Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԻ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸՙ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

08/06/2018
- 08 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Այս օրերին Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունի եւ ցմահ բանտարկվածների գործով ներման դիմումները քննող հանձնախմբի անունով հազարավոր նամակներ են ուղղվում թուրք-ամերիկյան ազդեցիկ կազմակերպություններից, ուր պահանջվում է ներում չշնորհել ամերիկյան Սենտ Լուիս Օբիսպո բանտում ցմահ ազատազրկված, հայազգիՙ Համբիկ (Հարրի) Սասունյանին: Թուրքական Daily Sabah պարբերականի անգլերեն կայքէջը, ինչը մոլլայի «հարայ» կանչելու առաքելություն է ստանձնել այս հարցում, հերթական անգամ դիմել է Մ. Նահանգներում Թուրքիայի դեսպանությանը ու լոբբիստական խմբերինՙ հուժկու կերպով հակազդելու Սասունյանի ներման հայցը քննարկող հանձնախմբի վրա: Հիշեցնեմ, որ ներման հարցով Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության խորհրդի նիստը տեղի է ունենում 18 ամիսների պարբերականությամբ, սկսածՙ 2006-ից, երբ Սասունյանին ներման (parole) իրավունք շնորհելու առաջին նիստը կայացավ: Հունիսի 29-ին, այդ խորհուրդը կրկին կքննի լիբանանահայ Համբիկ Սասունյանի գործը, որի կայացրած որոշումը կմերժի կամ կհաստատի Կալիֆորնիայի դեմոկրատ նահանգապետՙ Ջերրի Բրաունը: Նա արդեն 2017-ին, վետո կիրառելով, մերժել է 2016-ին Սասունյանին ազատ արձակելու հանձնաժողովի առաջարկը:

Հայ դատի ուխտյալ, «Արդարության մարտիկներ» գաղտնի խմբի զինվորագրյալ, 1981-ին Լիբանանից ԱՄՆ ներգաղթած Համբիկ Սասունյանը, ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982-ի հունվարի 28-ին, Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսՙ Քեմալ Արըքանին իր մեքենայում, կարմիր լույսի տակ կանգնած ժամանակ սպանելու համար: Սպանությունից հետո «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը զանգահարել էր տեղի լրատվամիջոցներին ու ստանձնել սպանության պատասխանատվությունը: Թեեւ սպանության հետաքննության ժամանակ դատախազները նշել էին, թե Սասունյանը սպանությունն իրականացրել է Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ գործված ցեղասպանության վրեժի մղումից դրդված, սակայն դատարանը հաշվի առավ քննիչի նրանից կորզած այն հայտարարությունը, թեՙ սպանությունը կատարվել է զոհի ազգային պատկանելության պատճառով, ինչը հիմք հանդիսացավ, որ 1984-ին նրան մեղադրեն առաջին աստիճանի ծանրության սպանության մեջ (թիվՙ 182 հոդված) եւ դատապարտեն ցմահ ազատազրկմանՙ առանց պայմանական ազատ արձակման իրավունքի: Նշենք, որ Սասունյանն ի սկզբանե մերժել էր հյուպատոսին սպանելու փաստը եւ միայն սպանությունից 20 տարի անցՙ 2002 թվականին, նա բանտից ազատվելու հնարավորության դիմաց խոստովանեց իր հանցանքը, նշելով, որ կիսում է Արըքանի ընտանիքի կորստի ցավը: Այս հայտարարությունից հետո միայն նրան շնորհվեց ներման հնարավորության համար խնդրագիր ներկայացնելու իրավունք, ինչի բավարարումը մերժվել է 2006-ից մինչեւ 2017- թվականների ընթացքումՙ չորս անգամ:

Սասունյանն արդեն 35 տարի է, ինչ կրում է իր պատիժը ամերիկյան ցմահ ազատազրկվածների բանտում: Այս տարվա հունվարին նա բոլորեց իր 55 տարին: Անցյալ տարվա հոկտեմբերին, աչքը որդու ճամփին, Փասադենայում վախճանվեց նրա մայրըՙ Ժորժեթ Սասունյանը: Հանցանքի կատարման պահին հայ վրիժառուն եղել է 19 տարեկան: Այս հասակը ամերիկյան չափանիշներով համարվում է դեռահասության տարիք, չնայած ընտրությանը մասնակցում ենՙ 18-ից: Միայն 21 տարեկանը լրանալուց հետո է անձը համարվում ծնողի խնամքից դուրսՙ ինքնաբավ քաղաքացի: Հաշվի առնելով այս հանգամանքը, եւ այն, որ սպանությունը ուղղված է եղել Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական արտաքին քաղաքական դեմՙ որի կուրսի իրականացնողն էր թուրք հյուպատոս Քեմալ Արըքանը, Կալիֆորնիայի նահանգապետը պարտավոր է սահմանագիծ քաշել սովորական ահաբեկչի եւ Հայկական հարցի ոտնահարման դեմ պայքարի ճարահատյալ, ծայրահեղ այս քայլի միջեւ:

Այսօր տարուբերվող թուրք-ամերիկյան քաղաքական հարաբերություների էլ ավելի սրացմանը հազիվ թե գնա Թրամփի վարչակարգը, առավել եւս թուրքերի համար զգայունՙ Սասունյանի գործով: Միեւնույն ժամանակ շատ մեծ է Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունի կախվածությունը ամերիկահայ էլեկտորատից, որի քվեն մեծաչափ կկանխորշվի Համբիկ Սասունյանի գործի նկատմամբ «այո» կամ «ոչ»-ի իր որոշումով: Ցավոք, հայ հասարակությունը պատշաճ հետեւողականություն չի ցուցաբերում մեծ հայորդու, հայ վրիժառուների վերջին բանտարկյալի ճակատագրի նկատմամբ: ՀՀ այսօրվա արտաքին քաղաքականության, ամերիկահայ համայնքի, հայկական լոբբիինգի, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ու ամերիկահայ իրավաբանների սեւեռուն ուշադրությունից չպետք է վրիպի Համբիկ Սասունյանի ազատության գործը:

Այսօր Հայ դատի նվիրյալն իր մեկուսարանում ապրում է Հայաստանով, այնտեղ ծավալվող դեպքերով, հետեւում մանավանդՙ արցախյան խնդրին, հայոց բանակի կայացմանը: «Հայ զինվոր» պարբերականին իր գրած նամակի վերջաբանը Աստծո կամոք թող օր առաջ իրողություն դառնա…

«Քո ցավը տանեմ` հայ զինվոր: Խոստանում եմ, որ վերադառնալով, եթե թույլատրեն, գոնե մի քանի օրով սահման կուզեմ երթամ եւ հսկեմ, պաշտպանեմ մեր երկրի սահմանը: Նույնիսկ հառաջացած տարիքիս մեջ` անելու եմ այդ: Հայրենիքիս զինվորն եմ ցմահ, այդ է սովորեցրել ինձ իմ հայու արյունը: Բանակի համար ամենակարեւորը դուն ես, հա՛յ զինվոր: Պատիվ բեր մորդ, սիրածիդ եւ ազգիդ: Ամեն ինչ քեզ համար է, Հայաստա՛ն, ամեն ինչ քեզ համար է, Մասի՛ս… Հայ զինվորը քեզ ծառայելու համար է ծնվել: Փա՛ռք Հայ զինվորին» :

Սիրով`

ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆ, Սեն Լուիս Օբիսպո բանտ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-Ն ԵՎ ԻՍՐԱՅԵԼ-ԻՐԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԱՆԴՐԱՏԼԱՆՏՅԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ԱՆԴՐԱՏԼԱՆՏՅԱՆ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական