Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀ ԵՎ ՄԵՋԼԻՍ ԿԸՆՏՐԵՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշում է ընդունել երկրում ամռանն արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: «Միջազգային իրադրությունը մեզ պարտադրում է երկրում ընտրությունների հարցը շուտ արանքից հանել», հայտարարել է Էրդողանը: Իսկ թուրք ազգայնական Դողու Փերինչեքն այս կապակցությամբ հայտարարել է. «Էրդողանն այս քայլով արանքից հանում է ոչ թե ընտրությունները, այլ Սահմանադրությունը, ընդ որումՙ վախից»:

Նշենք, որ Թուրքիայում առաջիկա ամռանն արտահերթ ոչ միայն նախագահ կընտրեն, այլեւ Մեջլիս: