Հինգշաբթի, Մայիսի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՆԵԼ, ՍԸՐ

01/06/2018
- 01 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Էլթոն Ջոնը երաժիշտ է, աշխարհում ամենատաղանդավորներից մեկը: Ճիշտ է, նա նաեւ բրիտանացի է եւ միասեռական, ունի Դեւիդ անունով ամուսին, բայց նա նախ եւ առաջ երաժիշտ է: Այսինքն աշխարհի որեւէ երկրում, երբ տալիս են Էլթոն Ջոն անունը, որեւէ մեկը չի ասումՙ «Հա, այդ բրիտանացի՞ն», կամ «Հա, այդ միասեռակա՞նը»: Ինչպես Չայկովսկիին չէին ասում, ի դեպ:

Իսկ ինչո՞ւ էր Էլթոն Ջոնը Հայաստան եկել, այն էլ սեւ մարզական հագուստով: Ցավոքՙ ոչ երգելու, եւ հասկանալի է, որ ոչ վարչապետ Փաշինյանի կամ նախագահ Սարգսյանի հետ ընթրելու: Ինչպես Հայաստանում է ինքըՙ երգիչը հայտարարելՙ «Մարդու առաքելությունն օգնելն է», եւ նա Հայաստան է եկել հենց այդ առաքելությամբ: Օրինակՙ Երեւանում գործող «Հայկ եւ Էլզա Թիթիզյաններ» մանկական վերականգնողական կենտրոնում Էլթոն Ջոնը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Starkey Hearing Technologies հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինը անվճար բաժանել են լսողական 100 սարք: Ավելին, մայիսի 27-29-ը հիշյալ հիմնադրամը Հայաստանի տարբեր մարզերում լսողական խնդիրներ ունեցող 1300 մարդու (ե՛ւ մեծահասակների, ե՛ւ մանուկների) անվճար տրամադրեց 2500 լսողական սարք: Ի դեպ, Էլթոն Ջոնն այս հիմնադրամի բարի կամքի դեսպանն է, եւ ինչպես տեղեկացնում են Starkey Hearing Technologies-ից, երգիչը մեկ անգամ չէ, որ այցելել է իրենց հետ տարբեր երկրներ: Էլթոնը նաեւ հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Օսթինի ընկերն է: Միայն ընկերը:

Հիմա, այն ինչի համար եկել է Էլթոն Ջոնը Հայաստան, վա՞տ է: Մինչ դուք մտածում եք, ասեմ, որ աշխարհահռչակ երաժիշտը Հայաստանում հայտարարել է. «Հայաստանը մենք զգում ենքՙ որպես ինչ-որ նոր բան: Իհարկե դեռ շատ բան կա անելու, բայց ձեր երկիրը դեռ 25 տարեկան է: Ես բավականին հայ ընկերներ ունեմ Անգլիայում, օրինակ Րաֆֆի եւ Վաչե Մանուկյանները: Նրանք ինձ միշտ պատմում էին Հայաստանի մասին, եւ ահա մենք այստեղ ենք: Սա էներգիայով լի, երիտասարդ, առաջընթաց ունեցող եւ նոր երկիր է»:

Մենք սիրում ենք չէ՞ բոլոր նրանց, ովքեր բարձր կարծիք ունեն Հայաստանի մասին, ուրեմն ո՞րն է խնդիրը Էլթոն Ջոնի պարագայում: Մարդը, որն ի դեպ Բրիտանական թագավորության ասպետ է եւ ճիշտ է նրան դիմելիս արտասանել «սըր» կոչումը, միայն ընկերներից է լսել Հայաստանի մասին ու եկել է մեզ տեսնելու, այսինքն Նոր Զելանդիա չի գնացել, Բուրկինա Ֆասո չի գնացել, նույնիսկ Ադրբեջան չի գնացել, Հայաստան է եկել, այն պարագայում, երբ աշխարհի բոլոր երկրներում էլ մարդիկ օգնության կարիք ունեն: Սա նշանակում է, որ միջազգային մամուլում հայտնվել են վերնագրերՙ «Էլթոն Ջոնը Հայաստանում է», ու ամենաուշագրավն այն է, որ մարդկանց մեծ մասն այդ հոդվածները կարդալով են իմացել Հայաստանի մասին, այն դեպքում, երբ Էլթոն Ջոնն աշխարհահռչակ է: Վա՞տ է…

Մինչ դեռեւս վերջնական որոշում չեք կայացրել այս հարցում, մի փոքրիկ նրբություն էլ: Հայաստանում Էլթոն Ջոնը հայտարարել է, որ բացի լսողական խնդիրներ ունեցող երեխաներին օգնություն ցուցաբերելուց, իրենց հիմնադրամն ու ինքն անձամբ նպատակ ունեն նաեւ միասեռականների խնդիրների լուծմանը նպաստել: «Մենք եկել ենք այստեղ, որպեսզի հանդիպենք այդ թվում նման մարդկանց հետ, հաստատենք նրանց հետ կապեր, եւ Անգլիա վերադառնալուց հետո օգնենք նրանց այնտեղից», հայտարարել է Էլթոնը եւ հավելել. «Ամեն ինչ դանդաղ է փոփոխվում: Պարզապես պետք է ամեն բան անել ճիշտ սրտով: Կարծում եմ, որ Հայաստանը նոր վարչապետով եւ նախագահով կփոխվի դեպի լավը: Ամեն ինչ արդեն փոխվում է դեպի լավը, եւ հրաշալի է, երբ դու քեզ զգում ես փոփոխությունների ցունամիի մի մասնիկը»:

Ես իհարկե չգիտեմ, թե դուք ինչ որոշում կայացրեցիք. լա՞վ է, որ Էլթոն Ջոնը եկել էր Հայաստան, թե՞ անբաղձալի, բայց ամեն դեպքում, աշխարհահռչակ մարդկանց մասին կարծիք արտահայտելիսՙ եկեք չմոռանանք, որ աշխարհը նրանց կողմից է, թեկուզ միայն այն պատճառով, որ նրանց ճանաչում են, մեզ… օգնում: Փոքրամասնությանն անշուշտ, որը տվյալ դեպքում հաստատ օգնության կարիք ունի, քանի որ երբ տղամարդը, անգամ Էլթոն Ջոնի հրաշալի երգերի ժամանակ, կին չի սիրումՙ նրան պետք է օգնել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՊԻՏԱԿ ՏԱՆ «ՍԵՎ ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԸ»

Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-100» ԳԻՏԱԺՈՂՈՎ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-100» ԳԻՏԱԺՈՂՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանության գործած ճակատագրական սխալը և նոր հնարավոր սխալ, որը «կպայթեցնի» իշխանությունը. Սուրենյանց

27/05/2026

Քարոզարշավի արդեն երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի «կուռատորները» նրան հուշեցին մի մարտավարություն, որը ճակատագրական սխալ դարձավ իշխանության համար: Փաշինյանն առանցքային երեք...

ԿարդալDetails
Նորություններ

Մասնավոր օպերատորը փոխարինելու է հայ սահմանապահներին և մաքսավորներին. Հրայր Կամենդատյան

27/05/2026

Ռուբիոյի օգուտը։ Հայաստանը համաձայնում է օգտվել մասնավոր օպերատորների («ֆրոնտ օֆիս») ծառայություններից՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների համապատասխան սահմանային անցակետերում հաճախորդների առերես սպասարկման...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական