Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՈՒՄԵՐԱՆԳ

01/06/2018
- 01 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Որեւէ վերլուծաբանի համար դժվար է համատարած ինքնասիրահարվածության, ինքնիրավչության, ինքնադատաստանի ներկա մթնոլորտում գտնել-բռնել-քաշել ներքաղաքական խճճված կծիկի թելերը, մատնանշել հանգուցալուծման ուղիները, կռահել դեպքերի հետագա զարգացման ընթացքը: Ժողովրդային մակարդակի վրա տիրապետողը անձի պաշտամունքն է, որի պոռթկմանը ականատես եղանք մայիսի 28-ին Սարդարապատում, պետականության 100-ամյակի տոնակատարության ժամանակ: Այդ օրը, այնտեղ, եթե ինչ-որ հրաշքով հայտնվեին գեներալ Մովսես Սիլիկյանը, Արամ Մանուկյանը կամ Հովհաննես Քաջազնունին, ոչ ոք ուշադրություն չէր դարձնելու նրանց վրա, քանի այնտեղ կար ինքըՙ ժողովրդի պաշտամունքի առարկան: Իսկ պետական մակարդակի վրա տիրապետողը փնթիությունն էր, այնպիսինՙ որ նույնիսկ «խորհրդարանական» կոչվող մեր հանրապետության գլխավոր խորհրդարանականին էին մոռացել հրավիրելու…

Նոր իշխանությունը թերեւս իրավունք ունի սխալվելու, բայցՙ խիստ սահմանափակ իրավունքՙ թե՛ ժամանակի, թե՛ բովանդակության, թե՛ հնարավորությունների իմաստով: Սակայն բնա՛վ իրավունք չունի երկիրը անձնիշխանության ժամանակներին վերադարձնելու, պոպուլիստական քայլերով այդ թափուր աթոռը գրավելու: Մեր երկիրը շատ է տառապել կառավարման նման համակարգից եւ, թվում էր, համաժողովրդական պոռթկումը ուղղված էր հենց ա՛յդ անոմալիայի դեմ, շտկելու, վերացնելու կառավարման հենց ա՛յդ համակարգը: Մինչդեռ հիմա առաջացել է մի վիճակ, երբ բոլոր լուծումները, վճիռներն ու, անգամ, դատավճիռները ակնկալվում են նույն եւ միակ մարդուցՙ վարչապետից:

Նայենք շուրջներս: Պատժողական համատարած ստուգումներ տնտեսավորղ սուբյեկտներում եւ օբյեկտներում: Դա ամենակարճ ճանապարհն է երկրից ֆինանսական մեծ միջոցներ արտաքսելու: Այնինչ ընդամենը պետք էր կարճ պայմանաժամ ու առիթ տալ գործարարներին եւ առեւտրականներին կամովին պետբյուջե վերադարձնելու ազգային հարստությունից իրենց գողացած կամ վերեւիններին տված միջոցները եւ ստվերից դուրսՙ օրինականության դաշտ բերելու իրենց բիզնեսները ու վերջապես անձամբ դուրս գալու նախկին հովանավորչություններից, ինչը գլխավոր պատճառն է եղել նրանց ստվերում գործելուն:

Հայացքներս ուղղենք դեպի Պետհամալսարան: Ուսանողությունը բողոքելու, որակյալ կրթություն եւ պայմանների բարելավում պահանջելու անժխտելի իրավունքներ ունի: Սակայն չունի՛ իրավասություն ռեկտորի հրաժարականը պահանջելու, նրա կոկորդին նստելու, ելքի դուռը դեմքին փակելու, հաշիվ պահանջելու, երբ կա, թվում է, համապատասխան պետական պաշտոնյանՙ նախարարը, որը կոչված է բոլոր արդար պահանջները ուսումնասիրելու, օրինական կարգով ֆինանսատնտեսական խախտումները համապատասխան մարմիններին հանձնելու:

Կամ նայենք դեպի դատարան, ուր «Սասնա ծռերի» պաշտպանների խումբը, իրեն վերագրելով ե՛ւ դատախազի, ե՛ւ դատավորի իրավասությունՙ ճնշմամբ փորձում է այդ զինված գործողության մասնակիցներին որպես քաղաքական բանտարկյալների կալանքից ազատել: Զինվա՛ծ քաղբանտարկյալնե՞ր…

Նայենք դեպի հոգեւոր-եկեղեցական ոլորտ, ավելի շուտՙ սոցցանցեր եւ մամուլ, որտեղ տոն տվողները կարգալույծ եղած նախկին եկեղեցականներ են, աղանդավորներ, աթեիստներ, տգետ եւ բամբասկոտ մարդիկ, որոնք պահանջում են Ամենայն հայոց հայրապետի հրաժարականը, քանի որ նա շվեյցարական բանկում իր հաշվի վրա 1,1 միլիոն դոլար ունի (այդքան քի՞չ), ապօրինի բազում երեխաներ (որոնց տատմերը երեւի իրենք են) եւ FBI-ի հետաքննության ենթակա շա՜տ լուրջ գործեր: Եվ ոչ ոք չի բացատրում այդ մարդկանց, որ Ամենայն հայոց հայրապետը Հայաստանի կաթողիկոսը չէ միայն, այլՙ ամենայն հայերի, որոնց 430-ից ավելի պատվիրակներն են նրան ընտրել Ազգային-եկեղեցական ժողովում եւ միայն այդ ժողովը կարող է տնօրինումներ անել: Ոչ ոք չի բացատրում այդ մարդկանց, որ Հայ եկեղեցու առաջնորդի համար ամոթ է նման ճղճիմ գումար ունենալ իր հաշվի վրա, երբ իր նախորդը ունեցել է շուրջ 8 միլիոն, իսկ նրա նախորդըՙ 7,5 միլիոն, եւ այդ գումարները նրանց հանձնվել է ի տնօրինումն եկեղեցու պետքերի:

Եվ հիմա, ո՞վ կարող է վերջ տալ հեղինակությունների այս սպանությանը (character assasination), օրենքը շրջանցելուն, անիշխանականությանը: Իհարկե վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Առայժմ: Դա երկար չի՛ կարող տեւել: Համաժողովրդականության կապիտալը, ինչպես բոլոր կապիտալները, տեւական չեն: Հիշենք. նախորդների անձնիշխանությունը բումերանգի պես վերադարձավ հետ` նախորդներինՙ համաժողովրդական ընդվզման տեսքով, Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ: Ներկայի անձնիշխանությունն ու անիշխանականությունը շարունակվելու դեպքում կարող է բումերանգի պես վերադառնալ մեկ ուրիշի տեսքով, այն էլՙ սուպերվարչապետի լիազորություններով:

Գրել էիՙ պետք է բոլորս հոգ տանենք ներկա կառավարությանը: Այդ հոգատարությունը այս ընթացքով հետզհետե ավելի դժվար է դառնալու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏՈՒՅԺՈՒՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ԿԼԻՆԻ

Հաջորդ գրառումը

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԲԵՌՆՄԱՆ ՍԿԻԶԲԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԲԵՌՆՄԱՆ ՍԿԻԶԲԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025

«Պրավդա» հրատարակչության նախկին տնօրեն Վյաչեսլավ Լեոնտևը մահացել է Մոսկվայում, նախնական տվյալներով՝ ինքնասպանություն է գործել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օպերատիվ...

ԿարդալDetails

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում. Սուրեն Սուրենյանց

06/10/2025

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական