Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ԴՐՈՇՆԵՐԸ ԾԱԾԱՆՎՈՒՄ ԵՆ ՏԻԵԶԵՐՔՈՒՄ

01/06/2018
- 01 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

2018-ը հայության կյանքում բեկումնային իրադարձությունների եւ արմատական փոփոխությունների տարի լինելուց բացի, նաեւ հոբելյանական է. այս տարի արդեն նշել ենք Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 100-ամյակն ու նշելու ենք Երեւանի հիմնադրման 2800-ամյակը: Բայց 2018-ը, նշանակալի եւ հոբելյանական լինելուց բացի, ինչ-որ առումով նաեւ «տիեզերական» է, եւ այս աննախադեպ նախաձեռնության հեղինակը բազմաթիվ ինքնատիպ մտահղացումներով մեզ պարբերաբար զարմանք ու հիացմունք պարգեւող անձնավորություն էՙ պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանը: Եվ ի նշանավորումն 2018-ի մեր հոբելյանական տարեդարձներիՙ Հայաստանի եւ Երեւանի դրոշները Հրաչյա Պողոսյանի սրաթռիչ մտքի արդյունքում այժմ ծածանվում են տիեզերքում` Միջազգային տիեզերական կայանում:

Դրոշները տիեզերք են ուղարկվել մարտի 21-ինՙ տիեզերագնացներ Օլեգ Արտեմեւի, Էնդրյու Ֆոյթելի եւ Ռիչարդ Առնոլդի հետ:

Ռուսական տիեզերանավի անձնակազմը Երկիր կվերադառնա սեպտեմբերին, իսկ արդեն հոկտեմբերինՙ Էրեբունի-Երեւան տոնակատարության 2800-ամյակի նախօրյակին, տիեզերքում «շրջագայած» դրոշները հանդիսավոր պայմաններում կհանձնվեն Հայաստանի ղեկավարներին:

ԱՊՀ Միջկառավարական ասամբլեայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական, բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է, նրա հասարակական ու բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Հրաչյան առանձնակի վերաբերմունք ունի հոգեւոր արժեքների եւ հոգեւոր խորհրդանիշների հանդեպ: Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, նաեւ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը: Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 90-ից ավելի մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ: Դրանցից 26 հուշարձան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, 7-ը` Հայոց ցեղասպանությանը, որոնք տեղադրված են տարբեր քաղաքներում: Նրա մեկենասությամբ տպագրվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, ինչպես նաեւ տարբեր թեմաներով վավերագրական ֆիլմեր: Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն մեկ տասնյակից ավելի երկիր:

Տիեզերագնացության հետ Հրաչյան վաղուց է առնչվել. դեռեւս 2014-ին նրա նախաձեռնությամբ եւ միջոցներով ՌԴ Ամուրի երկրամասում հանդիսավորությամբ տեղադրվել է տիեզերագնացության տեսության հիմնադիր Կոնստանտին Ցիալկովսկու կիսանդրին եւ միաժամանակՙ ֆինանսավորել է Ուգլեգորսկի տիեզերագնացության թանգարանինՙ ցուցանմուշներ ձեռք բերելու գործում եւ նրա միջոցներով նկարահանվել է «Այսօրվա անհնարինը վաղը դառնում է հնարավոր» ֆիլմըՙ նվիրված Ցիալկովսկու կյանքին եւ գործունեությանը: Ֆիլմը ցուցադրվել է Ամուրի մարզի հեռուստատեսային ալիքներով եւ արժանացել տարբեր մրցանակների:

Հրաչյա Պողոսյանը, ով, ի դեպ, Ռուսաստանի տիեզերագնացության ֆեդերացիայի անդամ է, բարեգործական էլի բազմաթիվ նշանակալի ներդրումներ է կատարել տիեզերագնացության ոլորտին աջակցելու գործում: Եվ հավանաբար նաեւ այդ էր պատճառը, որ այս անգամ որոշեց Հայաստանի անունը կապել տիեզերագնացության եւ տիեզերքի հետ:

– Հայաստանի հեղինակությունը անչափ թանկ է ինձ համար,-ասում է Հրաչյա Պողոսյանը: Այս տարի իմ պատմական Հայրենիքում նշվելիք երկու իրադարձությունները չէի կարող ուշադրության չարժանացնել, որոշեցի նոր անակնկալով հանդես գալ եւ տիեզերական նվեր մատուցել: Հայաստանի եւ Երեւանի դրոշները տիեզերական շրջագայության ուղարկելու մտահղացումս կյանքի կոչելու նպատակով դիմեցի Տիեզերագնացության ֆեդերացիայի Հյուսիս-Արեւմտյան մասնաճյուղի առաջին փոխնախագահ Օլեգ Մուխինին: Նա հավանություն տվեց նախաձեռնությանս` նշելով, որ հայ ժողովրդի ներդրումը տիեզերական արդյունաբերության զարգացման գործում անուրանալի է եւ հիշեցրեց, որ լուսնագնացի ինքնագնաց շասսիի առաջին նախագծողը Ալեքսանդր Քեմուրջյանը էր:

Օլեգ Մուխինը նաեւ հավելել էր, որ Հրաչյա Պողոսյանն իր համար պատահական մարդ չէ, եւ որ նա բարեգործական նշանակալի ներդրումներ է կատարել տիեզերագնացության ոլորտում: Այնուհետեւ ստացվեց Ռոսկոսմոսի ղեկավարության թույլտվությունը` դրոշները տիեզերք ուղարկելու համար: Միեւնույն ժամանակ, Հրաչյա Պողոսյանը դիմել էր Հայ Առաքելական եկեղեցունՙ իր նախաձեռնության համար օրհնություն ստանալու:

Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությունը ստանալուց հետո փետրվար ամսին Էջմիածնի իր նստավայրում Հրաչյա Պողոսյանին ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նորին Սրբությունը ոչ միայն հավանություն տվեց նման անսովոր նախաձեռնությանը, այլեւ իր օրհնությունը տվեցՙ դրոշները տիեզերք ուղարկելու համար:

– Մարտի 2-ին Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի խնդրանքով մեզ ընդունեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը,-պատմում է Հրաչյա Պողոսյանը: Ինձ հետ էր նաեւ ՌԴ հերոս, տիեզերագնաց-փորձարկող Օլեգ Արտեմեւը, ում այդ օրը ես եւ Վարդան Տողանյանը հանդիսավոր պայմաններում հանձնեցինք դրոշները եւ հենց Արտեմեւին էլ պատիվ էր վիճակված մեր խորհրդանիշերը հասցնել Միջազգային տիեզերական կայան:

Ու մինչ Հայոց եռագույնն ու Երեւանի դրոշը սպասման եւ վերադարձի ակնկալիքով հերթական շրջափուլն էին անում տիեզերքումՙ Երկիր մոլորակի վրա, Հայաստանում տեղի ունեցան համաժողովրդական աննախադեպ իրադարձություններ, ստեղծվեց բոլորովին նոր քաղաքական իրավիճակ եւ ճակատագրական ու պատմական այս ժամանակաշրջանում մեր դրոշները Հայաստան կվերադառնան ծածանվելու եւ փողփողալու մեր Հայրենիքումՙ որպես սիրո ու համերաշխության տիեզերական վկաներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԵՎՐԱՍԻԱ» ՆՈՐ ՋՐԱՆՑՔ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԸ

Հաջորդ գրառումը

ԱՇՏԱՐԱԿԻ ՋՐԱՂԱՑԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՇՏԱՐԱԿԻ ՋՐԱՂԱՑԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական