Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

08/06/2018
- 08 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Բդոյին չմոռանաք

Երկու տարի առաջ, երբ Հանրապետությունում իշխանությունը պատկանում էր ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանն էլ ՀՀ նախագահն էր, նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում (կոնկրետ` Չարբախում) գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղից կրակոցներ են լսվում: Պարզվում է, որ տեղի է ունեցել սպանություն. 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահանում է, իսկ հրազենային վերք ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ էլ, ավելի ուշ, մահանում է Մուշեղ Մուշեղյանը: Ինչպես բոլոր, կամ գրեթե բոլոր սպանությունների դեպքում, տվյալ պարագայում էլ հարուցվում է քրեական գործ եւ Գեւորգ Ավետիսյանի, ինչպես նաեւ Մուշեղ Մուշեղյանի սպանության եւ Արամ Պետրոսյանին մարմնական վնասվածք հասցնելու համար մեղադրանք է հարուցվում քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանին, ով առավել հայտնի է Նուրադուսցի Ալիկ մականունով, նրա թիկնապահ Արմեն Գասպարյանին, որի մականունն է Բդո եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանին: Նախաքննությունն ավարտվում է, գործն ուղարկվում է դատարան, որտեղ Նորադուսցի Ալիկը, նրա թիկնապահ Բդոն եւ Չարբախցի Գեղամը դառնում են ամբաստանյալ: Այս գործով դատական նիստը մինչ օրս շարունակվում է…

Բայց անցյալ երեքշաբթի, երբ Հանրապետությունում իշխանությունն արդեն ՀՀԿ-ինը չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանինն է, որը խոստացել է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, միայն թե պարզվի, որ նրանք իրոք քաղբանտարկյալ են, հիշյալ գործով դատական գործընթացը ստանում է խիստ ուշագրավ շրջադարձ: Նորադուսցի Ալիկի պաշտպան Երեմ Սարգսյանը , որի մականունը ցավոք չգիտեմ, չգիտեմ եւ այն, թե արդյոք ունի՞ Երեմյանը մականուն, միջնորդել է դատարանին, որ իր պաշտպանյալը դատարանի որոշմամբ ազատ արձակվի: Ավելին, դատապաշտպան Երեմյանը դատարանին է ներկայացրել ԱԺ 10 պատգամավորի անձնական երաշխավորություն:

Այսպես` ԱԺ-ում «Ծառուկյան» դաշինքի 9 պատգամավոր` կոնկրետ Արարատ Զուրաբյանը, Արթուր Մանուկյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահան Հայրապետյանը, Դավիթ Մանուկյանը, Հրանտ Մադաթյանը, Մերուժան Սիմոնյանը, Տիգրան Ստեփանյանն ու Արայիկ Աղաբաբյանը, ինչպես նաեւ, ուշադրություն, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, վարչապետ Փաշինյանի հետ քայլած, բռնված, նստած, ազատված եւ հաղթած Սասուն Միքայելյանը անձնապես երաշխավորել են դատարանին, որ եթե վերջինս ազատ արձակի Նորադուսցի Ալիկին, ապա նա ոչ միայն մարդ սպանելու համար այլեւս չի մեղադրվելու, այլեւ ճանճ անգամ չի սատկացնելու: Հարկ է նկատել, որ ավելի վաղ պաշտպան Երեմյանը կրկին միջնորդագիր է ներկայացրել դատարան` իր պաշտպանյալին ազատ արձակելու նպատակով, սակայն դատարանն այդ ժամանակ մերժել է միջնորդությունը. 10 պատգամավորի երաշխավորագիր չի եղել:

Հիմա դատարանը հեռացել է խորհրդակցությունների սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Եթե այն դրական լինի, ապա բոլոր երաշխավորած պատգամավորները պարտավոր են յուրաքանչյուրը 500 հազար դրամ վճարել դատարանի դեպոզիտ հաշվին:

Ես իհարկե չգիտեմ, թե ի՞նչն է միավորում հարգելի տասը պատգամավորին եւ մեծարգո Նորադուսցի Ալիկին, բայց գիտեմ, որ երբ ԱԺ պատգամավորի ամսական աշխատավարձը 661 հազար 400 դրամ է, ապա չարժե դրանից 500 հազարը խնայել` ընկերոջը փրկելու համար:

Ավելին, ավելորդ խոսակցություններից խուսափելու համար առաջարկում եմ Ալիկ Բանդուրյանին հռչակել քաղբանտարկյալ: Հա ի՞նչ, մարդը կրակել է, քանի որ այդ ժամանակ իշխանությունը պատկանել է ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին: Ո՞վ լիներ, որ չէր կրակի…Այլ հարց է, թե ինչո՞ւ են հիմա պետք կրակողները ազատության մեջ, երբ նույնիսկ «Սասնա ծռերը» փակում են զինված պայքարի էջը:

Հա, ի դեպ, իսկ երբ Ալիկ Բանդուրյանը հայտնվի ազատության մեջ, նրան թիկնապահ պետք չի գալո՞ւ` երկրում ճիշտը քարոզելու համար. հիշեցնեմ` Բդոն դեռ անազատության մեջ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

666

Հաջորդ գրառումը

ՀԱՎԱՏՔԻ ՈՒ ՍԻՐՈ ՏՈՆՙ ՍԱՂՄՈՍԱՎԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՎԱՏՔԻ ՈՒ ՍԻՐՈ ՏՈՆՙ ՍԱՂՄՈՍԱՎԱՆՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական