Երկուշաբթի, Հուլիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ԴԵՄ, ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՀԵ՞Տ

11/05/2018
- 11 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Թվում էՙ ներքաղաքական կոնֆլիկտը գոնե առաջին մասով հանգուցալուծվեց. փոքրամասնական կառավարությունՙ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ: Այսուհետեւ, առաջիկա հանգրվանում, նորընտիր վարչապետից պահանջվում է «քայլ առաջ» անել միայն խիտ ականապատված դաշտում, որը նրան բավական թափանցիկ խոստացավ, հենց ընտրության օրը, խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանը: Վարչապետը այսուհետեւ ստիպված է այդ դաշտում առաջ շարժվել մեծագույն հմտությամբ, երբեմն միս-մինակ, ընդամենը իր կողքին ունենալով հասարակության ակտիվ մասի բարոյական, կրկնում եմՙ բարոյական աջակցությունը, որը նյութականացնելու, քաղաքական դրամագլուխի վերածելու համար նրան անհրաժեշտ է հասնել գլխավոր առաջադրանքինՙ խորհրդարանական արտահերթ ընտրությունների կայացմանը, որը ներկա պայմաններում թվում է անկարելի առաջադրանք, նկատի ունենալով նորընտիր վարչապետի ձեռքի տակ եղած միջոցների սակավությունը: Քաղաքական անվստահելի դաշնակիցներ եւ դեռեւս կանգուն ընդդիմություն: Արդարեւ, հակառակ սպասելիքների, նախկին նախագահ եւ վարչապետ Սերժ Սարգսյանին հաջողվեց առայժմ կուռ պահել եթե ոչ իր գլխավորած կուսակցության, ապա գոնե խորհրդարանական խմբակցության շարքերը, որոնց մեջ կան մարդիկ, ովքեր կուզենային, շա՜տ կուզենային, խորհրդարան ներկայացվող յուրաքանչյուր օրինագիծ «տապակել»: Հատկապես այն օրինագծերը, որոնք նախատեսում են հանրապետության նախագահի սահմանադրական իրավունքների վերականգնում, ընտրությունների մասին օրենքի անհրաժեշտ փոփոխություններ, ընդհուպՙ արտահերթ ընտրությունների անցկացման որոշումը: Անշուշտ անկարելի չէ այդ խոչընդոտների հաղթահարումը, եթե պատշաճ հմտությամբ օգտագործվեն Սահմանադրության որոշ դրույթներ, որոնք կարող են առաջնորդել Ազգային ժողովի ինքնալուծարմանը…

Նորակազմ կառավարության համար ավելի փորձանավոր են լինելու որպես վերջինիս դաշնակից կամ գործակից ներկայացող կողմերի հարուցելիք դժվարությունների հաղթահարումը: Նկատի ունեմ ՀՅԴաշնակցությունըՙ ավանդականորեն իր «պլստան» քաղաքականությամբ, եւ «Ծառուկյան» դաշինքըՙ իր գաղափարազուրկ էությամբ եւ անձնիշխանական բուրգով: ՀՅԴ-ն արդեն իսկ հայտարարել է արտահերթ ընտրություններին իր դեմ լինելըՙ վախենալով ժամկետից շուտ կորցնել իր ունեցածը, մինչ «Ծառուկյան» դաշինքը բնավ պիտի չփափագեր իր «խոսքը գործի» դնելու ստիպողության առաջ կանգնել:

Այսուհանդերձ ամենադժվարն ու տեւականը լինելու է օլիգարխիայիՙ եթե ոչ վերացումը, գոնե նրան օրենքի եւ օրինականության դաշտ բերելու պարտականությունը, որն ստանձնել եւ խոստացել է վարչապետ Փաշինյանը ժողովրդին: Խոսքս չի վերաբերում այն անհեթեթ կացությանը, որի մեջ ակամայից հայտնվեց նաՙ անհրաժեշտաբար եւ նույնիսկ պարտադրաբար ընդունելով հայտնի օլիգարխների աջակցությունը վարչապետ ընտրվելու գործում: Ինքըՙ Փաշինյանը փորձել է, սակայն ոչ համոզիչ կերպով, բացատրել, որ իրեն ձայն տալու այդ արտառոց երեւույթը ոչնչով չի պարտավորեցնում իրեն երախտապարտ լինելու հայկական օլիգարխիային: Խոսքս վերաբերում է այն համակարգին, որը Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրանից առաջՙ սովետական դարաշրջանի վերջին տասնամյակներին ծնունդ է առել, զարգացել եւ անտեղաշարժելի համակարգի է վերածվել, որի մեջ մտել է նաեւ դարերի հնություն ունեցող հայկական նեպոտիզմը (ժողովրդական խոսքովՙ ԽԾԲ), որի հետեւանքով խորացել ու զարգացել է համատարած կաշառակերությունը, ազգային հարստության ահռելի բեւեռացումը: Նկատի չունեմ հրապարակում հայտնի օլիգարխներին միայն, այլ մյուսներին նաեւ, որոնք հայտնի են միայն նեղ շրջանակներին, որոնք սերտաճել են ոչ միայն չինովնիկական կաստայի, այլեւ միմյանց հետՙ իրար «փայ» տալու, իրար հետ «փայ» մտնելու, անգամՙ աղջիկ-տղա առնել-տալու գործողություններով:

Այս պարագայում Սինգապուրի փորձը օրինակ չի կարող ծառայել մեզ, մեզնից հեռո՛ւ նման փորձանքները: Այլ պետք է այդ համակարգի դեմ համակարգված ու տեւական պայքարՙ միջազգային հաջողված ֆինանսա-տնտեսական մեթոդների կիրառմամբ:

Այդ հարցում նույնպես կարեւոր դեր է վերապահված մեր երիտասարդությանը, որի հրաշալի էներգիան պետք է ի գործ դրվի կերտելու համար օրենքի երկիր, օրինավոր պետություն` Նոր Հայաստանը:

Նախորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՐԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՐԴԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Լրահոս

Մանիլայի միայնակ հայը եւ իր հայախօս թութակը. ամէն տեղ հայ փնտռող Վահրամ Մաւեանի յիշատակին

05/07/2026

Հանդիպումներ 1983-ի Սեպտեմբերն էր: Կը վերադառնայի Սիտնիէն, ուր գացեր էի մեր աննման ղեկավարներ Փրոֆ. Բարունակ Թովմասեանի հրահանգով եւ Հայկաշէն Ուզունեանի...

Թող Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահի ուղերձը

05/07/2026

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,...

Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր 1 հա ջերմատան համար

05/07/2026

Պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքը՝ աջակցելով բանջարեղենի, հատապտուղների և ծաղիկների արտադրության շարունակականությանը։ Հիմնական պայմաններն են. Մինչև 100 մլն դրամ վարկ՝ յուրաքանչյուր...

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է. Նարեկ Կարապետյան

05/07/2026

Ճիշտը մեր կողմից մանդատները վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին։ Այս մասին հայտնել է «Ուժեղ...

Հայաստանի Ինքնավար Հանրապետության կառավարիչը կատարեց Ալիևի և Էրդողանի հերթական պահանջը՝ չեզոքացնել հայկական Սփյուռքը. Արուր Խաչիկյան

05/07/2026

Պաշտոնական Անկարայի դարավոր երազանքն իրականանում է։ Արարատից հրաժարվելուց և Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելուց հետո՝ հաջորդ փուլն է։ Մենք հիմա նոր թշնամի...

Երրորդ երկրի կուսակցական մարմնի 105-ամյա ապօրինի որոշումը Լեռնային Արցախի վերաբերյալ. Ստեփան Հասան-Ջալալյան

05/07/2026

1921թ. հուլիսի 4-ին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի պլենումը քվեարկությամբ որոշել է Խորհրդային Ադրբեջանի գրավոր և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական