Շաբաթ, Նոյեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՈՒՐՏԸ ԱՅՆԹԱՊԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

25/05/2018
- 25 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

Ուոթերթաունի Հայկական թանգարանի եւ Թեքեյան մշակութային միության համահովանավորությամբ թանգարանի Ադել եւ Հայկ Տեր Մանուելյան դահլիճում ապրիլի 12-ին կայացել է պատմաբան դոկտ. Ումիտ Քուրտի դասախոսությունը Այնթապի 1920-21 թվերի ինքնապաշտպանական մարտերի մասին:

Քուրտը, որ բնիկ այնթապցի է, ներկայիս որպես գիտաշխատող Երուսաղեմի Վան Լիր (Van Leer) ինստիտուտի Պոլոնսկի ակադեմիայում է ձեւակերպված: Դոկտորականի գիտական աստիճան է ստացել 2016-ին Քլարկ համալսարանից: Դրանից առաջ ավարտել է Սաբանջի եւ Մերձավոր Արեւելքի Տեխնիկական համլսարանները մասնագիտանալով համապատասխանաբար եվրոպական ուսումնասիրությունների եւ քաղաքագիտության մեջ: Նա ներկայացրել է իր անգլերեն նոր գիրքը «The Heroic Battle of Aintab» (Այնթապի հերոսական մարտերը) վերնագրով, որը թարգմանությունն է 1920-21 թվերի Այնթապի իրադարձությունների ականատեսՙ Գեւորգ Բաբոյանի հայերեն հուշագրության:

«Դա սկզբնաղբյուր է, որտեղ կան խիստ ուշագրավ մանրամասներ», ասել է նա, ընդգծելով Բաբոյանի հիշատակած ազգային միասնականության գաղափարըՙ զինվորական կենտրոնական մարմնի երեք գլխավոր սյուների (Ա. Լեւոնյան, Ա. Գալեմքերյան եւ Ներսես քահանա Թավուգճյան) շուրջ: Այդ միասնականության մեջ մեծ դեր են ունեցել նաեւ հայ կանայք: Ինքըՙ Հնչակյան կուսակցության անդամ Բաբոյանը ակտիվ մասնակցություն է ունեցել հերոսամարտում եւ ի վերջո հանգրվանել Հալեպում, որտեղ հայկական դպրոցում է դասավանդել ութ տարի: Վախճանվել է Բեյրութում 1949-ին: Նրա հուշագրության անգլերեն թարգմանությունը «Կոմիտաս» հրատարակչատունն է լույս ընծայել:

Նախքան դասախոսությունը, որին ներկա են եղել այնթապցիների հետնորդները, թանգարանի գործադիր տնօրեն Ջենիֆեր Լիստոն Մանսոնը ողջունելով հյուրերին ներկայացրել է նախ թանգարանի կատարած աշխատանքները, ապա ԹՄՄ-ի Կանադայի եւ ԱՄՆ-ի շրջանակների գործադիր տնօրեն Արամ Արքունին , ով Կիլիկիայի դեպքերին կարճ անդրադարձ կատարելուց հետո, խոսքը փոխանցել է Ումիտ Քուրտին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԶՐԲԱՅՋԱՆ ԿԱՄ ՓՈՔՐ ԻՐԱՆ

Հաջորդ գրառումը

ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԱԿԱՆԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական