Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞Վ Է ԹՈՒՐՔ: ԲԱՐԴ ՀԱՐՑ Է:

25/05/2018
- 25 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Ստորեւ անգլերենից թարգմանաբար ներկայացվողՙ էսսեիստ եւ վիպասան Կայա Գենջի («Ստվերի տակ: Զայրույթ եւ հեղափոխություն արդի Թուրքիայում» գրքի հեղինակ) սույն հոդվածը տպագրվել է «Նյու Յորք Թայմսի» 2018 ապրիլի 1-ի համարում:

Ավելի վաղ այս տարի Թուրքիան բաց արեց խստորեն պահպանված իր բնակիչների ծագումնաբանական մատյանները (1), արխիվային հսկայական նյութեր, որոնք հետ են գնում մինչեւ օսմանյան ժամանակաշրջանները, 1880-ական թվականները: Այդ ծառայության մատուցումը արմատների, միգրացիայի, զտարյունության եւ խառնածնության վերաբերյալ բուռն խոսակցությունների գերիշխող թեման դարձավ WhatsApp-ի, թեյարանների հաճախորդների շրջանակում եւ տարբեր գրասենյակներում: Ընդամենը երկու օրում ավելի քան 5 միլիոն թուրքահպատակ քաղաքացիներ սկսեցին հետաքրքրվել իրենց անցյալով: Հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ կայքը փլուզվեց: Կառավարությունը ստիպված եղավ դադարեցնել այդ ծառայությունը:

Մի ամբողջ դար, թուրքական պետությունը իր խստագույն ազգային ինքնությունն էր պարտադրել իր քաղաքացիներին, մի ինքնություն, որը բացառում էր էթնիկականությունը եւ ընդգծում «զտարյուն» թուրք լինելու հանգամանքը: Մատյանների հրապարակայնությունը հիպնոսացրել էր մարդկանց: Տարբեր էթնիկական խմբավորումներին պատկանելու լուրը ջախջախել էր պետության կողմից հորինված զտարյունության գաղափարը:

Որոշ թուրքեր, որոնց ընտանիքները սերնդե սերունդ ապրել էին միեւնույն քաղաքներում, վերահաստատեցին իրենց արմատները: Ուրիշներ վրդովվեցին: Մի թուրք ազգայնամոլ պարզեց, որ իր նախատատը քուրդ է եղել: Ընկերներիցս մի գրող զարմացած էր, որ նախապապի անունը Իսահակ է: Հարեւաններից մեկը հայտնաբերեց, որ եվրոպական ծագում ունի եւ որոշեց երկքաղաքացիության դիմում ներկայացնել:

Երկար ժամանակ քաղաքացիների ինքնությունը Թուրքիայում համարվում էր ազգային անվտանգության խնդիր: 1915-ի բռնագաղթի ժամանակ Օսմանյան ժամանակաշրջանի հայերից շատերը մահացան, մինչ ուրիշներ իրենց կյանքը փրկելու համար մահմեդական դարձան: Դավանափոխությունը գաղտնի էր պահվում ընտանիքներում: Քրիստոնյաներից շատերի թոռները հասուն տարիքում միայն իմացան իրենց նախնիների մասին: Շատ թուրքեր վերջերս պարզեցին, որ նրանք հայկական ծագում ունեն:

Ծագումնաբանական տվյալները միայն անձնական օգտագործման համար էին հրապարակված: Դրանք ցույց էին տալիս, թե որքան բծախնդրորեն էր պետությունը հետեւում իր քաղաքացիներին անցած երկու դարերի ընթացքում: «Պարզվեց, որ իմ նախնիները Երեւանից են», գրել էր մեկը «Eksi Sozluk» կայքում, որտեղ հազարավոր մեկնաբանություններ էին հայտնվել այդ թեմայի շուրջ: «Իմ հայրական նախնիները Վրաստանից են: Ես ցնցված եմ»:

Ձախակողմյան թուրքերը անհանգստացած էին հետաքրքրությունների մասշտաբով: Վախենում էին, որ դա կարող է տոհմական կամ նույնիսկ քաղաքացիական պատերազմի մղել: Բայց «Ակօս» թերթի խմբագիրը ողջունեց հրապարակումը եւ հարցազրույց հրատարակեց մարդաբան պրոֆեսորի հետ, որն այդ քայլը «հեղափոխական» եւ «նորմալացման լուրջ նշան» որակեց: «Մարդկային ծագումնաբանական տարեգրություն» հանդեսում 2012-ին կատարված մի ուսումնասիրություն պարզել էր, որ Թուրքիայի բնակիչների պապենական նախնիների 38 տոկոսը երվոպացիներ են եղել, 35 տոկոսըՙ միջին-արեւելքցիներ, 18 տոկոսըՙ Հարավային ասիացիներ եւ 9 տոկոսըՙ Կենտրոնական ասիացիներ:

Օսմանցիները էթնիկական բարդությունների հետ վարվում էին այսպես կոչված «միլլեթ» հասկացությամբ: Դարեր շարունակ տարբեր օրենքներ էին կիրառվում մահմեդականների, կաթոլիկների, հույն ուղղափառների եւ հրեաների հանդեպ: Կրոնական համայնքները ազատորեն կարող էին բիզնեսով զբաղվել, ունենալ իրենց դպրոցները, թերթերն ու հիվանդանոցները այնքան ժամանակ, որ համապատասխան հարկեր վճարեին սուլթանին: Բայց 1830-ականներին, որոշ մոդեռնիստներ, ցանկանալով արեւմտյան կոնցեպցիայով առաջնորդվել, ջնջեցին «միլլեթի» համակարգը: Երիտասարդ օսմանցիներ կոչված մի խումբ մահմեդական մտավորականներ խստորեն դատապարտեցին նորամուծությունը: 1870-ականներին նրանք «օսմանիզմ» հասկացությունը ներմուծեցին, որը միատեսակ կայսերական քաղաքացիություն էր նախատեսում բոլորին: Դրանում իսլամական օրենքն էրՙ ներշնչված եվրոպական սահմանադրական դրույթներից: Նրանք առաջ քաշեցին մահմեդական ազգայնամոլությունը: Սուննի մահմեդականությունը դառնալու էր գերագույն ինքնությունը, ազատություն շնորհելով այլ կրոններին: Պետության սուննի հատկանիշը եթե կորսվեր, կայսրությունը կփլուզվեր, հավատացած էին երիտասարդ օսմանցիները: Օսմանիզմն էր այն կայուն պահելու բանաձեւը:

Քսաներորդ դարում, արդիականացման տարածումով ծագումնաբանական խնդիրը է՛լ ավելի մեծացավ: Թուրքական հանրապետության հիմնադիրներՙ երիտթուրքերը, որոնք աշխարհիկ եւ արեւմտամետ էին, մահմեդական ազգայնամոլությունը վերածեցին քաղաքացիության, հետեւելով ֆրանսիական «laicite՛» գաղափարին, որն անջատում էր կրոնական ազդեցությունը կառավարությունից:

Նրանք փորձեցին կարգավորել էթնիկական բարդությունների խնդիրը, երբեմն նաեւ ուժի գործադրմամբ: 1923-ին կատարված բնակչության փոխանակման հետեւանքում ավելի քան 1,2 միլիոն հույներ Թուրքիայում եւ ավելի քան 300 հազար թուրքերՙ Հունաստանում զրկվեցին իրենց հպատակություններից, քաղաքացիության իրավունքներից: Հույների եւ հայերի այն փոքր մասը, որ շարունակեց ապրել Թուրքիայում, ստիպված էր մոռանալ իր արմատները:

Աթաթուրքի մահվանից հետո, ռասիստական խմբավորումները է՛լ ավելի «սեղմեցին» օղակը ազգայնամոլության եւ առաջ քաշեցին «զտարյուն թուրքի» ազգային ինքնության գաղափարը: Թուրքերը, նրանց տեսակետով, սերվում էին Կենտրոնական Ասիայի տափաստաններից, քրդերըՙ լեռնցի թուրքեր էին, իսկ մյուս բոլոր էթնիկական միավորումները համարվում էին «շեղվածներ»ՙ վտանգավորության աստիճանով:

Ձախակողմյան եւ իսլամիստական խմբավորումները չընդունեցին այս բանաձեւը եւ քեմալիստական պետությունը պատժեց երկուսին էլ: Նազիմ Հիքմեթը 28 տարվա բանտարկության դատապարտվեց, իսկ իսլամիստ բանաստեղծ Մեհմետ Ակիֆ Էրսոյը ստիպված էր Եգիպտոսում վտարանդի դառնալ:

Շատ ազգայնամոլներ Էրդողանի «կոնսերվատիզմի եւ նեոլիբերալիզմի» խառնուրդը սպառնալիք են համարում Թուրքիայի համար: Բայց ուրիշների կողմից նրա կառավարությունը գովաբանվում էր Օսմանյան շրջանի հայերի պատմությունը ազատորեն քննարկելու եւ քրդական մշակույթի հանդեպ սահմանափակումները վերացնելու համար:

Էրդողանի իշխանության օրոք «զտարյուն թուրք» գաղափարախոսությունը աստիճանաբար փոխարինվեց «մահմեդական ազգայնամոլությամբ»: AKP կուսակցության որոշ ղեկավարներ հավատացած են, որ կրոնն ու էթնիկականությունը հանելով ազգային ինքնության հասկացությունից, կուսակցությունը կարող է կրկնել 1830-ականների օսմանցի «մոդեռնիստների» սխալները:

Բնակիչների ծագումնաբանական մատյանները բացելով, կառավարությունը գուցե ցանկանում է փոխել թուրք ազգի մեր հասկացությունը եւ ընդմիշտ վերջ դնել ռասսայական զտարյունության գաղափարին:

Իհարկե հրապարակման ժամանակը ընտրված էր քաղաքական հաշվարկներ կատարելուց հետո: Հյուսիսային Սիրիայի Աֆրին քաղաքում իրականացված ռազմական գործողություններից հետո, եւ 2019-ին սպասվող նախագահական ընտրությունների շեմին, կառավարությունը մտադիր է է՛լ ավելի ամրապնդելու մահմեդական ազգայնամոլությունը որպես Թուրքիայի հիմնական ինքնություն:

Դա AKP կուսակցության ձեւն է հավաստիացնելու, որ «մահմեդական ազգայնամոլությունը» տարբեր է «հանրապետական ազգայնամոլությունից»: Պետությունը, մահմեդականության այս նոր ձեւաչափով, վստահում է իր քաղաքացիներինՙ բացահայետլու իրենց էթնիկական արմատները: Թուրք քաղաքացիները կարող են հպարտանալ իրենց արմատներով եւ ժառանգությամբ, եւ նույնիսկ պատճառաբանել կառավարության արտաքին քաղաքականության քայլերը:

Փոշեծածկ մատյանները մտադիր են նաեւ հիշեցնելու թուրքերին ոչ միայն իրենց նախնիների էթնիկական բազմազանությունը, այլեւ Օսմանյան կայսրության տարածքային ընդարձակությունը, որ մի ժամանակ ընդգրկում էր երեք մայրցամաքներ:

1) Տես «Ազգ»-ի մարտի 30-ի համարը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԵԾԿՌՏՈՒՔԸ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԾԵԾԿՌՏՈՒՔԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական