Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՊԻՏԱԿ ՏԱՆ «ՍԵՎ ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԸ»

01/06/2018
- 01 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Դոնալդ Թրամփը հանդիպել է Քիմ Քարդաշյանի հետ: Նկատի չունեմՙ նախքան տիկին Մելանյա Թրամփի հետ ծանոթանալը, այլ հիմաՙ որպես ԱՄՆ նախագահ: Ընդ որում, Թրամփ-Քարդաշյան հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե Գլենդելի, օրինակՙ Հայկական դարպասների մոտ, այլ Վաշինգտոնում, Սպիտակ տանը, ձվաձեւ աշխատասենյակում: Հանդիպման վերջում, որն ի դեպ փակ դռների հետեւում է տեղի ունեցել, Թրամփն ու Քարդաշյանը լուսանկարվել են, լուսանկարը Թրամփը տեղադրել է Twitter-ի իր էջում, ու գրել. «Հիասքանչ հանդիպում ունեցանք Քիմ Քարդաշյանի հետ: Քննարկեցինք բանտային բարեփոխումներին եւ դատապարտյալներին վերաբերող հարցեր»: Թե ինչպես են կոնկրետ քննարկել բանտային բարեփոխումների ու դատապարտյալներին վերաբերող հարցերը ԱՄՆ նախագահն ու Քիմըՙ դժվարանում եմ ասել, ամեն դեպքում չգիտեմՙ այս խոսակցությունն այս երկուսի միջեւ բեմականացվա՞ծ է եղել, ասենք Թրամփը բանտապանն է, Քիմն անհնազանդ դատապարտյալը… Մի խոսքով, հանդիպումնՙ արդեն ասացի, տեղի է ունեցել փակ դռների հետեւում, իսկ երբ ԱՄՆ նախագահը նման հանդիպումներ է ունենում, նույնիսկ ԱՄՆ առաջին տիկինն այդ հանդիպումներից մանրամասներ չի իմանում:

Այս պատմությունն ինձ ուշագրավ թվաց բոլորովին այլ պատճառով: Բանն այն է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս օրերին Փհենյանում էր, որտեղ հանդիպել է անձամբ Կիմ Չեն Ընի հետ: Ի դեպ, հունիսին նախատեսվում է Կիմ Չեն Ընի հանդիպումը Թրամփի հետ, ինչը, եթե տեղի ունենա, ապա կարող է էականորեն նվազեցնել աշխարհում բեւեռային սառը, բայց տաքացող հակամարտությունը: Մյուս կողմից, Պաղեստինն ու ողջ արաբական աշխարհը (նույնիսկ Սաուդյան Արաբիան) չեն հանգստանումՙ ԱՄՆ դեսպանատունըՙ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու փաստի հետ, եւ Գազայում, օրինակ, զինված բախումները որոշ դադարներով շարունակվում են: Սրան գումարենք նաեւ սիրիական հակամարտությունը, որտեղ ԱՄՆ-ը լուրջ դերակատարում ունի, իրենք շարունակում են կոչել հակաահաբեկչական առաքելություն: Չմոռանանք նաեւ ԱՄՆ դպրոցներում շարունակվող զենքի ազատ օգտագործման փաստերը (վերջին դեպքը եղավ Տեխասի դպրոցներից մեկում, գրանցվեց 4 զոհ): Հիմա, այս եւ այլ իրադարձությունների համապատկերում, մի՞թե ԱՄՆ նախագահը բան ու գործ չունի, որ փոխարենն այդ հարցերը լուծելու, Սպիտակ տանն ընդունում է սեւ հագուստով Քիմ Քարդաշյանին: Պատկերացրեք Հայաստանում վարչապետ Փաշինյանը, կոռումպացված գործող եւ նախկին պաշտոնյաների առջեւ բոլոր դռները փակելու փոխարեն, իր աշխատասենյակում հանդիպի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման Հրաչին ու քննարկի Հայաստանում սոցիալական ծանր վիճակում հայտնված մարդկանց վերաբերող հարցեր: Ի՞նչ կասեինք: Բայց ինչո՞ւ պատկերացնել, երբ վերջերս, ինչպես գիտենք, Էլթոն Ջոնն էր Հայաստանում, որի հետ վարչապետ Փաշինյանը եւ նախագահ Սարգսյանը ընթրեցին: Ավելին, ՀՀ նախագահն իր աշատասենյակում ընդունեց բրիտանացի երաժշտին, եւ Հայաստանում շատերը մոռացան, որ երկրում լրջագույն խնդիրներ կան լուծելու ու իրենց պարտքը համարեցին լուծել Էլթոն Ջոնի հարցերը: Շատերըՙ քննադատությամբ, մի երիտասարդ էլՙ երաժշտի վրա ձու նետելով: Ճիշտ է, այդ երիտասարդը հետո ներկայացավ ոստիկանություն, բայց ոստիկանությունը նրան արագ բաց թողեցՙ «Դե հիմա մեծ բան չի. ո՞վ Երեւանի փողոցներում տեսներ Էլթոն Ջոնին ու ձվով չխփեր» սկզբունքով:

Հիմա, եթե ԱՄՆ նախագահը Սպիտակ տան իր աշխատասենյակում, որտեղ դեռ չեն եղել աշխարհի բազմաթիվ եւ կոնկրետ ՀՀ նախագահներից եւ ոչ մեկը, ընդունում է Քիմ Քարդաշյանին, այն դեպքում, երբ իր երկրի ներսում բոլորը չէ, որ երջանիկ են եւ իր երկրի քաղաքականության պատճառով աշխարհում բոլորը չէ, որ անվտանգ են ու կուշտ, եւ դա ամերիկացիների մեծ մասի կարծիքով նորմալ է, ո՞րն է խնդիրը: Ես իհարկե հասկանում եմ, որ Հայաստանն ԱՄՆ-ից բաժանում է մեկ ծով, մեկ օվկիանոս եւ անծայրածիր Ռուսաստանը, բայց երկու կարեւոր բան մեզ միավորում էՙ աշխարհը փրկելու մոլուցքն ու Քիմ Քարդաշյանի հետ… լուսանկարվելու ցանկությունը:

Իսկ Քիմը Թրամփի հետ հանդիպումից հետո հանգիստ դուրս է եկել Սպիտակ տնից, եւ ոչ մի ամերիկացի, նույնիսկ ամերիկահայ, ձվով չի հարվածել նրան, չնայած, իմ կարծիքով, Քիմն ավելի վտանգավոր բան է անում, քան Էլթոն Ջոնը կամ Կիմ Չեն Ընը կամ էլ… «Կիսաբաց լուսամուտների» Հրաչը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԹԵ ԳՐՔԵՐՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ ԼԻՆԵՆ, ՏԱԽՏԱԿՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԼԻՆԵՆ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՆԵԼ, ՍԸՐ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈ՞Վ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՕԳՆԵԼ, ՍԸՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական