Երեքշաբթի, Հոկտեմբերի 7, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶՐԲԱՅՋԱՆ ԿԱՄ ՓՈՔՐ ԻՐԱՆ

25/05/2018
- 25 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անգլ. թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հայացք աշխարհագրությանը եւ պատմությանը

Վերոնշյալ խորագրով Իրանի Ատրպատական նահանգի բնակչության բազմաէթնիկ ծագման մասին գրված ստորեւ անգլերենից թարգմանաբար ներկայացվող հոդվածը վերցված է Իրանի պետական օրգան հանդիսացող «Iran» թերթից: Հեղինակն է Ադրբեջանի պատմության հետազոտող-մասնագետ Հոջատ Յահյիպուրը:

Իրանի ընդարձակ տարածքը աշխարհագրականորեն միշտ գտնվել է համաշխարհային քաղաքակրթությունների եւ մշակույթների խաչմերուկում եւ այդ պատճառով շատ նման է տարբեր ցեղախմբերի հազարավոր նախշերի գրավչությամբ միահյուսված գորգի: Այդ ամենի մեջ Ազրբայջանը բանուկ ճանապարհի դերն է խաղացել եւ այդ շրջանի բնակչությունը տարբեր համայնքների խառնուրդ է եղել: Ազրբայջանը իրավամբ համարվել է մեծ Իրանի մանրակերտը կամ «Փոքր Իրան»:

Ազրբայջանը դարբասաշեմք է հանդիսացել դեպի Ասիա, Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Ռուսաստան, ուստի նաեւ այդ վայրերից տարբեր էթնիկական խմբավորումների վերաբնակեցման տեղանք: Ինչպես նշում է հայտնի աշխարհագիր Մոհամմադ բեն Ահմեդ Մողադդասին (մահացած հիջրա տոմարով 4-րդ դարում) իր արժեքավոր «Ահսան էլ-Թախասսիմ ֆի Մոարրաֆե էլ-Աքալիմ» աշխատության մեջ «Հարյուր քառասուն պարսանգ բարձրության մի լեռ կա, ամբողջությամբ ծածկված ծառատունկերով: Ասում են այդ տարածքում յոթանասուն լեզվով են խոսում եւ Արդաբիլի (Արտավետի) առաքինությունները այդտեղից են սերում»: Այդ մեջբերումից պարզ է դառնում, որ իսլամի առաջին դարերում մեծ թվով լեզուներ եւ բարբառներ շատ տարածված են եղել Ազրբայջանում: Հաշվի առնելով, որ լեզուն էթնիկական ինքնորոշման կարեւորագույն հատկանիշներից մեկն է, ինչպե՞ս կարելի է ենթադրել, թե այդ տարածքը (Ազրբայջանը) պատմականորեն բացառապես պատկանել է միայն մեկ որոշակի ցեղի կամ խմբավորման:

Հնագիտական եւ պատմական աղբյուրները վկայում են, որ այնտեղ ապրել են պահլավերեն, քրդերեն, ասորերեն, հայերեն, եբրայերեն, թուրքերեն, թալիշերեն եւ այլ լեզուներով խոսող խմբավորումներ, որոնց յուրաքանչյուրի մասին կարելի է առանձին մի հատոր հատկացնել: Բայց այստեղ մենք փորձելու ենք հակիրճ անդրադառնալ Ատրպատականի (Ազրբայջանի) տարածքում գտնվող ամենակարեւոր ցեղախմբերին:

Հայերըՙ ամենահին քաղաքակրթության կրողները

Հայերը շրջանի ամենահին քաղաքակրթություններից մեկն են եղել եւ նրանց մասին հիշատակություններ կան վաղեմի արձանագրություններում: Չնայած դրանցում նշվում է, որ Հայաստանի տարածքը գտնվում է Կովկասի արեւմտյան եւ Անատոլիայի արեւելյան շրջաններում, Ազրբայջանում նրանց ներկայությունը երկար պատմություն ունի: Պատմական փաստերի հիման վրա կարելի է վստահորեն պնդել, որ Ազրբայջանի մեծ մասը, ներառյալ արեւմտյան ավազուտներն ու հյուսիսային շրջանները եւ նույնիսկ տարածքի կենտրոնական մասերը եղել են հայկական պատմական բնակավայրեր: Որպես ապացույց կարելի է բերել Սալմաստի (Ուրմիա լճի արեւմուտքում) մոտ գտնվող Խան Թախտի քարե հուշակոթողը, որի վրա 3-րդ դարում գրված արձանագրությունը նշում է, որ սասանյան Արտաշիր Պապականն ու Շապուհ Ա-ն հռոմեացիների դեմ կռվելուց հետո վերադառնալով երկիր պատիվների են արժանացել տեղի իշխող հայ ղեկավարների կողմից:

Հայերի պատմական ներկայության լուռ վկայություններ են նաեւ հարյուրավոր եկեղեցիները, որոնցից ամենակարեւորներն են Սբ. Ստեփանոսի եւ մասնավորապես Թադեոս առաքյալի կողմից հիմնադրված Սբ. Թադեի վանքը (66 թ.): Պատմական այս եկեղեցիների առատությունը Ազրբայջանի յուրաքանչյուր անկյունում խոսում է այն մասին, թե ինչքան կարեւոր է եղել այդ շրջանը քրիստոնյաների համար: Հիջրա տոմարով 8-րդ դարում (մ.թ. 1299-1397) «Նոզհատ էլ-Գուլուբ» գրքում Համդոլլահ Մուսթաֆին գրում է, որ Մակու (Արտազ) քաղաքում է բնակվել «Մեծ քահանան», իսկ արեւմտյան Ազրբայջանում ապրել են ասորիներըՙ քրիստոնյաների մեկ այլ խմբավորումը: Չնայած մեծ քաղաքներում (Ուրմիա, Թավրիզ) քրիստոնյաները բավական մեծ թիվ են կազմել, նրանք հիմնականում բնակվել են իրենց նախնիների գյուղերում: Ամերիկացի հետազոտող Հորեյշո Սաութգեյթը 1836-ին Սալմաստ այցելելով նշել է շրջանում գտնվող 62 քրիստոնեական գյուղերի մասին: Հայերի, ասորիների եւ բազմաթիվ եկեղեցիների գոյության հետեւանքում Ազրբայջանի արեւմուտքում եւ հյուսիսարեւմուտքում կարելի է հանդիպել բազմաթիվ հայկական եւ ասորական ծագման անունների, որոնք մինչ օրս պահպանվել են:

Այլ դավանանքներ, ազգություններ եւ լեզուներ

Քրիստոնյաների հետ միասին Ազրբայջանի արեւմուտքում եւ հյուսիսարեւմուտքում, ինչպես նաեւ այլ վայրերում ապրում էին իրանյան (պարսկական) կրոնի հետեւորդները: Ազրբայջանը պատմության ընթացքում զրադաշտականության կենտրոններից է եղել: Թաքաբում գտնվող Շիզ ատրուշանը երեք գլխավոր ատրուշաններից մեկն է համարվում: Այլ շրջաններում նույնպես նկատելի են իրանյան (պարսկական) կրոնի հետքեր, ինչպես զրադաշտականությունը եւ միթրայականությունը կամ միհրականությունը: Դրանցից կարեւորագույն կենտրոններ են եղել Միհր (Միթրաս) տաճարը Մարաղայում, Անահիտի բլուրը Սարաինում եւ Աղմիունի ատրուշանը Սարաբում: Հրեաները նույնպես, նախքան մահմեդականության մուտքը Իրան, ներկայություն են ունեցել Ազրբայջանում:

Ամենատարածված խմբավորումների լեզուները եղել են պահլավերենը, թաթերենը, պարսկերենը, ազրբայջաներենը, որոնք իրարից քիչ են տարբերվել: Թաթերը հիմնականում ապրել են Ազրբայջանի արեւելյան, հյուսիսային եւ կենտրոնական մասերում: Դարերի ընթացքում իրանցի եւ ոչ-իրանցի պատմաբանների, աշխարհագրերի գրություններում պահլավերենի մասին նշումներ կան: Մասնավորապես Աբու էլ Մաջիդ Թաբրիզիի (մ.թ. 1299-1397), Իբն Բազազ Արդաբիլիի (նույն թվականի), եւ Ռուհի Անարջանիի (մ.թ. 1495-1591) գրութունները խիստ կարեւոր են: Ըստ Համդոլլահ Մուսթաֆիի (մ.թ. 1299-1397) «Նոզհատ էլ Գուլուբ» (Այցելություն սրտերին) գրքի պահլավերեն խոսողները գերիշխող են եղել Ազրբայջանում սելջուկ թուրքերի իշխանության օրոք:

Քրդերը եղել են ամենաազդեցիկ բնակիչները: Նրանց հետքերին կարելի է հանդիպել ամենուրեք: Թուրքերը բնիկ բնակիչներ չեն եղել այդ վայրերում այլ այնտեղ են եկել Արեւելյան եւ Կենտրոնական Ասիայից: Եկվորների առաջին հոսքը տեղի է ունեցել մոտավորապես մ.թ. 1009-1106 թվերին: Նրանք Ազրբայջանից անցնելով հասել են Անատոլիա: Երկրորդ հոսքը մոնղոլական թուրքերից է կազմված եղել: Նրանք Ազրբայջանը մայրաքաղաք են հռչակել: Երրորդ հոսքը օսմանցիներն են եղել: Քոչվորական հատկանիշը բնորոշ է եղել թուրքերին: Այդ պատճառով էլ նրանք երկար չեն մնացել այդ տարածքում:

Պատմության ընթացքում նշված ազգությունները ապրել են միասնաբար: Ուրմիան, որին տվել են «ազգություններն ու կրոնները ծիածանող (իրար կապող) քաղաք» անվանումը, եղել է գլխավոր քաղաքը:

Ներկայիս բնակչությունը այդ բոլոր ազգությունների (թաթեր, քուրդեր, թալիշներ, եւ այլն) միաձուլումից է կազմված եւ սխալ է նրան որոշակի մի էթնիկական խմբավորման բնորոշում տալը:

Հիմնվելով վերոնշյալ փաստերի վրա, եզրակացնում ենք, որ Ազրբայջանը սոսկ իրանական տարածք է, ինչպես Խորասանը եւ Ֆարսը: Այն պարզապես մեծ Իրանի փոքր մանրակերտն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՔՈՒՐՏԸ ԱՅՆԹԱՊԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՔՈՒՐՏԸ ԱՅՆԹԱՊԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մտնում էին մորգ՝ դիակները ճանաչելու…5 տարի առաջ այս անիծյալ օրը

07/10/2025

5 տարի առաջ այս անիծյալ օրը․․․ Ցերեկը 2-ի կողմերը գրասենյակից դուրս եկա։ Հետ եկա. 4-5-ի կողմերն էր։ Արդեն  պարզ էր,...

ԿարդալDetails

Թուրքիան և Ադրբեջանն օկուպացված Քարվաճառում կառուցելու են հողմակայան

06/10/2025

Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել

06/10/2025

Քպ-ն մերժել է Փաշինյանին անվստահություն հայտնելու՝ «Պատիվ ունեմ»-ի նախագիծը

06/10/2025

Անհետ կորած զինծառայողների հարազտներին՝ Արսեն Ղուկասյանին ու Ապիջան Սարգսյանին, ձերբակալել են

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական