«ՆԱ ՀԻԱՆԱԼԻ ԿԻՆ ԷՐ»

8

92 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը : Նա ոչ միայն ԱՄՆ ամենասիրված առաջին տիկիններից մեկն էր, այլ միակ ամերիկուհին, որի — ամուսինը, — որդին դարձել են ԱՄՆ նախագահ:

Ջորջ Բուշ կրտսերը մոր մահվան կապակցությամբ ասել է. «Նա հիանալի կին էր եւ միշտ ոգեշնչում էր մեզ»:

Հիշեցնենք, որ Ջորջ Բուշ ավագի նախագահության օրոք ԱՄՆ զորքը ներխուժեց Պանամա, ներքաշվեց իրաք-քուվեյթյան պատերազմում, ընկավ Բեռլինյան պատն ու փլուզվեց ԽՍՀՄ-ը: Իսկ նրա որդու նախագահության օրոք ԱՄՆ զորքը ներխուժեց Իրաք — տապալվեց Սադամ Հուսեինի ռեժիմը: