Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

04/05/2018
- 04 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՀԲԸՄիության նախագահ Պերճ Սեդրակյանի ուղերձը կազմակերպության ղեկավարությանը, շրջանակներին, կառույցներին

Երեւան, 1-ը մայիսի, 2018թ. – Այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդը ականատես ու մասնակից են պատմական արտակարգ իրադարձություններիՙ կանգնած կարեւոր նոր հանգրվանի շեմին: Առաջիկա օրերի ու շաբաթների ընթացքում որդեգրվող որոշումներով ուրվագծվելու է մեր ազգի առաջընթացի նոր ուղին:Հայաստանի քաղաքական ու սոցիալական իրադրությունն ամենօրյա զարգացումներով դրսեւորում է հայ ժողովրդի մտահոգությունները: Հայաստանի Հանրապետությունից դուրս ոչ մի անհատ, կազմակերպություն կամ կուսակցություն, որքան էլ բարի տրամադրված լինեն նրանք, այս փուլում չպետք է փորձեն գործուն դերակատարություն ունենալ Հայաստանի կառավարության ու հայրենաբնակ ժողովրդի ներքին խնդիրների կարգավորման գործընթացում:Մենք խորապես գիտակցում եւ հարգում ենք այս իրողությունը: Հիմնադրումից առ այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հավատարիմ է մնացել աշխարհասփյուռ հայ ժողովրդին ծառայելու իր առաքելությանը, սատար կանգնելու հայրենիքինՙ անկախ տիրող վարչակարգերից:Թե՛ 1918-ին, Առաջին Հանրապետության շրջանում, թե՛ խորհրդային կարգերի ժամանակ, կամ բնական աղետներին ու ճգնաժամերին համընդդեմ, ինչպես նաեւ անկախության 26 տարիներինՙ իրարահաջորդ երեք նախագահների պաշտոնավարության ժամանակաշրջաններում, ՀԲԸՄ-ն գործել է իր առաքելությանն ու ազգանվեր գործունեությանը սատար կանգնած բոլոր իշխանությունների կողքին:Ինչպես անցնող 112 տարիներին, աշխարհի հայ համայնքներում եւ Հայաստանում, հատկապես անկախ հանրապետության հռչակումից հետո, մենք մնում ենք հայրենի պետության կողքին, շարունակելով մեր ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող մեր ծրագրերի ու ազգանպաստ աշխատանքների վրաՙ ի շահ մեր ժողովրդի բարօրությանը:Մինչ քաղաքական զարգացումներն ընթանում են իրենց արագ թափով, մեզ համար ակներեւ է հայրենի երիտասարդ սերնդի ցուցաբերած աննախադեպ հանձնառության ոգին ու վարակիչ խանդավառությունը: Պատմական տարողություն ու ծավալ ունեցող նրանց կամքի արտահայտության խաղաղ ցույցերը, ի տես աշխարհին, հաստատեցին, որ հայ ժողովուրդը կառչած է մնում ժողովրդավարական իդեալներին: Լավատեսության այս ընդհանուր մթնոլորտը թելադրում է նաեւ լինել զգոն ու առաջնորդվել կառուցողական ոգով:Մեզ համար քաջալերական է տեսնել, որ քաղաքական այս վերիվայրումների ընթացքում բոլոր կողմերը կիսում են այն համոզումը, որ Հայաստանը պետք է ունենա ուժեղ, անկախ, ժողովրդավար ու համաժողովրդային պետականութուն, որ իր քաղաքացիներին ապահովում է արդար ու տնտեսական բարգավաճման հնարավորություններ ընձեռող կյանքի պայմաններ: Հայաստանը կարիքն ունի ժողովրդի վստահությունը վայելող ուժեղ կառույցների: Դրանք են այն հիմքերը, որոնց վրա հնարավոր է կառուցել իրապես ժողովրդավար պետություն:Մենք նաեւ պետք է գիտակցենք, որ մեր Եկեղեցին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գերակայությամբ, կարեւորագույն կառույցներից է, որ առանցքային դեր է կատարել հայ ազգի պատմության մեջ: Մենք վստահ ենք, որ Եկեղեցին շարունակելու է ծառայել աշխարհացրիվ մեր ժողովրդին, մասնավորապես նրա կյանքի ճակատագրական պահերին:Մենք շարունակում ենք ուշադրությամբ հետեւել դեպքերի զարգացումներին, միեւնույն ժամանակ առաջ տանել մեր ազգանվեր գործունեությունը տարբեր համայնքներում, ըստ կարիքների: Ինչպես միշտ, ես իմ բարձր գնահատանքն եմ հայտնում ձեր բոլորին, համայն ազգի բարօրությանը ձեր ցուցաբերած նվիրյալ աշխատանքի համար:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՇԽԱՐՀԸ ԳՐԱՎԵՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ՌԱՄԿԱՎԱՐ ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական