանը համաշխարհային շուկան հեղեղում է էժան մետաղներով, սակայն կոնկրետ մաքսատուրքեր հաստատվեցին ոչ թե Պեկինի նկատմամբ, որի հետ ԱՄՆ-ը շարունակում է անդրկուլիսյան բանակցություններ վարել, այլ եվրոպական երկրների նկատմամբ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԻ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸՙ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

Հաջորդ գրառումը

«ՔԵԶԻ ՀԱՄԱՐ Կ՛ԱՂՕԹԵՄ, Ո՛Վ ԱՂՕԹՔԻ ՔԱՂԱՔ…»

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

«ՔԵԶԻ ՀԱՄԱՐ Կ՛ԱՂՕԹԵՄ, Ո՛Վ ԱՂՕԹՔԻ ՔԱՂԱՔ...»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական