Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏՈՒԳԱՆՔՆ ԱՎԵԼԻ ՔԻՉ Է ՎՆԱՍՈՒՄ, ՔԱՆ ԾԽԱԽՈՏԸ

25/05/2018
- 25 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականից հետո (այս բառը մնաց, չնայած ՀՀ վարչապետն այլեւս Կարեն Կարապետյանը չէ) ոստիկանությունը մշակել է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու դեպքում վարչարարության փոփոխություն: Մասնավորապես մի շարք խախտումներ կատարելու դեպքում վարորդներն այլեւս չեն տուգանվի: ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանն ասել է, որ եթե օրինակ վարորդը մեքենան վարելու ընթացքում ծխել է, մեքենայի սահմանված հատվածում բացակայել է տեխզննության կտրոնը, կամ վարորդը մանեւրելիս չի օգտագործել լուսային թարթիչը, ապա նա կարող է եւ չտուգանվել, դե այսինքն հանգիստ կարող է ե՛ւ քշել, ե՛ւ ծխել, մեքենայի տեխզննման կտրոնը մոռանալ տանը, կամ չբարկանալ երեխայի վրա, եթե նա պատահաբար պատռի այն, եւ վերջապես ամեն աջից ձախ, կամ ձախից աջ գնալիս լուսային թարթիչը պարտադիր միացնելու պարտավորություն չզգալ: Մի խոսքովՙ դուխով երթեւեկել:

Բայց սա դեռ ամենը չէ: Բանն այն է, որ նշված եւ այլ մի շարք դեպքերում իրավախախտ վարորդին տուգանելու կամ պարզապես զգուշացնելու (բանավոր) որոշում կայացնելու է ճանապարհային ոստիկանըՙ սեփական հայեցողությամբ: Այսինքն, եթե օրինակ տվյալ ճանապարհային ոստիկանի սանիկը, կամ քավորը, կամ մորաքրոջ որդին վարելիս ծխի ու դա տվյալ ոստիկանը նկատի, կամ եթե նա տեսնի, թե ինչպես է իր քավորը ճանապարհին երթեւեկելիս մանեւրումՙ առանց լուսային թարթիչը միացնելու եւ կանգնեցնի մեքենան, ապա կարող է պարզապես զգուշացնել իր հարազատներին, որ այդպես չանեն: Բայց եթե նույն ոստիկանը նույն խախտումն արձանագրի ոչ իր քավոր-մորքուրի տղաների մոտ, ապա կարող է եւ տուգանել: Այնպես որ, բոլոր այն վարորդները, որոնց քավորները, սանիկները, մորքուրի, կամ հորքուրի, հորեղբոր կամ քեռու եղբայրները ճանապարհային ոստիկան են, շնորհավորում եմ, դուք միայն զգուշացվելու եք:

Բայց սա էլ դեռ ամենը չէ: Ոստիկանությունը, ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, լավ լուր ունի արագաչափերից եւ տեսանկարահանող սարքերից դժգոհող վարորդների համար: Ոստիկանությունն առաջարկում է արդարադատության նախարարությանը, որպեսզի այդ կառույցն էլ առաջարկի Ազգային ժողովին, որպեսզի խորհրդարանը հանդես գա համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ: Այսինքն 2012-17 թվականների տուգանքների համար նախատեսվում է համաներում: Ընդ որում, եթե ԱԺ-ն ընդունի նման որոշում, ապա կչեղարկվի 13,7 միլիարդ դրամի չափով տուգանք: Լավ, դեռ պետական բյուջեն 13,7 միլիարդ դրամից զրկելը մի կողմ (հաշվի առնելով, որ նոր կառավարությունում որեւէ մեկը կոռումպացված չէ, կասկածից վեր է, որ այս տուգանքները հենց բյուջե էլ գնալու էին), այս որոշման կամ նախաձեռնության հարցում արդարության հարց չկա՞: Պարզ է, չէ՞, որ 2012-17 թվականներին եղել են նաեւ վարորդներ, որոնց տուգանել են եւ որոնք պարտաճանաչ գնացել ու վճարել են, ի՞նչ է հիմա ստացվում, փաստորեն այդ մարդիկ կարող էին եւ չվճարե՞լ: Բայց սա էլ մի կողմ, իսկ կարելի՞ է այսուհետ ոչ մի տուգանք չվճարել, չէ՞ որ հայտնի չէ, թե վաղն ով կքայլի, ինչի կհասնի ու նոր ոստիկանությունը ի՞նչը համաներելու առաջարկով հանդես կգա:

Չէ, լավ է, որ մարդիկ ազատվում են տուգանքներից, բայց ճի՞շտ է, որ նրանք մինչեւ հիմա չեն վճարել օրենքով սահմանված տուգանքը. փաստորեն ճիշտ է: Ճիշտ է եւ այն, որ բոլոր նրանք, ովքեր վճարել են, սխալ են արել. կարող էին եւ չվճարել:

Մի խոսքով, այնպիսի տպավորություն է առաջանում, որ նոր կառավարության անդամներըՙ նոր ոստիկանապետի հետ միասին հեղափոխություն իրականացնելիս այնքան քայլեցին, որ պարզապես ուզում են նստել մեքենա ու հանգիստ ծխելՙ առանց տուգանվելու կամ տուգանքների մասին մտածելու:

Ի դեպ, ՀՀ քաղաքացին ուզում է, որ իրեն ոչ մի հարցում չտուգանե՞ն, թե՞ ուզում է, որ իր վճարած տուգանքները հաստատ բյուջե գնան…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԴՅՈՔ ՈՎՔԵ՞Ր ԵՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական