Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՔԵՂ ԱՐՁԱՆ ԵՎ ԱՂԲԱՆՈՑԻ ՎԵՐԱԾՎԱԾ ՏՈՒՆ. ԴՐԱՆՔ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆՆ ԵՆ

25/05/2018
- 25 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ինչպես գիտենք, եւ գիտեն բոլորը կամ գրեթե բոլորը, այս տարի լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրաման հարյուրամյակը: Հարյուր տարի առաջ մենք ունեցել ենք Հայոց պատմության մեջ շատ կարճ կյանք ունեցող առաջին անկախ հանրապետություն, որի դերը, չնայած այդ կարճ կյանքին, նշանակալի է եղել, եւ որի, վատ առումով, խիստ նշանակալի անկման պատճառների մասին խոսում ենք արդեն հարյուր տարի, ինչպես ասում ենՙ մինչեւ այսօր թթուն խմում ենք: Այնուամենայնիվ, անկախ կարճատեւ կյանքին, այդ պետությունը Բագրատունիներից ու Կիլիկյան թագավորությունից հետո առաջին հայկական պետական միավորն էր, անկախության առաջին ձգտումը, եւ, ահա, մոտենում է նրա ծննդյան հարյուրամյակը: Տոն է:

Տոնին ընդառաջ Հայաստանի երրորդ հանրապետությունը որոշել է Երեւանում կանգնեցնել Հայաստանի առաջին հանրապետության ակնառու դեմքերից մեկիՙ Արամ Մանուկյանի արձանը: Ճիշտ է, մի հարյուր տարի ուշացել ենք, բայց հիանալի է: Ուղղակի զարմանալի է, եթե 70 տարի խանգարում էր ԽՍՀՄ-ը, իսկ 1988-ից հետո ինչո՞վ էինք կամ էին զբաղված Արամ Մանուկյանի անվամբ ու դիմանկարով հպարտացողները, թե՞, այնուամենայնիվ, մինչեւ վերջերս հայաստանյան մթնոլորտում դեռ առկա էրՙ Նժդեհի մատնանշած «կարմիրների» շունչը: Այդուհանդերձ, անկախ ոչ այնքան տպավորիչ արտաքինին, Ա. Մանուկյանի նման մարդու արձանի տեղադրման փաստն ուրախալի է, եւ վստահ եմՙ բոլորիս համար: Բայց, մի րոպե. Արամ Մանուկյանին հարգանքի տուրք մատուցելու լավագույն տարբերակն արձա՞նն էր, իսկ նրաՙ աղբանոցի վերածված տունն ի՞նչ ենք անելու:

Պատկերացրեքՙ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում կանգնեցվել է Արամ Մանուկյանի արձանը, որով պետք է հպարտանանք ու որին պետք է խնկարկենք: Բայց ի՞նչ սրտով ու խղճի զգացումով ենք խնկարկելու այդ հուշարձանը, երբ Արամ Մանուկյանի տունն աղբանոց ենք դարձրել: Մենք մեր թուլություների տեղը լավ գիտենք, լավ գիտենք, որ կարող ենք մեկ օրում աննշան մեկից հերոս կռել, հերոսիցՙ աննշան մեկին: Ցավոք սրտի, մենք տասնամյակներ շարունակ, մեր անտարբերությամբ, Արամ Մանուկյանի հետ վարվել ենք երկրորդ տարբերակով: Բայց ամեն բան միայն մեզնով չէ, ինչպես վերջին երկու-երեք տասնամյակների մեր ղեկավարությունն է պնդում, Հայաստանը կայուն զարգացող պետություն է (չնայած նոր կառավարությունն այլ բան է պնդում եւ փորձում է այդ այլ բանն այլ բանի վերածել), իսկ նման երկրներում մեծ զարգացում ունի զբոսաշրջությունը: Զբոսաշրջիկներն, ինչպես պնդում են տաքսիների «ուստա» վարորդները, եւ ինչպես երկարամյա փորձն է ցույց տալիս, շատ հետաքրքրասեր են, հատկապեսՙ ճարտարապետական կոթողների ու հուշարձանների նկատմամբ: Արդեն պարզ է, որ ի թիվս այլ կոթողների, նրանք անպայման կհետաքրքրվեն նաեւ այս արձանով, մանավանդ որ այն քաղաքի կենտրոնում է լինելու, այսինքն, ինչպես ասում ենՙ աչքի առաջ: Մենք էլ, իհարկե, թարմ ականջ գտած շատախոսի հրճվանքով, սիրով ու ամենայն պաթոսով, լուն ուղտ դարձնելով կպատմենք, որ սա Հայաստանի առաջին հանրապետության ՆԳ մինիստրի արձանն է, որ նա կանգնած է այդ հանրապետության ակունքներում եւ այլն: Իհարկե, ամեն ինչ ճիշտ է, այդ ամենը ժխտելու ոչ միտում կա, ոչ էլՙ հիմք: Բայց, եթե մենք զրույցով տարված քայլենք ընդամենը 300-400 հարյուր մետր, կհայտնվենք մի հին շինության առաջ, որը քաղաքի կենտրոնում ուղղակի քարե աղբամանի է վերածվել: Եւ երբ Արամ Մանուկյանով ու նրա ապրած շրջանի պատմության հերոսական շնչով շնչահեղձ լինող զբոսաշրջիկը մի կերպ արտաշնչի ու թթվածնի նոր չափաբաժինը կլանելով հարցնիՙ ի՞նչ շինություն է այդ բնակարանանման աղբանոցը, եւ ինչի՞ համար են խեղճ պատվանդանի արանքում խցկված այդ մի քանի, ուր որ է, փտած վարդերն ու մեխակները, մենք, ընկերնե՛ր, ամոթից շնչահեղձության կհասնենք ու գետինը մտնելու զգացումով կնշենք, որ դա նույնՙ մեր կողից խնկարկվող ու մեծարվող Արամ Մանուկյանի տունն է, որը հետանկախության շրջանում վերածել ենք աղբանոցի ու… ու դրա համար, կարծեսՙ չենք էլ ամաչում:

Բայց այս անգամ մենք կամաչենք, ստիպված կլինենք ամաչել, որ Արամ Մանուկյանի շքեղ (ըստՙ քանդակագործի) արձանի մոտակայքում ու Արամի փողոցում, Արամիՙ աղբանոցի վերածված տուն ունենք: Եւ գուցե ինքներս մեզ հարց տանք. Արամ Մանուկյանը, որով հպարտանում ենք մենք, հպա՞րտ է մեզնով:

«Մենքով» եմ խոսում, ամեն ինչի մասին խոսելիս «մենք» եմ գրումՙ մտքումս ունենալով Հովհաննես Թումանյանիՙ Ավետիք Իսահակյանին ուղղված նամակը, որտեղ Կարսի անկման մասին պատմելիս գրում է. «Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, եւ թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը: Գլխավորապես մենք: Մենք եմ ասում, եւ սրա մեջն է ճշմարտությունը»:

Բայց բոլոր տեսակի «մենքերով» ու «մենքի» դրսեւորումներով հանդերձՙ հետաքրքրական է, ՀՅԴ-ն չի՞ տեսնում այդ տունը, եթեՙ ոչ, թող տեսնի, իսկ եթե տեսել էՙ ամենայն պատասխանատվությամբ կոչ եմ անում «կուսակցությանը ծառայող» սեւ ամենագնացներից (չնայածՙ գույնն այդքան էլ կապ չունի) մի քանիսը «զոհել» հանուն Արամ Մանուկյանի բնակարանի, կամ գոնե Արամ Մանուկյանի կերպարի հետ ոչ մի կապ չունեցող արձանի տեղադրման փոխարեն կամ զուգահեռ վերջինիս տունն աղբից մաքրել, վերանորոգել ու տուն-թանգարան դարձնել, այդ իսկ կերպ նաեւ փրկելով եւս մի հին շինություն ու նպաստել հին Երեւանի դիմագծի պահպանմանը: Հասկացե՛ք, ընկերնե՛ր, Արամ Մանուկյանի տունն աղբանոց է դարձել, այն տունը, որի անմխիթար ցուցատախտակի ճեղքում տարին մեկ-երկու անգամ մի քանի ալ կարմիր վարդ ու մեխակ եք դնում…եւ հպարտ դաշնակցականի հայացք ընդունելովՙ նայում երկնքին, այնտեղ փնտրելով դրա համար ձեզանից յոթնիցս շնորհակալ Արամ Մանուկյանի երախտապարտ դեմքը. բա եղա՞վ:

Հ.Գ. Հուսով եմ, որ այս եւ մյուս կոչ-հորդորներից հետո ՀՅԴ-ն վերջապես կլուծի այդ խնդիրը. այն արդեն կուսակցական պատվո խնդիր է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲՈՒԼԿԻ ՍՏԵՂԾԱԾ ՀԱՅՈՐԴԻՆ

Հաջորդ գրառումը

ՊՈՄՊԵՈՅԻ ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՈՄՊԵՈՅԻ ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական