Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՎԱՏՔԻ ՈՒ ՍԻՐՈ ՏՈՆՙ ՍԱՂՄՈՍԱՎԱՆՈՒՄ

08/06/2018
- 08 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԿԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

…Ի՞նչ կա կյանքում ավելի անարդար բան, քան ծնողների արցունքներն ու հոգու, սրտի անպատմելի ցավըՙ երկրային կյանքին անսպասելիորեն հրաժեշտ տված իրենց ջահել որդու համար: Անարդա՛ր է, այո՛, երբ ծնողներն են որդու հիշատակը խնկարկում, սակայն անքննելի են գործերն Աստծո… Երկար ժամանակ ՀԲԸ Միության եւ Ռամկավար Ազատական կուսակցության Ֆրանսիայի շրջանակի կարկառուն ղեկավար գործիչներից Լեւոն ու Նադյա Քեբաբջյանների Քրիստոֆ-Արմեն որդին հունիսի 2-ին երկնային անհաս բարձունքներից իր անձեռակերտ թագավորության Լույսն էր առաքել Սաղմոսավան, ուր չքնաղ բնության գրկում, մի փոքրիկ բարձունքի վրա ծնողները կառուցել են նրա երկրային կյանքի երազանքի տունը:

…Հունիսի 2-ը Սաղմոսավանի եւ հարակից մյուս համայնքների համար նշանավորվեց Հայորդաց գեղեցիկ, նորաոճ ու հարմարավետ տան բացումով, որին ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը, տեր եւ տիկին Քեբաբջյանները, Արագածոտնի մարզի ղեկավարությունը, Սաղմոսավանի գյուղապետը, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, աշակերտներ, հարակից համայնքների բնակիչներ, հյուրերՙ արտերկրից ու Հայաստանից:

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ Տերունական աղոթքով բացվեցին Քրիստոֆ-Արմեն Քեբաբջյանի անվան սրահի դռները, որտեղ ընթացավ ամբողջ միջոցառումը: Մարզի հոգեւոր հովիվ Օշին քահանա Հայրապետյանի խոսքով սկսվեց միջոցառումը, որն իր խոսքում մասնավորապես ասաց. «Եվս մի քրիստոնեական օջախ բացվեց Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում: Այս կենտրոնի բացումով մենք մեր հոգեւոր խնամքին հանձնված զավակներին ասում ենք, որ մեզ մոտ գան հե՛նց այսօրՙ բարություն տալու եւ բարություն ստանալու համար: Մշակութային այս կենտրոնն իր դռներն է բացելու ոչ միայն Սաղմոսավան համայնքի, այլեւՙ հարակից Օհանավան, Արտաշավան, Ուշի, Կարպի համայնքների բնակիչների համար: Կենտրոնն իր ուշադրությունը սեւեռելու է սոցիալապես անապահով ընտանիքների վրա, որտեղ մեծացող երեխաները չեն կարողանում օգտվել մշակութային տարբեր խմբակներից: Փորձելու ենք այնպես անել, որ այստեղ ոտք դնողները սիրեն Աստծուն եւ իրենց ընկերներին: Այս ամենը կյանքի չէր կոչվի, եթե չլինեին սրտացավ եւ հայրենասեր մարդիկ: Շնորհակալություն պետք է հայտնենք Վեհափառ Հայրապետին, Արագածոտնի թեմի առաջնորդին, Քեբաբջյան ընտանիքին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղանի հիմնադրամի տնօրենությանը, Կանադայում գործող կանադահայոց «Զեփյուռ» հիմնադրամին, բարեգործ Աշոտ Նազարյանինՙ կենտրոնին նվիրած համակարգիչների համար, Գագիկ Կարապետյանին, ճարտարապետ Մերի Դանիելյանին, Սաղմոսավան համայնքի լուսահոգի ղեկավար Ներսես Ավագյանին, Աշտարակի «Սուրբ Մարինե» սոցիալական կենտրոնին եւ ուրիշ շատերին, որ այսօր ունենք նման գեղեցիկ կառույց» :

Սրտառուչ ելույթով հանդես եկավ տիկին Նադյա Քեբաբջյանը, ով ներկայացրեց իրենց ընտանիքի բարեգործական առաքելության նախապատմությունը, որդուՙ Քրիստոֆ-Արմենի հայաստանյանՙ շատ կարճ տեւած կյանքը, նրա հայրենասեր ու ազնիվ տեսակըՙ պատգամելով հայ երեխաներին, պատանիներին ու երիտասարդությանը լինել նույնքան հայրենասեր, ազնիվ ու բարեգութ. «Քրիստոֆը կյանքը շատ էր սիրում, միշտ շնորհակալ էր, որ իրեն ծնունդ ենք տվել. նա արեւի ճառագայթների նման լուսավորել էր մեր կյանքը: Նա անչափ տաղանդավոր, ազգասեր, բարեգութ հայորդի էր. շատ ծրագրեր ուներ, սակայն նրա կյանքը շատ կարճ տեւեց: Եկե՛ք այստեղ, սիրելի՛ երիտասարդներ, սիրելի՛ երեխաներ, հայտնեք ձեր ծրագրերի, ցանկությունների մասին, միայն այդկերպ կկարողանանք վառ պահել Քրիստոֆի հիշատակը» , – ասաց բարեգործ հայուհին ու գորովագութ մայրը:

Հավատքի ու սիրո ղողանջներով լցված այդ օրն իրենց հաճելի կատարումներով ամբողջացրեցին Սաղմոսավանի «Տաթեւ» պարային համույթի գեղանի հայուհիներն ու դհոլահար, թեեւ տարիքով շատ փոքր, սակայն խրոխտ կեցվածքով փոքրիկ տղաները:

…Նոր սկսված ամռան երկրորդ օրըՙ շաղախված թավշյա կանաչի թարմ բուրմունքով, արեւի պայծառ շողերով եւ առ Աստված առաքված աղոթքի ելեւէջներով, խորին խորհուրդն էր Երկիր մոլորակն իր առանցքի վրա պահող Սիրո, Բարության, Գթասրտության եռաբանյա զորության:

Նախորդ գրառումը

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական