Ուրբաթ, Հունիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՏՕ-Ն ԵՎ ԻՍՐԱՅԵԼ-ԻՐԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

08/06/2018
- 08 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Ստոլտենբերգ. «Պատերազմի դեպքում չենք օգնի Իսրայելին»

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գերմանական Der Spiegel հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը Իսրայելին չի օգնի Իրանի հետ նրա զինված հակամարտության դեպքում: Ըստ էության, նա կրկնել է այն, ինչ ասել էր գարնանը Վարշավայումՙ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Ստոլտենբերգի խոսքերը որոշակի հետեւությունների տեղիք են տալիս:

ՆԱՏՕ-ում ոչ պաշտոնապես քննարկվում է Իսրայելի եւ Իրանի հնարավոր պատերազմի հարցը: Սակայն, ինչպես նշել է Ստոլտենբերգը, Իրանի միջուկային բազմակողմ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ակնհայտ դարձան տվյալ հարցում դաշինքի մյուս մասնակիցների տարաձայնությունները: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ն հրաժարվել էր օգնել դաշինքի անդամ Թուրքիային, երբ վերջինս հայտնվել էր Սիրիայի պատերազմի հորձանուտում: Եվ դա դաշինքի ներսում հանգեցրել է լուրջ բարդությունների:

Ինչպես նշում է ամերիկյան National Review հրատարակությունը, ԱՄՆ-ի համար խնդիրն այն չէ, որ Թուրքիան կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից, այլ այն, որ կմնա այնտեղ: ՆԱՏՕ-ում որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնության հիման վրա, եւ Անկարան կարող էր յուրատեսակ տրոյական ձի դառնալՙ դժվարացնելով որոշումների ընդունումը եւ նվազեցնելով դաշինքի արդյունավետությունը: Նույն իրանական ուղղությամբ Թուրքիան չի պաշտպանի Թեհրանի նկատմամբ ՆԱՏՕ-ի հնարավոր ռազմական լուծումըՙ թեկուզ այն պատճառով, որ Թուրքիան Սիրիայի հարցում դաշնակցային հարաբերություններ ունի Իրանի եւ Ռուսաստանի հետ:

Բացի դրանից, քարտեզին նայելիս երեւում է, որ Իսրայելի եւ Իրանի պատերազմը կտրուկ կկփոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը եւ անխուսափելիորեն կառնչվի Թուրքիային: Ի դեպ, թե՛ Անկարան եւ թե՛ Թեհրանը վերջերս միասնաբար դատապարտեցին Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանությունն այնտեղ տեղափոխելու Դոնալդ Թրամփի որոշումը:

Անհաջողությամբ ավարտվեց Վաշինգտոն-Լոնդոն-Երուսաղեմ հակաիրանական առանցք ձեւավորելու վարչապետ Նաթանյահուի փորձը: Մեծ Բրիտանիան դեմ է Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի գործողության դադարեցմանը: Ինչ վերաբերում է ամերիկացի օրենսդիրներին, նրանք նախագահ Թրամփին արգելել են Իրանի դեմ որեւիցե ռազմական գործողություն ձեռնարկել առանց Կոնգրեսի թույլտվության:

Նման իրադրության պայմաններում Ստոլտենբերգը հրապարակեց մի ակնհայտ ճշմարտություն. Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ չէ, այլ ընդամենը գոծընկեր, իսկ Բրյուսելը չի կարող նրա համար երաշխավորել լիակատար անվտանգություն: Բացի դրանից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, դաշինքը Մերձավոր Արեւելքում չի մասնակցում ո՛չ հաշտության գործընթացներին, ո՛չ էլ ռազմական հակամարտություններին:

Ճիշտ է, Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի անմիջական մասնակցությամբ եւ Սաուդյան Արաբիայի հովանու ներքո Իսրայելի անուղղակի աջակցությամբ հայտարարություններ են արվում նոր «իսլամական հակաահաբեկչական կոալիցիայի» ստեղծման մասին, որն ուղղված է Թեհրանի դեմ եւ կապ չունի ՆԱՏՕ-ի հետ: Իսրայելի համար դա ուրիշ ուղղություն է: Ինչպես մի անգամ ասել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, խոսքը ռազմավարական շահերի յուրատեսակ կոալիցիայի ձեւավորման մասին է, որոնք միավորում են Իսրայելը եւ չափավորական սուննի արաբական պետությունները:

Նրա խոսքերով, դա ոչ թե դաշինք է, այլ իրադրության որոշակի նույնակերպ ընկալում եւ վտանգի ընդհանուր գիտակցում, ինչը լավ հիմք է դառնում համագործակցության համար: Ինչպես նշում է Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը , համագործակցությունը հնարավոր է, բայց Իրանի եւ հակաիրանական կոալիցիայի պատերազմը քիչ հավանական է, թեեւ Թեհրանի եւ Էր-Ռիադի դիմակայությունը երբեմն սպառնալի բնույթ է ստանում:

Նմանապես, քիչ հավանական է Իրանի եւ Իսրայելի անմիջական պատերազմը: Այլ բան է, եթե նկատի ունենանք Սիրիայի տարածքում այդ երկու պետությունների դիմակայությունը: Վերջինս գոյություն ունի, քանի որ Իսրայելը փորձում է թույլ չտալ իրանցիների դիրքերի ուժեղացում սեփական տարածքի մոտակայքում: Սակայն ընդհանուր առմամբ տարածաշրջանում ձեւավորվում է հետաքրքրական իրավիճակ:

ԱՄՆ-ը, որպես ուժի արտաքին կենտրոններից մեկը, կորցնում է իր մանեւրունակությունը: Ռուսաստանը, ընդհակառակը, ամրապնդում է իր դիրքերըՙ Թուրքիայի եւ Իրանի տարածաշրջանային առաջատար ուժեր դառնալու փորձերի պայմաններում: Սակայն այստեղ ՆԱՏՕ-ի երկրների նշույլն անգամ չի զգացվում, բացի Թուրքիայից, որն արեւմուտքցի գործընկերների հանդեպ իրեն պահում է ազատ էլեկտրոնի նման:

Ներկայումս տեղի է ունենում իրադրության վերաձեւում, երբ առավել ակնհայտ է դառնում Մոսկվայի զսպիչ դերը տարածաշրջանի իրադրության հետագա ապակայունացմանը խոչընդոտելու գործում: Ռուսաստանը հնարավորություն է ստանում տարածաշրջանում խաղարկելու ամենատարբեր խաղաքարտեր, ինչպես Մոսկվա-Անկարա-Թեհրան եռանկյունու մեջ, այնպես էլ Իրանի միջուկային բազմակողմ համաձայնագիրն ստորագրած ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների նկատմամբ:

Այսպիսով, իրականություն է դառնում Թել-Ավիվի համալսարանի պրոռեկտոր Էյալլա Զիսսերի այն կանխատեսումը, թե Իսրայելը նոր դաշինքների ձեւավորման դեպքում ստիպված կլինի հավասարակշռություն որոնել ԱՄՆ-ի հետ ավանդական դաշինքի եւ մյուս գործընկերների հետ հարաբերությունների միջեւ, արգասավոր երկխոսություն վարել Ռուսաստանի հետ, երբ հարկ լինի որոշակի ժամանակ անցկացնել Մոսկվայում, այլ ոչ թե միայն Վաշինգտոնում:

Իսկ ՆԱՏՕ-ն Ստոլտենբերգի շուրթերով ակնարկում է, որ ինքը մտադիր չէ կրակից շագանակներ հանել Իսրայելի համար եւ նախընտրում է մի կողմ քաշվել: Թեեւ Իսրայելի եւ Ռուսաստանի հետագա մերձեցման համար դեռեւս պահպանվում են որոշ սահմանափակումներ: Ամեն ինչ քիչ թե շատ պարզ կդառնա, երբ տեղի ունենա տարածաշրջանային պայմանական հավասարակշռության վերաբաշխում, եւ ամեն ինչ տանում է դրան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՆԻՑ ՀՈԼԱՆԴԻԱ ՀԱՍԱԾ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԻՙ ՍՈՒՐԲ ՍԵՐՎԱՏԻՈՒՍԻ ՏՈՆԻ ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԻ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸՙ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

«Պատմական գործարք» Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ

13/06/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԻ ԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸՙ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Լակոտություն անելու ժամանակը չէ. Արմեն Այվազյան

13/06/2025

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. «Այսօր Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Իրանի դեմ։ Այս լուրջ տարածաշրջանային էսկալացիայի պայմաններում Հայաստանը հայտնվել է...

ԿարդալDetails

Իրանը անօդաչու թռչող սարքերի շարք է սկսել Իսրայելի ուղղությամբ

13/06/2025

Ռուբիոն բավականին հետաքրքիր տեքստ է տարածել․ Սուրեն Սարգսյան

13/06/2025

Իրանին ճնշելու մյուս ամենահավանական կետը լինելու է Սյունիքը. գործի է անցնելու Իսրայելի փաստացի դաշնակից հանդիսացող Ադրբեջանը. Վարուժան Գեղամյան

13/06/2025

Իրանի օդային տարածքը փակ է

13/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական